Եվգենյա Շիմկունայտե
Եվգենյա Շիմկունայտե լիտ.՝ Eugenija Šimkūnaitė | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1920[1] |
Ծննդավայր | Նովոռոսիյսկ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 27, 1996[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիտովտ Մեծի համալսարան |
Մասնագիտություն | բուսաբան, դեղագործ և ազգագրագետ |
Եվգենիա Ֆրանցևնա Շիմկունայտե (լիտ.՝ Eugenija Šimkūnaitė, մարտի 11, 1920[1], Նովոռոսիյսկ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 27, 1996[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի և խորհրդային դեղագործ և ազգագրագետ, դեղաբույսերի գիտակ։ Բնական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվգենիա Շիմկունայտեն ծնվել է 1920 թվականի փետրվարի 11-ին, Նովոռոսիյսկում։ Նրա հայրը՝ Ֆրանց Շիմկունասը, եղել է դեղագործ Լիտվայի Ինդուբակիայ գյուղից, մայրը՝ Օլգա Լեբեդևան, բուժքույր Նովոռոսիյսկից։ 1922 թվականին ընտանիքը վերադարձել է Լիտվա, և Տաուրագնայ քաղաքում Եվգենիայի հայրը բացել է իր սեփական դեղատունը[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարրական դպրոցից հետո Եվգենիան ընդունվել է Ուտյանայի գիմնազիա, որն ավարտել է 1937 թվականին և նույն թվականին ընդունվել Մեծ Վիտովտի համալսարան, որտեղ ստացել է դեղագործի մասնագիտություն։ 1941 թվականից Կաունասում և Տաուրագնայում աշխատել է որպես դեղագործ, 1942 թվականից մինչև 1947 թվականը՝ Վիլնյուսի համալսարանին կից դեղաբույսերի պուրակում։ 1951 թվականին մեկնել է Ղազախստան, որտեղ ՎԻԼԱՐ համակարգում զբաղվել է դեղաբույսերի հումքի պատրաստուկների մթերումների կազմակերպման տեսչական աշխատանքներով։ Վերադառնալով Լիտվա՝ նա մի քանի տարի աշխատել է Լիտվայի գիտությունների ակադեմիայի կենսաբանության ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել է Դեղատների գլխավոր վարչություն, որտեղ աշխատել է դեղաբույսերի բաժանմունքում մինչև թոշակի անցնելը[2]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվգենիա Շիմկունայտեի գիտական գործունեությունը սերտորեն կապված է դեղաբույսերի հետ։ Համալսարանում սովորելու տարիներին նա օգտագործել է ցանկացած հնարավորություն առավելապես շատ բան սովորելու դրանց մասին։ Իր առաջին դիսերտացիան Շիմկունայտեն պաշտպանել է «Վալերիանի մշակույթը Լիտվական ԽՍՀ-ում» թեմայով 1951 թվականին։ Այդ աշխատանքը դարձել է առաջիններից մեկը Լիտվայի բուսական ռեսուրսների ուսումնասիրության ոլորտում։ Հետագայում նա սկսել է տեղեկություններ հավաքել մարզի բոլոր դեղաբույսերի մասին՝ միաժամանակ ուսումնասիրելով դրանք բնական պայմաններում և կատարելով դաշտային փորձեր։ Ամփոփելով հավաքված նյութը` 1951 թվականին Շիմկունայտեն պաշտպանել է «Լիտվայում դեղաբույսերի ռեսուրսների օգտագործման կենսաբանական հիմքերը» հաբիլիտացիոն աշխատանքը, որը նրա համար դարձել է իր կյանքի ամենամեծ գիտական աշխատանքը[3]։
Բացի բուսաբանությունից, Եվգենիա Շիմկունայտեն հետաքրքրվել է նաև տեղական բանահյուսությամբ, սովորույթներով և տոներով, որոնց վերաբերյալ նա գրել է մի շարք գրքեր։ Նաև կապեր է պահպանել հնէաբանների հետ` օգնելով նրանց պեղումների ընթացքում հայտնաբերել բույսերի մնացորդները և օգտագործել ստացված տվյալները ՝ ուսումնասիրելու Լիտվայում դրանց տարածման վայրերը[3]։
1993 թվականին Լիտվայի գիտական խորհուրդը Շիմկունայտեին շնորհել է բնական գիտությունների դոկտորի կոչում[4]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվգենիա Շիմկունայտեն մահացել է 1996 թվականի հունվարի 27-ին Վիլնյուսում։ Թաղված է Տաուրագնայում՝ ծնողների կողքին[3]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին հիմնադրվել է Եվգենիա Շիմկունայտեի հիմնադրամը, որի նպատակն է օգնել երիտասարդ դեղագործներին, մասնավորապես` դեղաբույսերի և այլ բույսերի ուսումնասիրության բնագավառում։ 1998 թվականին Տաուրագնայի միջնակարգ դպրոցը կոչվել է Շիմկունայտեի անունով[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.vle.lt/straipsnis/eugenija-simkunaite/
- ↑ 2,0 2,1 Р. Янкявичене, Ж. Лаздаускайте Евгения Шимкунайте (1920.11.03—1996.27.01) // Acta medico-historica Rigensia. — 1997. — Т. III (XXVII). — С. 456—458. Архивировано из первоисточника 25 Մայիսի 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Eugenija Šimkūnaitė (1920-1996)» (լիտվերեն)։ Lietuvos archeologijos draugija։ Վերցված է 2019-05-22
- ↑ «Habil.Dr. E. Šimkūnaitės. Gyvenimas ir veikla» (լիտվերեն)։ Eugenijos Šimkūnaitės labdaros ir paramos fondas։ Վերցված է 2019-05-22
|