Jump to content

Եվգենյա Գուցուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Եվգենյա Գուցուլ
Կուսակցություն՝Șor Party?
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 5, 1986(1986-09-05) (38 տարեկան)
Ծննդավայր՝Etulia, Գագաուզիյա, Մոլդովա

Եվգենյա Ալեքսանդրովնա Գուցուլ (ռումիներեն՝  և գագ.՝ Evghenia Guțul, սեպտեմբերի 5, 1986(1986-09-05), Etulia, Գագաուզիյա, Մոլդովա), մոլդովացի քաղաքական գործիչ: Գագաուզիայի ինքնավար տարածքի բաշկան (ղեկավար), 2023 թվականի հուլիսի 19-ից Մոլդովայի Հանրապետության կառավարության անդամ[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենյա Գուցուլը (օրիորդական ազգանուն՝ Բույուկլի) ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 5-ին Մոլդովական ԽՍՀ-ի Ետուլիա գյուղում։ Գագաուզիայի ինքնավար տարածքի բաշկան ընտրվելիս նույնպես ապրել է Վուլկանեստի շրջանի Ետուլիա գյուղում։ Մասնագիտությամբ իրավաբան է:

2023 թվականի մարտին «Շոր» կուսակցությունից առաջադրվել է Գագաուզիայի բաշկանի ընտրություններում (հետագայում այդ կուսակցությունը Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական)[3][4]։ Ընտրարշավը սկսվել է ընտրություններից երկու շաբաթ առաջ. ողջ ընտրարշավի ընթացքում աջակցել են մի շարք ռուս քաղաքական գործիչներ[5], ինչպես նաև Ռուսաստանի մշակույթի գործիչները։ Օրինակ՝ Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը տեսահոլովակ են նկարահանել, որում երգում են Գագաուզիայի հիմնը ռուսերենով՝ կոչ անելով ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Եվգենյա Գուցուլի օգտին[6][7]։

Առաջին փուլում կարողացել է ստանալ 26,47 %, ինչը 0,07%-ով ավելի է իր հիմնական մրցակից Գրիգորի Ուզունից (Մոլդովայի սոցիալիստների կուսակցության աջակցությամբ)․ մասնակցությունը կազմել է 57,8%։ Մայիսի 14-ին կայացել է երկրորդ փուլը, ստացել է 52,34 % և հաղթանակ է տարել. մասնակցությունը կազմել է 54,56 %[8]։

Երդմնակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հուլիսի 19-ին տեղի է ունեցել Գագաուզիայի բաշկան Եվգենյա Գուցուլի հանդիսավոր երդմնակալությունը[9]։ Միջոցառմանը չի մասնակցել իր մանդատն ավարտած բաշկան Իրինա Վլախը։ Վարչապետ Դորին Ռեչանը, նախագահ Մայա Սանդուն, խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն և իշխող PAS կուսակցության խորհրդարանի պատգամավորները հայտնել են, որ չեն մասնակցելու երդմնակալությանը[10]։ Միջոցառմանը ներկա չեն գտնվել նաև Կոմրատի վերաքննիչ պալատի ներկայացուցիչները, որոնք հաստատել են ընտրությունների արդյունքները: Գագաուզիայի կանոնադրության համաձայն, երդումը տրվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումից 30-օրյա ժամկետից ոչ ուշ, Գագաուզիայի ժողովրդական Ժողովի և Գագաուզիայի տրիբունալի հատուկ նիստում, հանդիսավոր պայմաններում, գագաուզերեն լեզվով։ Փոխարենը արդյունքները հրապարակել է Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Յանա Կովալենկոն՝ ռուսերեն լեզվով։ Միջոցառմանը բացակայում էին նաև Մոլդովայի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները։ Երդման ժամանակ Եվգենյա Գուցուլը մոռացել է ձեռքը դնել Սահմանադրության վրա, նրան օգնել է Գագաուզիայի Ազգային ժողովի նախագահ Դմիտրի Կոնստանտինովը։ Բացի այդ, երդման ընթերցումն ավարտելուց հետո Գուցուլը համբուրել է միայն Գագաուզիայի դրոշը՝ չհամբուրելով Մոլդովայի Հանրապետության դրոշը։ Բաշկանը խոստացել է մամուլի ասուլիս անցկացնել և պատասխանել լրագրողների հարցերին։ Մամուլի ներկայացուցիչների գլխավոր հարցը միջոցառման ֆինանսավորման աղբյուրն էր։ Այնուամենայնիվ, Եվգենյա Գուցուլը և Դմիտրի Կոնստանտինովը շտապ հեռացել են բեմից[11][12][13]։

2024 թվականի մարտին Գուցուլը աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանում, որտեղ նաև հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ[14][15]։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է իր կտրուկ ռուսամետ հայացքներով և Մոսկվայի հետ մերձեցման կոչերով։ Գագաուզիայի բաշկանի ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո Գուցուլը հայտարարել է, որ ցանկանում է ավելի մոտ լինել Ռուսաստանի Դաշնությանը՝ նշելով, որ «Շոր» կուսակցությունը ռուսամետ է: Գուցուլը նաև հայտարարել է, որ Գագաուզիան կհայտարարի իր անկախության մասին, եթե Մոլդովայի Հանրապետությունը մտնի Ռումինիայի կազմի մեջ[16][17]։

Գուցուլը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով թույլատրել «Գազպրոմին» հատուկ գնով գազ մատակարարել անմիջապես ինքնավարությանը։ Ռուսաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում բաշկանը նաև հայտնել է, որ դիմել է Կրեմլին՝ խնդրելով բացել հատուկ հաշիվներ, որոնց կարելի էր գումար փոխանցել Գագաուզիայի բնակիչների «աշխատավարձերը բարձրացնելու» համար։ Գուցուլի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լիակատար աջակցություն է հայտնել Գագաուզիային և Մոլդովայի բնակիչներին»[18]։

Բացի այդ, Եվգենյա Գուցուլը հայտարարել է Մոսկվայում Գագաուզիայի ներկայացուցչություն բացելու պատրաստակամության մասին, ինչին ի պատասխան Քիշնևում նրան հիշեցրել են, որ այն միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ չէ և մտնում է Մոլդովայի Հանրապետության կազմի մեջ[19]։

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն կարծում է, որ Գագաուզիայի բաշկանի այցը Մոսկվա նշանակում է, որ վերջինս աջակցում է Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա[20]։

Սոցիալական ցանցերի անձնական էջերում Գուցուլը հանդես է գալիս կանանց իրավունքների օգտին։ Սակայն դա նրան չի խանգարել հանդիպում անցկացնել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Վլադիմիր Ժիրինովսկու իրավահաջորդ Լեոնիդ Սլուցկու հետ, որին բազմիցս մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ[21]։

2024 թվականի ապրիլի 9-ին Գագաուզիայի բաշկան Եվգենյա Գուցուլը և Գագաուզիայի ժողովրդական Ժողովի նախագահ Դմիտրի Կոնստանտինովը Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել Գագաուզիայում «Միր» քարտեզների օգտագործման մասին։ Ինչպես նշել է Գուցուլը, «այդ միջոցները թույլ են տալու հաղթահարել Քիշնևի կազմակերպած տնտեսական շրջափակումը և Գագաուզիա բերել ֆինանսական միջոցներ՝ սոցիալական, ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար»[22]։

2024 թվականի ապրիլի 21-ին տեղի է ունեցել համագումար, որին մասնակցել են Մոսկվայում ապաստանած մոլդովացի փախստական օլիգարխի մոտ 500 կողմնակիցներ։ Համաձայնագիր՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման վերաբերյալ «Հաղթանակ» դաշինքի կազմում, բացի Մոլդովայում չօրինական ճանաչված «Շոր» կուսակցությունից, ստորագրել է նաև Գագաուզիայի բաշկան Եվգենյա Գուցուլը, որը դարձել է ազգային քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարը։ Ռուսական մամուլի համար միջոցառումը ներկայացվել է որպես «Քիշնևի Եվրասիական տնտեսական միությանը միանալուն աջակցող մոլդովացի քաղաքական գործիչների համագումար»[23]։

Քրեական գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարին քրեական սկսվել է հետաքննությունը։Հակակոռուպցիոն դատախազությունը Գագաուզիայի ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլին մեղադրել է Ռուսաստանից գումարներ ստանալու և փոխանցելու մեջ՝ ֆինանսավորելու Մոլդովայում արդեն իսկ հակասահմանադրական ճանաչված «Շոր» կուսակցությունը։ Հետաքննության տվյալներով՝ 2019-2022 թվականներին Գուցուլը, աշխատելով որպես քարտուղար «Շոր» կուսակցությունում, պարբերաբար Մոլդովա է տեղափոխել Ռուսաստանից կազմակերպված հանցավոր խմբավորումից ստացված գումարները։ Հետագայում այդ գումարը ինտեգրվել է կուսակցության գործունեության մեջ՝ Մոլդովայի քաղաքական դաշտում իր ակտիվությունը պահպանելու համար։ Կա նաև մեկ այլ մեղադրանք, ըստ որի, 2022 թվականի հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Եվգենյա Գուցուլը, որպես հանցակից, համակարգել է Մոլդովայի շրջաններում «Շոր» կուսակցության որոշ տարածքային բաժանմունքների գործունեությունը։ Գուցուլը պատասխանատու էր ցուցակների ստուգման, հաստատման և Քիշնևում պետական հաստատությունների՝ խորհրդարանի, կառավարության, նախագահի աշխատակազմի, գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցների վարձատրության համար (ակցիաները կազմակերպվել էին երկրում արդեն անօրինական ճանաչված կուսակցության կողմից)։ Գուցուլը գիտակցաբար ընդունել է կազմակերպված հանցավոր խմբից քաղաքական կուսակցության ֆինանսավորումը, որի ընդհանուր գումարը կազմել է մոտ 42,5 միլիոն լեյ (ավելի քան 2,2 միլիոն եվրո)[24][25][26]։

2024 թվականի ապրիլի 2-ին Եվգենյա Գուցուլին հարցաքննել են երկու տարի առաջ «Շոր» կուսակցության դեմ հարուցված հակասահմանադրական ճանաչված գործով։ Այս կուսակցությունը ստեղծվել էր Մոսկվայում ապաստանած օլիգարխ Իլան Շորի կողմից, որը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման[27]։ Այդ մասին պատմել է Գուցուլը անձամբ հարցաքննությունից հետո։ Ինչպես լրագրողներին հայտնել է Գուցուլը, իրեն և իր ներկայացուցիչներին հակակոռուպցիոն դատախազությունում պահել են 4 ժամ, իսկ հետո նրան մեղադրանք են առաջադրել[28]։

2024 թվականի ապրիլի 24-ին հակակոռուպցիոն դատախազությունը հայտնել է, որ ավարտել է հետաքննությունը և դատարան է հանձնել Գագաուզիայի բաշկան Եվգենյա Գուցուլի դեմ գործը։ Դատական նիստն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, քանի որ մեղադրյալը չի կարողացել ներկայանալ դատական նիստին առողջական վիճակի պատճառով[29]։

Մեղքն հաստատվելու դեպքում Գուցուլին սպառնում է 2-7 տարվա ազատազրկում՝ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքով[30]։

Պատժամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 12-ին Գուցուլը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների արգելափակման ցուցակում՝ Մոլդովայում Ռուսաստանի վնասակար ազդեցության դեմ[31][32][33]:

Գուցուլը ակտիվ և անմիջական դեր է խաղում Շորի և նրա նախկին «Շոր» կուսակցության կոռուպցիոն գործունեության մեջ: Գուցուլը աշխատել է կուսակցության կենտրոնական գրասենյակում և Շորի ցուցումով մասնակցել է կուսակցության հանցավոր գործունեությանը, այդ թվում՝ մասնակցել է Ռուսաստանից կուսակցության հասցեին կանխիկ դրամի առաքմանը, այդ միջոցների ապօրինի թաքցմանը և այդ միջոցների օգտագործմանը՝ ի շահ Շորի և նրա հանցավոր համայնքի: Ներկայումս Գուցուլը հանդիսանում է Մոլդովայի Գագաուզիայի ղեկավար, այն բանից հետո, երբ ընտրությունները ուղեկցվել են խարդախությամբ, այդ թվում՝ ընտրողների կաշառմամբ և արտասահմանյան չհայտարարված ֆինանսավորմամբ:

ԱՄՆ Պետական դեպարտամենտ, 2024 հունիսի 12

2024 թվականի հոկտեմբերի 14-ին ԵՄ խորհուրդը անհատական պատժամիջոցներ է սահմանել Գուցուլի նկատմամբ՝ վկայակոչելով Գագաուզիայում անջատողականության քարոզչության միջոցով Մոլդովայի Սահմանադրական կարգը տապալելու նրա շարունակական և համառ փորձերը, ինչպես նաև ապօրինի ֆինանսական աջակցություն ստանալը և փախստական օլիգարխ Իլան Շորի և Ռուսաստանի հետ կապերը պահպանելը, ինչը սպառնալիք է Մոլդովայի անվտանգության, կայունության և ժողովրդավարության համար[34]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա[35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. nokta (2023-05-22). «Апелляционная палата Комрата признала результаты выборов башкана и утвердила мандат Гуцул». Nokta (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-23-ին. Վերցված է 2023-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Р. И. А. Новости (2023-05-15T11:02). «Биография Евгении Гуцул». РИА Новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-15-ին. Վերցված է 2023-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Анастасия Кирилловская Кандидатка в башканы Гагаузии Евгения Гуцул: биография, подарки на тысячи евро и самая дорогая предвыборная кампания (русский) // Nokta. — 29 апреля 2023.
  4. «В Молдове пророссийскую партию «Шор» признали неконституционной». BBC News Русская служба (ռուսերեն). 2023-06-19. Վերցված է 2024-04-25-ին.
  5. «Слуцкий поддержал кандидата на выборы главы Гагаузии от партии "Шор" - РИА Новости, 14.04.2023». ria.ru (ռուսերեն). Վերցված է 2024-04-25-ին.
  6. Выприцких, Анна (2023-05-06). «(ВИДЕО) Басков, Киркоров и Михайлов спели гимн Гагаузии». NewsMaker (ռուսերեն). Վերցված է 2024-04-25-ին.
  7. «ЦИК обвинил Гуцул в привлечении иностранных граждан к предвыборной агитации». point.md (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-23-ին. Վերցված է 2023-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Кирилловская, Анастасия (2023-05-02). «Кандидатка в башканы от "Шор" Евгения Гуцул потратила в первом туре на 230 тысяч леев больше, чем все остальные кандидаты вместе взятые». Nokta (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-23-ին. Վերցված է 2023-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ce planuri are Irina Vlah după sfârșirea mandatului său: „Până pe 19 iulie îmi voi îndeplini atribuțiile de bașcan al Găgăuziei"». tv8.md (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-18-ին. Վերցված է 2023-05-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Руководство Молдовы не приедет на инаугурацию нового башкана Гагаузии». интерфакс. 2023-07-19.
  11. Якорь перемен, отсутствие Влах и (не)ответы на вопросы журналистов — как прошла инаугурация Евгении Гуцул
  12. Кто организовал инаугурацию Гуцул и за чей счёт
  13. Eroare sau sfidare? Eugenia Guțul a încălcat mai multe proceduri în timpul învestirii sale în funcția de guvernator al Găgăuziei(ռում.)
  14. Песков: Путин провел встречу с главой Гагаузии Гуцул Արխիվացված է Ապրիլ 3, 2024 Wayback Machine-ի միջոցով: на полях Всемирного фестиваля молодежи в Сириусе // РИА Новости, 6 мар 2024
  15. Sajin, Kirill (2024-03-06). «(ФОТО) Гуцул пожала руку Путину в Сочи. Он пообещал «оказать поддержку» Гагаузии». NewsMaker (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-03-08-ին. Վերցված է 2024-03-08-ին.
  16. Горчак, Ольга (2024-04-10). «Гуцул ответила, обратится ли Гагаузия за помощью к России, если власти Молдовы решат ввести туда войска из-за сопротивления унире». NewsMaker (ռուսերեն). Վերցված է 2024-08-05-ին.
  17. «TASS: Evghenia Guțul vrea să deschidă reprezentanța Găgăuziei la Moscova». Realitatea.md (ռումիներեն). 2023-05-15. Արխիվացված է օրիգինալից 2023-05-15-ին. Վերցված է 2023-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Гуцул подвела итоги поездки в Россию: Мы обратились с просьбой получать газ напрямую от «Газпрома»
  19. Коваленко: вслед за Приднестровьем Москва стала качать ещё один регион Молдовы. Что задумали кураторы хаоса
  20. Санду: Визит башкана Гагаузии в Москву означает, что она поддерживает войну
  21. «Депутата Слуцкого обвинили в сексуальных домогательствах к журналисткам». Ведомости (ռուսերեն). 2018-02-23. Վերցված է 2024-08-05-ին.
  22. Гуцул и Константинов договорились в Москве об использовании карт «Мир» в Гагаузии: «Россия снова спасла наш народ»
  23. Олигарх Илан Шор в Москве создал пророссийский блок «Победа»
  24. В Молдове предъявили обвинение пророссийской главе Гагаузии
  25. Евгения Гуцул, отправленная на скамью подсудимых
  26. Moldova brings criminal case against pro-Russian Gagauzia leader to court(անգլ.)
  27. «В Молдове лидера партии «Шор» заочно приговорили к 15 годам лишения свободы – Коммерсантъ». www.kommersant.ru. Վերցված է 2024-08-05-ին.
  28. Горчак, Ольга (2024-04-02). «Гуцул допросили и предъявили обвинение по делу, связанному с Шором. Башкан: «Это прямое давление на всех жителей Гагаузии»». NewsMaker (ռուսերեն). Վերցված է 2024-08-05-ին.
  29. Заседание по делу Гуцул снова перенесли. Обвиняемая заболела
  30. Дело в отношении Евгении Гуцул и секретаря центрального офиса бывшей партии «Шор» направлено в суд
  31. «Taking Additional Measures to Degrade Russia's Wartime Economy». United States Department of State (անգլերեն). 2024-06-12. Վերցված է 2024-06-12-ին.
  32. «США ввели санкции против Гуцул». noi.md (ռուսերեն). 2024-06-12. Վերցված է 2024-06-12-ին.
  33. «США объявили о санкциях против башкана Гагаузии Евгении Гуцул». moldova1.md (անգլերեն). 2024-06-12. Վերցված է 2024-06-12-ին.
  34. Евросоюз ввел санкции против главы Гагаузии Евгении Гуцул
  35. Анастасия Кирилловская (2023-04-25). «Кандидатка в башканы Гагаузии Евгения Гуцул: биография, подарки на тысячи евро и самая дорогая предвыборная кампания». Nokta (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-15-ին. Վերցված է 2023-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Գուցուլ» հոդվածին։