Եվգենի Սինելնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Սինելնիկով
Євген Синельников
Ծնվել է1981, նոյեմբերի 3
ԾննդավայրՈւկրաինա Ուկրաինա, Դնեպրոպետրովսկ
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
ԱզգությունՈւկրաինացի
Մայրենի լեզուռուսերեն
ՄասնագիտությունՀաղորդավար
Ռեժիսոր
Դերասան
Օպերատոր
Գործունեություն2013-այժմ
ԱմուսինԵլենա Սինելնիկովա

Եվգենի Սինելնիկով (ռուս.՝ Євген Синельников, նոյեմբերի 3, 1981(1981-11-03), Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ռեժիսոր, օպերատոր, հաղորդավար և դերասան։ 2015 թվականից «Орел и решка»[1] հեռուստահաղորդման հաղորդավար է[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Սինելնիկովը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 3-ին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի Կինոյի և հեռուստատեսության համալսարան։

Նկարահանվել է «Մի լքիր ինձ» մինի-սերիալում (կամեո դեր)։ Աշխատել է որպես օպերատոր «Պավլովի շունը» ֆիլմում։ Նրա առաջին լուրջ ռեժիսորական աշխատանքը համարվում է «Ընտանեկան շուն» ֆիլմը։ Համագործակցում է «Пятница» և «Интер» հեռուստաալիքների հետ։

Ամուսնացած է Ելենա Սինելնիկովայի հետ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Орел и Решка». 24SMI. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  2. «Орел и решка. Юбилейный сезон». Friday.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  3. «Орел и решка». Friday.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.