Եվգենի Ներսեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եվգենի Վիկտորի Ներսեսով (սեպտեմբերի 13, 1921, Մոսկվա), խորհրդային դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան 1978։ ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։

1951 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը և նույն թվականից անցել դիվանագիտական աշխատանքի։ 1962-1965 թվականներին պատասխանատու աշխատանք է կատարել ԽՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում, 1965-1969 թվականներին եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական Սիրիայում, 1969-1974 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Չադի Հանրապետությունում, 1978 թվականից՝ Մարոկկոյում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 257 CC-BY-SA-icon-80x15.png