Եվգենի Միլերյան
Եվգենի Միլերյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1913 |
Ծննդավայր | Փոթի, Վրաստան |
Մահացել է | 1986 |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | հոգեբան |
Եվգենի Ալեքսանդրի Միլերյան (մայիսի 19, 1913, Փոթի, Վրաստան - 1986[1]), հայ խորհրդային հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Սումիի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Կիևի Հոգեբանության ԳՀԻ-ում նախ՝ գիտաշխատող, ապա՝ աշխատանքային հոգեբանության սեկտորի վարիչ։ 1975 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի աշխատանքային հոգեբանության և պրոֆտեխնիկական կրթության սեկտորի վարիչն է։ Հետազոտությունները վերաբերում են աշխատանքային հոգեբանության և պրոֆտեխնիկական կրթության հարցերին։ Միլերյանը ստեղծել է մի շարք սարքեր ու մեխանիզմներ, որոնք կիրառվում են նյարդային գործունեության անհատական առանձնահատկությունների, ուշադրության (ատենցիոմետր), հուզական-կամային գծերի (էմոկորդինոմետր, վոլյունտոգրաֆ) և այլ պարամետրերի չափսան համար։ Միլերյանը հեղինակ է նաև մի շարք գյուտերի («Օպտիկական զգայությունների ցուցադրման սարք», «Վարորդների մասնագիտական պիտանիության ստուգման սարք» և այլն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հիշարժան տարեթվեր, 2013
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 536)։ ![]() |