Եվգենի Կիսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Կիսին
Evgeny Kissin in 2021.jpg
Ծնվել էհոկտեմբերի 10, 1971(1971-10-10)[1][2][3] (51 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան, Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն և Flag of Israel.svg Իսրայել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական դաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլDeutsche Grammophon
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
Կայքkissin.org
Commons-logo.svg Evgeny Kissin Վիքիպահեստում

Եվգենի Իգորևիչ Կիսին (ռուս.՝ Евгений Игоревич Кисин, հոկտեմբերի 10, 1971(1971-10-10)[1][2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականին Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի Դաշնամուրի թիվ 466 կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես է եկել մենահամերգով։

Նա միջազգային ուշադրության է արժանացել 1984 թվականի մարտին, տասներկու տարեկան հասակում, կատարելով Շոպենի Դաշնամուրի թիվ 1 և 2 կոնցերտները Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դմիտրի Կիտաենկոյի ղեկավարությամբ (ձայնագրվել է «Մելոդիա» ընկերության կողմից)։

1987 թվականին կայացել է Կիսինի արևմտաեվրոպական դեբյուտը Բեռլինի փառատոնում։ 1988 թվականին շրջել է Եվրոպայում «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի և Վլադիմիր Սպիվակովի հետ, կայացել է նաև նրա լոնդոնյան դեբյուտը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Նույն տարի դեկտեմբերին նա հանդես է եկել Հերբերտ ֆոն Կարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ամանորի համերգին, որը հեռարձակվել է բազմաթիվ երկրներում և ձայնագրվել «Դոյչե գրամոֆոն» ընկերության կողմից։

1990 թվականին Կիսինը տվել է իր առաջին BBC Promenade համերգը Լոնդոնում և նույն տարի առաջին անգամ հանդես եկել Հյուսիսային Ամերիկայում՝ կատարելով Շոպենի երկու դաշնամուրային կոնցերտները Նյու Յորքի ֆիլհարմոնիկի հետ՝ Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Հաջորդ շաբաթ նա բացել է Քարնեգի Հոլի հարյուրամյակի համերգաշրջանը, որը տեղում ձայնագրվել է BMG Classics-ով։

Պարգևներ, մրցանակներ, նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Evgeny Kissin in 2021.jpg

Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների ու մրցանակների։ 1987 թվականին ստացել է Օսակայի սիմֆոնիկ համերգասրահի «Բյուրեղյա դահլիճ» մրցանակը՝ 1986 թվականի լավագույն կատարման համար։

1991 թվականին արժանացել է Սիենայի (Իտալիա) Չիգիանա երաժշտական ակադեմիայի «Տարվա երաժիշտ» մրցանակին։

Հատուկ հյուր է եղել 1992 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, որը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ լսարան ունեցող հանդիսասրահի համար։

1995 թվականին ճանաչվել է «Երաժշտական Ամերիկայի» ամենաերիտասարդ գործիքային երաժշտություն կատարող։

1997 թվականին արժանացել է հեղինակավոր «Հաղթական մրցանակին»՝ Ռուսաստանի մշակույթին բերած իր ակնառու ավանդի համար։

Առաջին դաշնակահար էր, որ հրավիրվել է համերգով հանդես գալու BBC Proms դասական երաժշտության փառատոնում (1997)։

2000 թվականի համերգաշրջանում եղել է առաջինը, որ երբևէ հրավիրվել է որպես համերգային մենակատար հանդես գալու Proms-ի բացման համերգին։

2001 թվականի մայիսին Մանհեթենի երաժշտական դպրոցի կողմից Կիսինին շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում։

2003 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ստացել է Ռուսաստանի բարձրագույն երաժշտական՝ Շոստակովիչի անվան մրցանակը։

2005 թվականին դարձել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, նույն թվականին արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան երաժշտական մրցանակին։

Կիսինի ձայնագրությունները նույնպես ստացել են բազմաթիվ պարգևներ և հիացական գնահատականներ՝ նշանակալի նպաստ բերելով աշխարհի մեծագույն կատարողների կողմից ձայնագրված գլուխգործոցների շտեմարանին։ Նա արժանացել է «Էդիսոն կլասիկ» (Նիդերլանդներ), «Գրեմմի», «Ոսկե դիապազոն», Ֆրանսիայի ձայնասկավառակների նոր ակադեմիայի գլխավոր և այլ մրցանակների։

2010-2012 թվականների համերգաշրջանում Կիսինը ելույթներ է ունեցել աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Զալցբուրգում, Վիեննայում և այլուր։ Այնուհետև սկսել է հյուսիսամերիկյան լայնածավալ շրջագայություն, որն ընդգրկել է մենահամերգներ, նվագախմբային համերգներ, նաև կամերային երաժշտության համերգներ Յուրի Բաշմետի հետ համատեղ։

2012 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 10-ին Կիսինը ամուսնացել է մանկության ընկերուհու` հայուհի Կարինե Արզումանյանի հետ Պրահայում, որտեղ նրանք ապրում են[5][6]։

Կիսինը նաև բացահայտ քննադատել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ 2022 թվականին Կիսինը և այլ ռուս նկարիչներ ստորագրել են ներխուժման դեմ նամակ[7]։ Դաշնամուրային եռյակը, որը նա ստեղծել է ի պատասխան ներխուժման, կայացել է Ամստերդամում 2022 թվականի հոկտեմբերի 14-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]