Եվգենի Կասպերսկի
| Եվգենի Կասպերսկի Евгений Касперский | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 4, 1965[1][2] (60 տարեկան) |
| Ծննդավայր | Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ռուսերեն |
| Կրթություն | Institute of Cryptography, Telecommunications and Computer Science? |
| Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ծրագրավորող, գյուտարար, գրող և գործարար |
| Աշխատատու | Kaspersky Labs Limited? |
| Ամուսին | Նատալյա Կասպերսկայա |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | third Civic Chamber of the Russian Federation? |
| Երեխաներ | Իվան Կասպերսկի |
| 🌐 | |
Եվգենի Կասպերսկի (Евгений Валентинович Касперский, հոկտեմբերի 4, 1965[1][2], Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ծրագրավորող, անտիվիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եդգենի Կասպերսկին 1987 թ. ավարտել է ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցը, մինչև 1991 թ. աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտում։ 1989 թվականից սկսել է ուսումնասիրել համակարգչային վիրուսների ֆենոմենը, երբ իր համակարգչում հայտնաբերել է «Cascade» վիրուսը։
1991-1997 թթ. մի խումբ համախոհների հետ «ԿԱՄԻ» գիտահետազոտական կենտրոնում զբաղվել է «AVP» անտիվիրուսային ծրագրի արտադրությունով (ներկայումս «Կասպերսկի անտիվիրուս»)։
1997 թ. դարձավ Կասպերսկու լաբորատորիայի հիմնադիրներից մեկը։ Հիմա Եվգենի Կասպերսկին մտնում է աշխարհում համակարգչային անվտանգության գծով առաջատար մասնագետների մեջ։ Հեղինակ է համակարգչային վիրուսաբանության բազմաթիվ հոդվածների։
2015 թ. հուլիսի 11-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով Կասպերսկուն շնորհվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Նախագահի մրցանակը (2015)[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ ИТ-личность: Евгений Касперский
- ↑ журнал Forbes «Евгений Касперский»
- ↑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Եվգենի Կասպերսկի - Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Կասպերսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԽՄԿԿ անդամներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ծրագրավորողներ
- ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Նախագահի մրցանակի դափնեկիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս գործարարներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս գյուտարարներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անձինք