Եվգենի Լեոնովի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Եվգենի Լեոնովի հուշարձան
Պատկեր:Памятник Евгению Леонову на Мосфильмовской (2014) - panoramio.jpg
Եվգենի Լեոնովի հուշարձանը
Կոորդինատներ55°46′53″ հս․ լ. 37°36′56″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2001
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԵկատերինա Չեռնիշովա
Ներկա վիճակըՎերականգնվել է, 2015 թվականին գողացվել էր և հանձնվել որպես մետաղի ջարդոն

Եվգենի Լեոնովի հուշարձան (ռուս.՝ Памятник Евгению Леонову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ԽՍՀՄ և ՌԴ թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Եվգենի Պավլովիչ Լեոնովին։ Բացումը տեղի է ունեցել 2001 թվականին: Քանդակագործն է Եկատերինա Չեռնիշովան[1]։

Հուշարձանը տեղադրված է Կինոաստղերի ծառուղում, որը գտնվում է Մոսֆիլմովսկայա փողոցում։ Քանդակը Եվգենի Լեոնովին ներկայացնում է «Դոցենտի» կերպարով՝ «Հաջողության ջենթլմենները» ֆիլմում։ Հետաքրքիր է, որ հուշարձանի կերպարի ձեռքերին կարելի է տեսնել տարբեր դաջվածքներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Լեոնովի հուշարձանը չունի պատվանդան և վերարտադրում է «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի հայտնի տեսարանը, երբ հերոսը ցուցամատն ու միջնամատը պարզած սպառնում է. «Пасть порву! Моргала выколю!» («Երախդ կպատռեմ: Աչքերդ կհանեմ»)։ Թվում է, թե «Դոցենտը» ուղղակիորեն շարժվում է դեպի դիտողը[2]։

Քանդակի վրա պատկերված են նույն դաջվածքները, որոնք երևում են ֆիլմի հերոսի մարմնին՝ ոսկորներով գանգ և լամպ ձախ ձեռքին, կատու և մերկ կին՝ աջ ձեռքին, երկու խարիսխ՝ կրծքին, ինչպես նաև մի քանի արտահայտություններ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հեղինակն է Եկատերինա Չեռնիշովան: Նա խոստովանել է, որ երկար է փնտրել դերասանին պատկերելու կերպարը, նույնիսկ խորհրդակցել է նրա որդու և այրուն հետ։ Ընտանիքի անդամները ցանկացել են դերասանին տեսնել ավելի քնարական կերպարով, օրինակ, «Աշնանային մարաթոն» ֆիլմի հերոսի, բայց երբ Չեռնիշովան ցույց է տվել «Դոցենտին», նրանք համաձայնել են քանդակագործի մտահղացմանը։ Լեոնովն ունեցել է շատ դերեր, բայց հենց «Դոցենտն» է, որ անմահացրել է նրան[2]։

Լեոնովի հուշարձանի հարևանությամբ տեղադրվել է նաև երեք կինոխցիկների հուշարձանը[2]։

Հուշարձանի գողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը հուշարձանը գողացել են։ Գողերն այն տեղավորել են «Գազել» ավտոմեքենան ու դիմել փախուստի[3]։ Հոկտեմբերի 17-ին հուշարձանը հայտնաբերվել է գունավոր մետաղների ընդունման կետում՝ կտորների սղոցած։ Հուշարձանի գողության գործով ձերբակալվել է 7 մարդ[4]։ 2016 թվականի մայիսին կողոպտիչներին դատապարտեցին 2,5 տարվա ազատազրկման[5]։

Նոր հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 10-ին նույն տեղում կայացել է նոր հուշարձանի բացումը[5][6]։ Քաղաքի օրը կայացած արարողությամնը մասնակցել են Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին, ռեժիսորներ Մարկ Զախարովն ու Նիկիտա Միխալկովը, դերասան Սերգեյ Նիկոնենկոն, երգիչ Իոսիֆ Կոբզոնը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]