Եվգենի Բելով
Եվգենի Բելով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | դահուկորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 7, 1990 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիսերտսկի քաղաքային շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Եվգենի Նիկոլաևիչ Բելով (ռուս.՝ Евгений Николаевич Белов, օգոստոսի 7, 1990, Սիսերտսկի քաղաքային շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դահուկորդ, 2013 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, Աշխարհի գավաթի հաղթող, երիտասարդության շրջանում աշխարհի կրկնակի չեմպիոն, Տուր դե Սկի 2015 դահուկավազքի մրցաշարի բրոնզե մրցանակակիր։ Ցմահ զրկվել է Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանեկան մակարդակով երկու անգամ դարձել է աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնություններում իր հաշվին ունի երկու ոսկե և երեք արծաթե մեդալներ։
Աշխարհի գավաթի առաջնությունում Բելովի նորամուտը կայացել է 2010 թվականի նոյեմբերի 20-ին, 2011 թվականի փետրվարին Աշխարհի գավաթի էստաֆետային փուլում տարել է իր կարիերայի ընթացքում միակ հաղթանակը, երեք անգամ եղել է լավագույն եռյակում։ Աշխարհի գավաթի անհատական մրցավազքի 15 կմ դասական ոճում Բելովի լավագույն ցուցանիշը 4-րդ տեղն է եղել։ Աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում 2010/11 մրցաշրջանում Բելովի լավագույն ցուցանիշը եղել է 31-րդ տեղը։ Իր ողջ կարիերայի ընթացքում մասնակցել է աշխարհի մեկ առաջնության, 2011 թվականի Խոլմենկոլենում կայացած աշխարհի առաջնությունում երկու անգամ դարձել է 37-րդը, ազատ ոճի սպրինտում և 15 կմ դասական ոճի մրցավազքում։ Օգտագործում է Fischer ընկերության կողմից արտադրված դահուկներ, Alpina կոշիկներ։
Որակազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի նոյեմբերի 1-ին ՄՕԿ-ի կողմից մեղավոր է ճանաչվել հակադոպինգային կանոնների խախտման համար։ Միջազգային օլիմպիական կոմիտեն ցմահ արգելեց Բելովին հանդես գալու օլիմպիադաներում և անվավեր ճանաչեց նրա արդյունքները 2014 թվականի Օլիմպիական խաղերում։