Եվգենի Բարսուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Բարսուկով
մարտի 28, 1866(1866-03-28) - հունվարի 21, 1957(1957-01-21)[1] (90 տարեկան)
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհրետանի
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԳենշտաբի ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և Ստալինյան մրցանակ

Եվգենի Բարսուկով (ռուս.՝ Евгений Захарович Барсуков, մարտի 28, 1866(1866-03-28), Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1957(1957-01-21)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային զորապետ, գիտնական, հրետանու գեներալ-մայոր (1944), ռազմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ակադեմիայի հրետանային գիտության իսկական անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կրթությունը ստացել է Օրլովի Բախտինի կադետական կորպուսում։ 1885 թվականին ավարտել է Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը և որպես կրտսեր սպա գործուղվել 25-րդ հրետանային բրիգադա։ 1888 թվականին ստանում է պորուչիկի, 1895 թվականին` շտաբս-կապիտանի կոչում։ Նույն թվականին ավարտում է Գլխավոր Շտաբի Նիկոլաևյան ակադեմիան։ 1898 թվականին կապիտան Բարսուկովը դասավանդում էր Տվերի հեծելազորային ուսումնարանում։ 1899 թվականից ծառայում էր Գլխավոր հրետանային վարչությունում։ 1905 թվականից եղել է փոխգնդապետ, գերազանց ծառայության համար 1908 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1910-1915 թվականներին եղել է հրետանու գեներալ- հրահանգչին կից գործերի կառավարիչ, ԳՀՎ-ի Հրետանային կոմիտեի անդամ, Գլխավոր Շտաբի Գլխավոր վարչությանը կից բանակի վերակազմավորման և հրետանային կանոնադրության մշակման հանձնաժողովի անդամ։ Միաժամանակ դասավանդել է Սպայական հրետանային դպրոցում[2]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Գերագույն Գլխավոր հրամանատարի ռազմակայանին կից հրետանու գեներալ-հրահանգչի դաշտային վարչության պետ, հատուկ նշանակության ծանր հրետանու կազմակերպման հաձնաժողովի նախագահ գեներալ-մայորի աստիճանով։ 1917 թվականի հեղափոխությունից հետո անցել է խորհրդային իշխանության կողմը։ 1918 թվականի ապրիլից եղել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի, Արևմտյան տեղամասի ջոկատների հրապատվարի հրետանու հրահանգիչ, սեպտեմբերից` Արևմտյան տեղամասի ջոկատների հրապատվարի հրետանու Լուծարային հանձնաժողովի նախագահ և Պաշտպանության Արևմտյան շրջանի պաշտպանության ռազմական ղեկավարի տեղակալ, հոկտեմբերից` Արևմտյան բանակի հրամանատարի օգնական, 1918 թվականի դեկտեմբերից մինչև 1919 թվականի հոկտեմբեր` Արևմտյան օկրուգի ռազմական ղեկավար։ 1924 թվականի հոկտեմբերից եղել է Ռազմա-պատմական բաժնի հատուկ հանձնարարությունների գծով հրահանգիչ, որը 1925 թվականի փետրվարից վերանվանվում է Պատերազմի փորձի ուսումնասիրության և օգտագործման վարչության, իսկ 1926 թվականի հուլիսից` Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Շտաբի Գիտա-կանոնադրական բաժին[3]։

1932 թվականի մայիսից եղել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Շտաբի ենթակայության ներքո, 1934 թվականի հուլիսի 22-ից ազատվել է ծառայությունից։

1944 թվականի սեպտեմբերից հրետանու պաշտոնաթող գեներալ- մայոր էր։ Թաղված է Ռիգայում, Ռայնիսի գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ

  • Լենինի շքանշան[4]
  • Կարմիր Դրոշի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (5.12.1944[5])
  • Ստալինյան մրցանակ (1942)

Ռուսական կայսրություն

  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1904)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1912)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Барсуков Евгений Захарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Барсуков, Евгений Захарович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
  3. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Барсуков Евгений Захарович»։ www.grwar.ru։ Վերցված է 2017-06-12 
  4. Указа Президиума Верховного Совета СССР от 31 марта 1941 года опубликованный в газете «Известия» № 76 (7452) от 1 апреля 1941 года
  5. «ОБД «Подвиг народа»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2017-06-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]