Jump to content

Եվգենիա Միրոշնիչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենիա Միրոշնիչենկո
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Мірошниченко Євгенія Семенівна
Ծնվել էհունիսի 12, 1931(1931-06-12)
Ռադյանսկոե, Վոլչանսկի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մահացել էապրիլի 27, 2009(2009-04-27)[1] (77 տարեկան)
Կիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, դոցենտ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, երգչուհի և երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՈւկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
ԿրթությունՈւկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ
Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ
Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ և Կիևի պատվավոր քաղաքացի

Եվգենիա Սեմենիվնա Միրոշնիչենկո  (ուկրաիներեն՝ Мірошниченко Євгенія Семенівна. հունիսի 12, 1931(1931-06-12), Ռադյանսկոե, Վոլչանսկի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 27, 2009(2009-04-27)[1], Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի օպերային երգչուհի, մանկավարժ, պրոֆեսոր. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի (1981) և Ուկրաինական ԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1972)։ Ուկրաինայի հերոս (2006)։ Կիևի և Խարկովի պատվավոր քաղաքացի։

Նա ներառված է հին և ժամանակակից Ուկրաինայի ամենահայտնի կանանց ցուցակում[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականին Ռադյանսկե գյուղում (այժմ՝ Գրաֆսկե, Վովչանսկի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինա ), Միրոշնիչենկոների գյուղական ընտանիքում։ Հայրը մահացել է ռազմաճակատում՝ մորը մենակ թողնելով երեք երեխաների հետ[3]։

1943 թվականին գերմանացի զավթիչներից Խարկովի ազատագրումից հետո Եվգենիան ընդունվել է տեխնիկում, սովորել փականագործի մասնագիտություն։ Այդտեղ էլ սկսել է մասնակցել սիրողական շրջագայող խմբերի պարապմունքներին ու համերգներին, և խմբավար ու կոմպոզիտոր Զինովիյ Զագրանիչնին նկատել է նրա տաղանդը։

14 տարեկանում Եվգենիան Ստալինի համար Մեծ թատրոնի բեմում երգել է Ստեցենկոյի «Երեկոյան երգը»։[4]

1951-1957 թվականներին նա սովորել է Կիևի կոնսերվատորիայում ՝ պրոֆեսոր Մարիա Դոնեց-Տեսեյրի դասարանում։

1961 թվականին ստաժավորվել Միլանի Լա Սկալա թատրոնում։

1957-1997 թթ.— Կիևի օպերայի և բալետի թատրոնի մենակատարուհի (լիրիկական-կոլորատուրային սոպրանո)։

1980 թվականից դասավանդել է Կիևի կոնսերվատորիայում՝ մեներգեցողության ամբիոնում։ 1990 թվականին պրոֆեսորի կոչում է ստացել[5]։

2002 թվականին հիմնադրել է իր անունը կրող միջազգային բարեգործական հիմնադրամ։

Եվգենիա Միրոշնիչենկոն մահացել է 2009 թվականի ապրիլի 27-ին Կիևում[6]։ Թաղված է Կիևում՝ Բայկովոյի գերեզմանատանը։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու լավագույն դերերգերից են համարվում Լյուչիան ( «Լյուչիա դի Լամերմուր», Գ. Դոնիցետտի), Գիշերվա թագուհին ( «Կախարդական սրինգ», Վ. Ա. Մոցարտ), Լակմեն («Լակմե», Լ. Դելիբ), Ռոզինան («Սևիլյան սափրիչը», Ջ. Ռոսինի), Վիոլետան («Տրավիատա», Ջ. Վերդի), Մյուզետան («Բոհեմ», Ջ. Պուչինի), Մանոնը («Մանոն», Ժ. Մասնե)...

Միրոշնիչենկոյի լավագույն կատարումների ձայնագրությունները հաճախակի հաղորդվել են ռադիոյով, թողարկվել ձայնապնակններով։

Նա նկարահանվել է երաժշտական ֆիլմերում; մասնավորապես երգել է Ս. Փարաջանովի «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմում (1961)։ Այս ամենից զատ՝ համերգային գործունեություն է ծավալել.

Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում և Արևմտյան Եվրոպայի երկրներում։

Եղել է նաև սիրված մանկավարժ։ Նրա նշանավոր սաներից են Վալենտինա Ստեպովան, Օ. Նագոռնան, Նատալյա Շելեպնիցկան, Օ. Տերեշչենկոն, Կ. Ստրաշչենկոն, Ռ. Կուլինյակը, Օ. Գաևսկան, Ս. Չախոյանը, Տ. Խոդակովան, Օ. Յարովան, Տ. Գուզունը, Օ. Պաշչուկը, Օ. Կիրիլովսկան, Լ. Տարանը, Օ. Վերբան, Կ. Աբդուլինան, Ս. Մերլիչենկոն, Ի. Զյաբչենկոն, Ս. Պիլկևիչը, Օ. Արբուզովան, Օ. Սավչենկոն, Գ. Գրեգորչակը, Դ. Իվանչենկոն, Վ. Սեմենովան, Օ.Բեսսմերտնան, Օ. Կազանցևա-Կաբկան.

Եվգենիա Միրոշնիչենկոն և Կիևի Փոքր օպերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհին իր կյանքի վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրել Լուկյանիվկայի ժողովրդական տան (այն ժամանակ՝ «Տրամվայ» ակումբի) հիման վրա ստեղծելու «Փոքր» օպերան։ Ըստ նրա մտահղացման՝ դա պետք է դառնար համերգային վայր, որտեղ կարելի է բեմադրել հազվադեպ կատարվող դասական օպերային գլուխգործոցներ, անցկացնել փորձարարական բեմադրություններ և երիտասարդ երաժիշտներին հնարավորություն ընձեռել զարգացնելու իրենց տաղանդը։ Նրա նախաձեռնությամբ 2004 թվականին հիմնադրվել է Կիևի Փոքր օպերան։ Սակայն օպերային դիվան կյանքից հեռացավ՝ չտեսնելով իր ծրագրի վերջնական իրականացումը։[7]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

LP ձայնապնակներ (բոլոր - Մոսկվա, Мелодия):

  • Եվգենիա Միրոշնիչենկո. Հատված և արիաներ օպերաներից / Կիևի Տ. Շևչենկոյի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի կամերային նվագախումբ  — C33-013VZ. 1966 թ.
  • Եվգենիա Միրոշնիչենկո. / ԽՍՀՄ Մեծ թատրոնի նվագախումբ / Մ. Այյեր — C10 12283-4։ 1979 թ.
  • Ռ. Գլիեր. Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար, Op. 82 / Եվգ.Միրոշնիչենկո (սոպրանո), ԽՍՀՄ Մեծ թատրոնի նվագախումբ / Մ. Էրմլեր. — C10 12751-2։ 1979 թ.

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երգեր Դնեպրի վրա» (1958, վոկալ)
  • «Լյուչիա դի Լամերմուր» (1980, ֆիլմ-օպերա; Լյուչիա )
  • «Ուկրաինական ռապսոդիա» (1961, Օքսանա (վոկալ) - դերը՝ Օ. Պետրենկո)
  • Осяяний усмішкою Музика / Ժպիտով լուսավորված երաժշտություն. - 1999 թ. — №։ 5;
  • 3 села Радянського // КіЖ. / Հայրենի գյուղից // ԿիԺ. - 1978 թ. - 16 ապրիլի ;
  • Я хочу бачити свою країну щасливою // Урядовий кур'єр. — 1999. — 18 березня / Ես ուզում եմ իմ երկիրը տեսնել երջանիկ // Կառավարական սուրհանդակ. - 1999 թ. - մարտի 18;
  • Я називаю такі наміри злочинними // Дзеркало тижня. — 1999. — 3—5 березня / Նման մտադրությունները ես անվանում եմ հանցավոր // Շաբաթվա հայելին. - 1999 թ. — մարտի 3-5.
  • 2006 թվականի օգոստոսի 26-ին Ուկրաինայի նախագահ Վ. Յուշչենկոյի հրամանագրով Եվգենիա Միրոշնիչենկոյին շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում[5][8][9]։
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստուհու կոչում (1960)[10].
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում (1965)
  • Ուկրաինական ԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1972) ։
  • Թուլուզի ( Ֆրանսիա, 1958) միջազգային վոկալ մրցույթի դափնեկիր, երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկիր (Մոսկվա, 1957)։
  • Յարոսլավ Իմաստունի շքանշանի[11], «Ուկրաինայի զարգացման համար» շքանշանի, «Հայրենիքին հավատարմության համար» փառքի շքանշանի[12], «Պատվո նշան» շքանշանի, «Մշակույթում ձեռքբերումների համար», միջազգային մրցանակ - Սբ. Ստանիսլավի շքանշան[13]
  • «Ուկրաինական արվեստի աստղ» պատվավոր տիտղոս[14]
  • Լենինի շքանշան (1967), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1976), Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981)

Կիևի պատվավոր քաղաքացի. Խարկովի պատվավոր քաղաքացի (2001 թ.)[15]:

  • 2016 թվականի նոյեմբերի 10-ին Կիևի քաղաքային խորհրդի լիագումար նիստում պատգամավորները որոշել են Սոֆյա Պերովսկայի փողոցը վերանվանել Եվգենիա Միրոշնիչենկոյի փողոց[16]։
  • Կիևի կոնսերվատորիայի պատին փակցվել է Եվգենիա Միրոշնիչենկոյին նվիրված հուշատախտակ[17]։
  • Հուշատախտակ է փակցվել նաև Կիևի Տերեշչենկովյան փողոցի թիվ 5 շենքի պատին. այդ շենքում գտնվող բնակարանում է կյանքի վերջին տարիներին ապրել երգչուհին[18]։
  • 2021 թվականի հոկտեմբերի 24-ին Ուկրաինայի Ազգային օպերայում ներկայացվեց Եվգենիա Միրոշնիչենկոյի համերգային և կամերային երգացանկի հիման վրա կազմված «Հոգին քնքուշ հովտաշուշան է» վոկալ ստեղծագործությունների ժողովածուն։ 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.unian.net/ukr/news/news-313141.html
  2. «Найвідоміші жінки давньої та сучасної України». Արխիվացված է օրիգինալից 3 вересня 2017-ին. Վերցված է 2 вересня 2017-ին.
  3. Тарасенко, Олеся (2021). Благословенне жіноче ім'я-Україна (жіночі портрети країни) (укр). Київ: ТОВ "Політпринт". էջ 240. ISBN 978-617-95099-6-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Тарасенко, Олеся (2021). Благословенне жіноче ім'я-Україна (жіночі портрети країни) (укр). Київ: ТОВ "Політпринт". էջ 240. ISBN 978-617-95099-6-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Тарасенко, Олеся (2021). Благословенне жіноче ім'я-Україна (жіночі портрети країни) (укр) . Київ: ТОВ "Політпринт". с. 240. ISBN 978-617-95099-6-4.
  5. 1 2 Скончалась народная артистка СССР Евгения Мирошниченко Արխիվացված 2009-05-01 Wayback Machine РИА «Новости»
  6. «В Киеве скончалась народная артистка СССР Евгения Мирошниченко». Արխիվացված է օրիգինալից 2009-04-30-ին. Վերցված է 2012-08-04-ին.
  7. Мала опера — мрія Євгенії Мірошниченко Արխիվացված 2016-10-12 Wayback Machine // Інтернет-журнал «Музика», 15.06.2015.
  8. «Присвоєння Є. Мірошниченко звання Герой України(ուկր.)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Мирошниченко — птичка певчая». Արխիվացված է օրիգինալից 2025-02-21-ին. Վերցված է 2025-03-26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  10. Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 3 — М.: Советская энциклопедия, Кетчер — Нежданова, 1964, 1086 стб. с илл., 7 л. илл.
  11. ЕВГЕНИЯ МИРОШНИЧЕНКО НАГРАЖДЕНА ОРДЕНОМ ЯРОСЛАВА МУДРОГО(չաշխատող հղում)
  12. «ЗОЛОТИЙ ОРДЕН «СЛАВА НА ВІРНІСТЬ ВІТЧИЗНІ» ЗА НОМЕРОМ 001 ВРУЧЕНО ПРЕЗИДЕНТОВІ УКРАЇНИ — Новини Укрінформ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 87 (օգնություն)
  13. «Міжнародний Орден Святого Станіслава — Персональні сторінки». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 37 (օգնություն)
  14. «Умерла Евгения Мирошниченко : Новости УНИАН». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. Почётные харьковчане — Официальный сайт Харьковского городского совета, городского головы, исполнительного комитета Արխիվացված 2011-11-15 Wayback Machine
  16. У столиці з'явиться «Сквер імені волонтерів АТО» Արխիվացված 2025-04-03 Wayback Machine // Офіційний сайт Київської міської ради. — 2016. — 10 листопада.
  17. «Академія вшановує пам'ять легендарної Євгенії Мірошниченко | НМАУ». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. «Мемориальная доска Евгении Мирошниченко». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Історія вокального мистецтва / О. Д. Шуляр: [монографія]: Ч.II. — Івано-Франківськ, «Плай» 2012. — С.341-342
  • Бондарчук П. М. Мірошниченко Євгенія Семенівна Արխիվացված 2016-09-24 Wayback Machine // Կաղապար:ЕІУ
  • Довідник «Хто є хто в Україні», видавництво «К. І.С»
  • Гнидь Б. П. Виконавські школи України. — К.: НМАУ, 2002.
  • Швачко Т.О..Мірошниченко, Євгенія Семенівна // Українська музична енциклопедія. — К. : Ін-т мистецтвознавства, фольклористики та етнології ім. М. Т. Рильського НАН України, 2011. — Т. 3. — С. 409–410
  • Антонюк В. Г. Нездійснена мрія Євгенії Семенівни Мірошниченко // Часопис НМАУ імені П. І. Чайковського. № 4 (33) (Київ, 2016);
  1. «Скульптура из белого камня: в Киеве открыли памятник знаменитой украинской певице Евгении Мирошниченко». culture.fakty.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 30 квітня 2021-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.