Եվա Սիմոնաիտիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Սիմոնաիտիտե
Ieva Simonatyte Grave2.JPG
Ծնվել էհունվարի 23, 1897(1897-01-23)[1][2]
ԾննդավայրVanagai, Պրուսիա
Վախճանվել էօգոստոսի 27, 1978(1978-08-27)[1][2] (81 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of Lithuania (1918–1940).svg Լիտվա, Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերվեպ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Commons-logo.svg Ieva Simonaitytė Վիքիպահեստում

Եվա Էդմոնդովնա Սիմոնաիտիտե (լիտ.՝ Ieva Simonaitytė, հունվարի 23, 1897(1897-01-23)[1][2], Vanagai, Պրուսիա - օգոստոսի 27, 1978(1978-08-27)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի բանաստեղծուհի, Լիտվական ԽՍՀի վաստակավոր գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիտվայի Արևելյան Պրուսիայի Վանագայ գյուղում։ Մանկուց ապրել է կարիքների ու հիվանդության մեջ, ինչի պատճառով չի կարողացել սովորել դպրոցում և զբաղվել է ինքնակրթությամբ։ 1912-1914 թվականներին բուժվել է Գերմանիայի Աուգենբուրգ առողջարանում։ 1921 թվականից ապրել է Կլայպեդայում։ Հաճախել է մեքենագրության դասընթացների։ Աշխատել է Լիտվայի հյուպատոսությունում, „Rytas“ և Prūsų lietuvių balsas“ խմբագրություններում աշխատել է որպես խմբագիր, ավելի ուշ` խմբագիր ու թարգմանիչ Seimelis-ում։ «Շիմոնիսների ճակատագիրը» վեպի հաջողությունից և 1936 թվականին պետության կողմից իրեն նշանակված թոշակից հետո նվիրվել է գրական աշխատանքին։ 1939 թվականին մեկնել է Կաունաս։ Գերմանական շրջափակման տարիներին ենթարկվել է հետապնդումների։ 1963 թվականից ապրել է Վիլնյուսում։ 1957 թվականին պարգևատրվել է երեք շքանշանով[3]): Արժանացել է Լիտվական ԽՍՀ-ի վաստակավոր գրողի կոչման (1967)։ Թաղված է Վիլնյուսի Անտակալնիսկյան գերեզմանում։ Շիրիմին տեղադրված է քանդակագործ Դանուտե Դանիտե-Վարնաուսյենեի ստեղծած քանդակը։ Պրեկուլե փոքրիկ քաղաքում, որտեղ բանաստեղծուհին 1961-1978 թվականներին անց էր կացնում ամառվա ամիսները, 1984 թվականից գործում է հիշատակի թանգարան։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի դրոշմանիշ, 2013 թվական

Սկսել է տպագրվել 1914 թվականից։ Մինչև 1935 թվականը նրա անունը որպես բանաստեղծուհի հայտնի չէր։ Նրա պատմվածքների ու վեպերի հիմնական թեման Արևելյան Պրուսիայի և Կլայպեդսկի շրջանի լիտվացիների ամենօրյա կյանքն է։ Այս թեմային է նվիրված «Շիմոնիսների ճակատագիրը» վեպը, որը մեծ ճանաչում է բերել նրան։ «Բուշեն և նրա քույրերը» պատմվածքը բացահայտում է կուլակության էությունը։ «Վիլյուս Կարալյուս» վեպը լայն պատկերացում է տալիս 20-րդ դարի սկզբի լիտվացիների կյանքի մասին և համարվում է լիտվական ռեալիստական վեպի օրինակ։ «Իսկ այդպես է եղել» ինքնակենսագրական եռագրությունը (1960), «Ուրիշի տանը» (1962), «Անավարտ գիրք» (1965) վեպերը ներառում են 20-րդ դարի սկզբից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն ընկած ժամանակահատվածը։ Եվա Սիմոնաիտիտեի ստեղծագործությունն ընդհանուր առմամբ ավանդական է թեմաներով և գեղարվեստական մեթոդներով։ Ստեղծագործությունները թարգմանված են տարբեր լեզուներով։

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Raštai, t. 1—-6. Vilnius, 1956—1958.
  • …А было так. В чужом доме. Неоконченная книга. Москва, 1973.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. Слуцкис. Тропа, которая вывела на столбовую дорогу // М. Слуцкис. Начало всех начал. Москва, 1975.
  • R. Dambiauskaite. Ieva Simonaitytė. Vilnius, 1968.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]