Եվա Հեսսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Հեսսե
անգլ.՝ Eva Hesse
Ծնվել էհունվարի 11, 1936(1936-01-11)[1][2][3][…]
ԾննդավայրՀամբուրգ, Նացիստական Գերմանիա[4]
Մահացել էմայիսի 29, 1970(1970-05-29)[1][2][3][…] (34 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Գերմանիա[5] և  ԱՄՆ[6]
Ազգությունգերմանական ծագումով ամերիկացի
ԿրթությունԵյլի համալսարան, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Քուփեր Յունիոն և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, գծանկարիչ, տեքստիլ նկարչուհի և արվեստագետ
ԱշխատավայրԿերպարվեստի դպրոց
ԱմուսինԹոմ Դոյլ[7]
 Eva Hesse Վիքիպահեստում

Եվա Հեսսե (գերմ.՝ Eva Hesse, հունվարի 11, 1936(1936-01-11)[1][2][3][…], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[4] - մայիսի 29, 1970(1970-05-29)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հրեական ծագմամբ ամերիկացի նկարչուհի և աբստրակցիոնիստ քանդակագործ։ Ստեղծագործական առումով ակտիվ է եղել 1960-ական թվականների գեղարվեստական այնպիսի ուղղություններում, ինչպես՝ պրոցես-արտը և արտե պովերան։ Համբավ է ձեռք բերել հատկապես մինիմալիզմի և պոստմինիմալիզմի ոճով կատարած նորարարական աշխատանքներով, որոնցում օգտագործել է լատեքս, ապակեթել, պլաստմասսաներ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Հեսսեն ծնվել է 1936 թվականի հունվարի 19-ին, Համբուրգում, հրեա փաստաբանի ընտանիքում։ Երբ նացիստական Գերմանիայում հրաների նկատմամբ հալածանքները սաստկացել են, ծնողները Եվային ու նրա ավագ քրոջը «Կինդերտրանսպորտ» ծրագրով ուղարկել են Նիդերլանդներ։ Մի քանի ամիս անց ընտանիքի մյուս անդամներն էլ են տեղափոխվել այնտեղ, և միասին մեկնել են Անգլիա։ 1939 թվականին Հեսսե ընտանիքը ժամանել է Նյու Յորք։ 1946 թվականին Եվայի մայրը, որ տևական հալածանքների ու փախուստի հետևանքով հոգեկան խանգարում էր ստացել, վերջ է տվել իր կյանքին։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Եվան նկարչություն է ուսումնասիրել նախ՝ Նյու Յորքի Քուփեր Յունիոն ուսումնարանում, ապա Եյլի համալսարանի արվեստների ու ճարտարապետության դպրոցում, մասնավորապես՝ Յոզեֆ Ալբերսի մոտ։ 1960-ական թվականների սկզբին նա գտնվել է Մարսել Դյուշանի ստեղծագործության ազդեցության տակ։

1961 թվականին Եվան ամուսնացել է քանդակագործ Թոմ Դոյլի հետ։ 1964-1965 թվականներին ամուսնական զույգն ապրել է Գերմանիայում՝ Էսսենի մերձակայքում գտնվող Կետվիգ քաղաքում և շատ է աշխատել՝ ստեղծելով առաջին եռապրոյեկցիա գեղարվեստական առարկաները։ Վերադառնալով Նյու Յորք՝ Եվա Հեսսեն իր ժամանակը հիմնականում հատկացրել է քանդակագործությանը, ընդ որում՝ սկսել է կիրառել մինչ այդ անսովոր համարված նյութեր՝ կաուչուկ, պլաստմասսաներ, ապակեպլաստիկ․․․ Կին արվեստագետն ու նրա նորարարական արվեստը դրա շնորհիվ լայն ճանաչման են արժանացել աշխարհի արվեստագետների ու արվեստասերների շրջանում։

Եվա Հեսսեն մահացել է երիտասարդ՝ ընդամենը 34 տարեկան հասակում, ուղեղի քաղցկեղից։ Հետմահու՝ նրա ստեղծագործությունները ներկայացվել են արդի արվեստի ցուցահանդեսներում, այդ թվում՝ Կասսելում անցկացված documenta 5-ում (1972 թ․) և documenta 6-ում (1977 թ․)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Four Artists: Robert Ryman, Eva Hesse, Bruce Nauman, Susan Rothenberg. 47 min, Documentary USA 1988. Regie Michael Blackwood «IMDb Four Artists». Վերցված է 29. Juni 2016-ին.
  • Eva Hesse. USA/D 2016. Dokumentarfilm, R Marcie Begleiter, 105 min, OmdUT Real fiction, ausführliche Beschreibung Արխիվացված 2019-03-28 Wayback Machine, mit tabell. Biografie Hesses

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lucy Lippard: Eva Hesse. Da Capo Press, New York 1992
  • Michael Jürgs: Eine berührbare Frau. Das atemlose Leben der Künstlerin Eva Hesse. Bertelsmann, Gütersloh 2007, ISBN 3-570-00929-7
  • Ulrike Haage: alles aber anders. Nach Aufzeichnungen von Eva Hesse. Hörspiel. Sans Soleil, Bonn 2009, ISBN 978-3-88030-044-6
  • Р. Краусс: Холостяки. Прогресс-Традиция, Москва 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eva Hesse (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eva Hesse — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
  5. LIBRIS — 2016.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. Internet Movie Database — 1990.
  8. «Class of fine arts in Russian / Класс изобразительного искусства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Եվա Հեսսե հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Հեսսե» հոդվածին։