Եվա Դա Քրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Դա Քրյուս
Ծնվել էհուլիսի 9, 1976(1976-07-09) (47 տարեկան)
ԾննդավայրԹրոմսյո, Թրոմս, Նորվեգիա
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ և  Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Եվա Դա Քրյուս (նորվ.՝ Ewa Da Cruz, ծննդյան անունը՝ նորվ.՝ Ewa Benedicte Övre Skulstad, հուլիսի 9, 1976(1976-07-09), Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա[1], հայտնի է նաև որպես Եվա Սկյուլստադ կամ Եվա Բենեդիկտ Օվրը Սկյուլստադ), նորվեգական և ամերիկյան հեռուստասերիալների և կինոյի դերասան[2]։ Առավել հայտնի է «Ինչպես է պտտվում աշխարհը» հեռուստասերիալում Վիեննա Հյաթի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Դա Քրյուսը ծնվել է Թրոմսյոյում, մեծացել է Բերգենում[3]։ Մոդելի կարիերան սկսել է Նորվեգիայում՝ ութ տարեկանում հագուստի ցուցադրությունում։ Որպես մոդել նկարահանվել է գովազդներում, թերթերում։ Նորվեգիայում նկարահանվել է կոմերցիոն, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմերում, թատրոնում, նախքան ԱՄՆ տեղափոխվելը[2]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ է մեկնել սովորելու Նյու Յորքի Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում, որն ավարտել է 2004 թվականին[4]։ Այնուհետև 2004-2005 թվականներին ընտրվել է Դրամական արվեստների թատրոնի ընկերության ամերիկյան ակադեմիայի անդամ։

Նա հայտնվել է նաև Aventura-ի նկարահանած «Su Veneno» («Նրա թույնը») տեսահոլովակում։

Նյու Յորք տեղափոխվելուց հետո նկարահանվել է Բելա, Անհարմար վիճակ (Kettle of Fish), Sex & Sushi, Dice, Charlie, Abingdon, I Think I Thought և Dogs Lie ֆիլմերում։

2006 թվականից նկարահանվել է Ինչպես է պտտվում աշխարհը հեռուստասերիալում՝ խաղալով Վիեննա Հյաթի դերը[5]։

Երկրորդական դերերով հանդես է եկել Շրթներկի ջունգլի, Օրենք և կարգ. քրեական մտադրություն և Գոտեմարտ հեռուստասերիալներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Soap Opera Digest ամսագրի կողմից Դա Քրյուսը ճանաչվել է ամենագեղեցիկ սերիալային կին[6][7] և ATWT's ամենակրքոտ «նորեկը»[8]։

Առաջադրվել է Soap Central-ում և արժանացել 2007 թվականի Dankies-ի որպես բացառիկ հատուկ հյուրի կամ կրկնվող դերի համար[9]։

2007-2008 թթ. առաջադրվել է Dankies-ում` մի շարք մրցանակների համար, այդ թվում՝ Ակնառու աջակցող դերասանուհի, Հայտնի նորեկ, Էկրանի սիրված զույգ կամ դուետ, Հայտնի կատարող և Ամենագրավիչ կին աստղ (հաղթել է)[2][4]։

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոդել նկարահանվել է բազմաթիվ տպագիր գովազդներում, ամսագրերում, թռիչքուղիներում, պոստերներում և գովազդներում և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում։

Նյու Յորքի Playboy ամսագրում նկարահանվել է մերկ և եղել 1999 թվականի մայիս ամսվա Playmate[10] [11]:

Նկարահանվել է նաև Film Tidskrift, Shape-Up, KK, Det Nye, Mascara, Rouge, Watch! Magazine, Capitol File և French Vogue ամսագրերում։

Գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ազատ հաստիքով լրագրող գրում է նորվեգական Rouge, Cosmopolitan և Mascara ամսագրերի սյունակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ewa da Cruz». cbs.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ewa da Cruz». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
  3. Svendsen, Randi H. (2008 թ․ դեկտեմբերի 28). «Såpe og salmiakk». Magasinet (Norwegian). Dagbladet. էջեր 26–31.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Lenhart, Jennifer. «Spotlight On ... Ewa Da Cruz (Vienna Hyatt, ATWT)». Soap Opera Digest. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 7-ին.
  5. Եվա Դա Քրյուս Internet Movie Database կայքում. Retrieved on 2007-06-07.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. «Fra Playboy til såpeopera». SEher.no. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
  11. «Playboy Norway Covers of 1999». PBCovers.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.