Եվա Գուտովսկի
Անձնական տվյալներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | Եվա Մարիսոլ Գուտովսկի հուլիսի 29, 1994 (26 տարեկան) Բրեա, Կալիֆոռնիա, ԱՄՆ | |||||||||
Ազգություն | Ամերիկացի | |||||||||
Աշխատանք | Դերասանուհի Դիջեյ | |||||||||
Կայք | http://Mylifeaseva.com Եվա Գուտովսկի պաշտոնական կայք | |||||||||
ՅուԹյուբյան տվյալներ | ||||||||||
Ալիքի անուն | MyLifeAsEva | |||||||||
Գործունեության տարիներ | 2011-այժմ | |||||||||
Ժանր |
| |||||||||
Բաժանորդներ | 11,1 միլիոն (Մայիսի 1, 2020) | |||||||||
Դիտումներ | 1,2 միլիարդ (Մայիսի 1, 2020) | |||||||||
Play buttons
| ||||||||||
Բաժանորդների և դիտումների մասին վերաբերյալ տվյալները թարմացվել են Դեկտեմբերի 3, 2019. |
Եվա Մարիսոլ Գուտովսկի (հայտնի է նաև որպես «MyLifeasEva»), յություբեր, դերասանուհի և դիջեյ, որին ավելի քան 11 միլիոն բաժանորդներ են հետևում ՅուԹյուբում[1][2][3][4]։ Նա ավարտել է Կալիֆոռնիա նահանգի Բրեայի Օլայնդա ավագ դպրոցը։ Գուտովսկին նաև հաճախել է Կալիֆոռնիայի պետական համալսարանը Ֆուլերթոնում[5]։ Variety-ն տեղադրել է նրան իր «Famechangers Digital Star Ranking» ցանկի 4-րդ հորիզոնականին[6]։ People ամսագիրն անվանել է Եվային ՅուԹյուբի ամենաարագ զարգավող աստղ[7]։ Նա նաև ներառվել է Billboard-ի «Սոցիալական մեդիայի աստղեր» ցանկում[8]։ 2016 թվականին նա հանդես է եկել ինքն իր դերը «Խուսափել գիշերվանից» (անգլ.՝ Escape the Night) հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում՝ որպես գլխավոր դերակատարարներից մեկը։ Ավելի ուշ նա վերադարձել է երկրորդ եթերաշրջանի պիլոտային սերիայում։ Գուտովսկին «Իմ կյանքը որպես Եվա․ Պայքարն իրական է» խորհուրդների գրքի հեղինակն է։ Նա նաև հանդես է եկել ՅուԹյուբ Ռեդի «Ես և տատիկս» վեբ սերիալում, որի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 22-ին Գուտովսկու յություբյան ալիքում[9]։
2017 թվականի օգոստոսին MTV-ն հայտարարել է, որ Գուտովսկին միանալու է թարմացված «Total Request Live»-ին որպես թղթակցային դիրքի ռոտացիայի մաս՝ յություբերներ Գաբի Հանայի և Ջիջի Գորջոսի հետ միասին[10]։
2019 թվականին նա հայտնվել է PETA-յի գովազդում, բողոքելով ծովային պարկերի դեմ, որոնք կաթնասուններին և այլ կենդանիներին պահում են բաքերում[11]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուտովսկին վեգան է և ասում է, որ նա սիրում է իր սեփական պատրաստած ուտեստները, քանի որ «Ես գիտեմ, որ այն ամենն, ինչ ես օգտագործում եմ պատրաստելիս, առողջ է»[12]։
2016 թվականի սեպտեմբերին Գուտովսկին հանդես է եկել քամինգ աութով, իր թվիթթերյան կայքէջում հայտարարելով, որ բիսեքսուալ է։ Նա գրել է․ «12 տարեկանից ես պատրաստ եմ սիրահարվել մեկին, անկախ այն բանից, թե նա, ի վերջո, ինչ է դառնալու և ինչ է եղել մինչ այդ։ Տղա կամ աղջիկ»[13]:
2018 թվականի օգոստոսին Գուտովսկին իր թվիթթերյան կայքէջում հայտարարել է, որ նրա մեքենան վթարի է ենթարկվել մի կնոջ կողմից, ով հաղորդագրություններ էր գրում և դրա հետ մեկտեղ մեքենա վարում։ Բարեբախտաբար, Եվան մեքենայում չի եղել, բայց տիկինը հիվանդանոց է ուղարկվել, իսկ մեքենան վերանորոգվել է 3 ամիս անց:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | Ինչպես վերապրել ավագ դպորոցը | How to Survive High School | Եվա | Գլխավոր դեր (6 սերիաներ) |
2016 | Խուսափել գիշերվանից | Escape the Night | Լրագրող | Գլխավոր դեր (10 սերիաներ) |
2016 | Բիզաարդվարկ | Bizaardvark | Ինքն իր դերում | Սերիա․ «Control (Plus) Alt (Plus) Escape!» |
2017 | Ես և տատիկս | Me and My Grandma | Ջեյնի Սկալեքի | Գլխավոր դեր (6 սերիաներ) |
2018 | Ամբողջ գիշեր | All Night | Լիսի | Գլխավոր դեր (10 սերիաներ) |
2019 | Ինչպես վերապրել հարաբերությունների խզումը | How to Survive a Break-Up | Եվա | Գլխավոր դեր (6 սերիաներ) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dewey Caitlin (հոկտեմբերի 20, 2015)։ «The new YouTube stars that America might not be ready for»։ Վերցված է հուլիսի 7, 2016 – via washingtonpost.com
- ↑ «YouTube Superstar Eva Gutowski Shares Her Journey from Hardship to Happiness»։ Վերցված է հուլիսի 7, 2016
- ↑ «YouTube Star Eva Gutowski Shares Her Travel Secrets»։ ապրիլի 27, 2016։ Վերցված է հուլիսի 7, 2016
- ↑ Shields Mike (մայիսի 19, 2016)։ «Is the Audience for 'Pretty Little Liars' Comparable to Fullscreen's Web Series?»։ Վերցված է հուլիսի 7, 2016 – via Wall Street Journal
- ↑ «YouTube Superstar Eva Gutowski Shares Her Journey from Hardship to Happiness»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2019-06-14
- ↑ Staff Variety (հուլիսի 22, 2015)։ «MyLifeAsEva: No. 4 in #Famechangers Digital Star Ranking»։ Վերցված է հուլիսի 7, 2016
- ↑ «How YouTube's Fastest-Growing Star Bucked Gender Trends and Found Success»։ Վերցված է հուլիսի 7, 2016
- ↑ Heather Saul։ «Eva Gutowski: YouTube star comes out as bisexual»։ The Independent։ Վերցված է սեպտեմբերի 10, 2016
- ↑ Me and My Grandma, http://www.imdb.com/title/tt6076162/, վերցված է 2019-06-14
- ↑ Petski Denise (օգոստոսի 23, 2017)։ «'TRL': Eva Gutowski, Gabbie Hanna & Gigi Gorgeous Tapped As Social Media Correspondents For MTV Show»
- ↑ "Go Behind the Scenes for MyLifeAsEva's Underwater PETA Shoot," WisconsinGazette.com, 29 August 2019.
- ↑ Nicole Pajer, "YouTube's Eva Gutowski Spills Her Self-Care Routine: 'It Doesn't Have to Mean Face Masks and Baths'," Parade 5 July 2019.
- ↑ Saul heather (սեպտեմբերի 6, 2016)։ < «'TRL':Eva Gutowski: YouTube star comes out as bisexual»
|
- Ապրող անձինք
- 1994 ծնունդներ
- Հուլիսի 29 ծնունդներ
- Յություբերներ
- ԼԳԲՏ անձինք
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ինտերնետային աստղեր
- Ամերիկացի ինտերնետային աստղեր
- Ամերիկացի դիջեյներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ