Եվա Առնոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Առնոլդ
անգլ.՝ Eve Arnold
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1912(1912-04-21)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 4, 2012(2012-01-04)[5][1][2][…] (99 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆոր Դպրոց
Մասնագիտությունլրագրող, լուսանկարիչ, ֆոտոլրագրող և արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
ԱնդամությունMagnum Photos[6] և Royal Photographic Society?
Կայքevearnold.com

Եվա Առնոլդ (անգլ.՝ Eve Arnold, ապրիլի 21, 1912(1912-04-21)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հունվարի 4, 2012(2012-01-04)[5][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկուհի լուսանկարիչ և ֆոտոլրագրող, 1957 թվականին առաջին կինն էր, ով անդամակցում էր «Magnum Photos» միջազգային ֆոտոգործակալությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Առնոլդը (նախկինում Քոենը) ծնվել է ԱՄՆ-ի արևելյան մասում գտնվող Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ հրեաների ընտանիքում։ Ծնողներներն են Ուիլիամը և Բեսսի Քոենը։ Նրա հետաքրքրվածությունը լուսանկարչության հանդեպ սկսել է դեռևս 1946 թվականից, երբ նա Նյու Յորքի գործարանի համար պատվեր կատարեց։ Նրա առաջին քայլերը դեպի պրոֆեսիոնալ լուսանկարչություն սկսել է «Harper’s Bazaar» ամսագրից։

Աշխատել է Չինաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ռուսաստանում, Աֆղանստանում։

Ճանաչման է արժանացել նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի լուսանկարների շարքի համար։ Այդ թվում լուսանկարել է Մառլեն Դիտրիխին, Ջոան Քրոուֆորդին, Էլիզաբեթ Թեյլորին, Կլարկ Գեյբլին, Մաքոլմ Իքսին, Ժաքլին Քենեդին, Մարգարետ Թետչերին, Եղիսաբեթ II֊ին և ուրիշներին։

1961 թվականին որդու հետ տեղափոխվել են Լոնդոն, որտեղ աշխատել է «The Sunday Times» կիրակնօրյա օրաթերթում, որի շնորհիվ դառնում է բրիտանական լուսանկարչության կարևոր դեմքերից մեկը։

Առավել հայտնի լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marilyn Monroe, 1960.
  • Horse Training for the Militia in Inner Mongolia, 1979.
  • Jacqueline Kennedy arranging flowers with daughter Caroline, 1961.

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Unretouched Woman, 1976.
  • Flashback: The 50’s, 1978.
  • In China, 1980.
  • In America, 1983.
  • Marilyn for Ever, 1987.
  • Marilyn Monroe: An Appreciation, 1987.
  • All in a Day’s Work, 1989.
  • The Great British, 1991.
  • In Retrospect, 1995.
  • Film Journal, 2002.
  • Handbook, 2004

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Honorary Degree of Doctor of Science, University of St. Andrews, Scotland, 1997.
  • Honorary Degree of Doctor of Letters, Staffordshire University.
  • Doctor of Humanities, Richmond, the American International University in London.
  • Master Photographer, International Centre of Photography, NYC.
  • Բրիտանական Թագավորության վաստակավոր սպա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]