Եվագրիոս Սքոլաստիկոս
| Եվագրիոս Սքոլաստիկոս | |
|---|---|
| Ծնվել է | 536[1] կամ 537 |
| Ծննդավայր | Համա, Սիրիա |
| Մահացել է | ոչ վաղ քան 594 կամ 600[1] |
| Մահվան վայր | Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն |
| Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
| Երկեր | Ecclesiastical History? և History? |
| Մասնագիտություն | եկեղեցական պատմաբան, պատմաբան, փաստաբան և իրավաբան |
Եվագրիոս սքոլաստիկոս (հունարեն՝ Ευάγριος Σχολαστικός, լատիներեն՝ Evagrius Scholasticus, 536[1] կամ 537, Համա, Սիրիա - ոչ վաղ քան 594 կամ 600[1], Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական իրավաբան և պատմիչ։ Եղել է Գրիգոր Անտիոքցի պատրիարքի օգնականը[2]։ Հեղինակել է «Եկեղեցական պատմություն» (Ἐκκλησιαστικὴ Ἱστορία) երկասիրությունը, որտեղ շարադրված են 431 թվականից մինչև Մորիկ կայսեր կառավարման 12-րդ տարին (594 թ) Բյուզանդիայի և հարակից երկրների քաղաքական և եկեղեցական պատմության իրադարձությունները։ Տեղեկություններ է տալիս պարսկա-բյուզանդական պատերազմների, դրանցում հայերի մասնակցության, Մարզպանական Հայաստանի նախարարների և կայսրության գաղտնի բանակցությունների մասին։ Պատմությունը շարադրելիս դրսևորում է դեպքերի իմացության և վերլուծության հմտություն, օգտվել է բազմաթիվ աղբյուրներից։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118682512 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Roger Pearse (2002 թ․ հոկտեմբերի 19). «Account of author and his writings». Ccel.org. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվագրիոս Սքոլաստիկոս» հոդվածին։ |
| ||||||||||||