Ես և դու (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես և դու
ֆր.՝ Sage Femme
Երկիր Ֆրանսիա
 Բելգիա
Ժանրդրամա
Թվականփետրվարի 14, 2017, մարտի 22, 2017, հունիսի 8, 2017[1] և հուլիսի 13, 2017[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՄարտեն Պրովո
ՊրոդյուսերՕլիվե Դելբոսկ և Էմիլիեն Բինիոն
Սցենարի հեղինակՄարտեն Պրովո
ԴերակատարներԿատրին Դենյով, Կատրին Ֆրո, Օլիվիե Գուրմե, Քվենթին Դոլմեր, Միլեն Դեմոնժո, Պոլին Էտիեն[3] և Կարիջա Տուր[3]
ՕպերատորYves Cape?
ԵրաժշտությունԳրեգուար Էտզել
ՄոնտաժԱլբերտին Լաստերա
Տևողություն117 րոպե
 The Midwife Վիքիպահեստում

«Ես և դու» (ֆր.՝ Sage femme), 2017 թվականին նկարահանված ֆրանս-բելգիական ֆիլմ-դրամա, որի ռեժիսորն է Մարտեն Պրովոն, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Կատրին Ֆրոն և Կատրին Դենյովը։ Ժապավենի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 14-ին Բեռլինի 67-րդ կինոփառատոնին[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլերը միայնակ մայր է, ով ունի մեծահասակ որդի։ Կինը որպես մանկաբարձուհի աշխատում է գինեկոլոգիական բաժանմունքում և վարում է իր սահուն կյանքը՝ լիովին նվիրվելով աշխատանքին։ Մի անգամ նրա կյանքումէ հայտնվում է կամակոր բարեկամուհի Բեաթրիսը, որն իր հանգուցյալ հոր սիրուհին էր։ Այդ կինն ինչ-որ տեղ անհետացել էր և չէր հայտնվել երեսուն տարի, բայց այժմ զանգահարել էր ու հաղորդել, որ կարևոր նորություններ ունի․․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Կատրին Դենյով Բեաթրիս Սոբոլևսկի
Կատրին Ֆրո Քլեր Բրետոն
Օլիվե Գուրմե Փոլ Բերոն
Քվենթին Դոլմեր Սիմոն
Միլեն Դեմոնջո Ռոլանդ
Պոլին Էտենն Սեսիլ Ամադո
Կարիդյա Տուրե մադամ Նաջա
Օդրի Դանա գլխավոր բուժքույր

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը դրական գնահատականներ է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայնքում ֆիլմն ունի 90 % վարկանիշ՝ հիմնվելով 86 գրախոսության վրա և 10-ից 7,0 միջին գնահատական[5]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 66 վարկանիշ՝ քննադատների 24 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական ակնարկների» կարգավիճակին[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվականին ֆիլմը մասնակցել է Monte-Carlo Comedy Film Festival կինոփառատոնին, ժյուրիի կողմից Լավագույն դերասանուհու պարգևը հանձնվեց Կատրին Դենյովին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «Berlinale 2017: Competition and Berlinale Special Are Complete». Berlinale. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «The Midwife (Sage femme) (2017)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  6. «The Midwife». Metacritic. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  7. Awards — IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես և դու (ֆիլմ, 2017)» հոդվածին։