Ես սպանում եմ հսկաներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ես սպանում եմ հսկաներին (անգլ.՝ I Kill Giants), կոմիքսների սահմանափակ շարք, որը ստեղծվել է սցենարիստ Ջո Քելլիի և նկարիչ Խ. Քեն Նիիմուրայի կողմից։ Շարքը թողարկվել է ամերիկյան Image Comics ընկերության կողմից, 2008 թվականի հուլիսից մինչև 2009-ի հունվար։

Կոմիքսը պատմում է դերային խաղերի սիրահար մի աղջկա մասին, որը մեծանում է և սկսում է կռվել իրական և երևակայական թշնամիների դեմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկուամյա դպրոցական Բարբարան շատ լուրջ ու պատասխանատու աղջիկ է, քանի որ նա զբաղվում է աշխարհի ամենավտանգավոր գործով` սպանում է հսկաներին։ Ամեն դեպքում, նա բոլորին այդպես է պատմում։ Ոչ ոք նրա պատմությունները լուրջ չի ընդունում։ Ուսուցիչներին նա բարկացնում է, հասակակիցները նրան չեն սիրում, իսկ ընտանիքը չի հասկանում։

Միայն Սոֆիան` նրա հասակակիցը, որը վերջերս է տեղափոխվել հարևան տուն, փորձում է ընկերանալ նրա հետ։ Դպրոցի հոգեբան միսս Մոլլին հնարավորության չափով ցանկանում է օգնել Բարբարային, որպեսզի նա ազատվի խնդիրներից, և հասկանալ, թե ինչու է աղջիկը խուսափում իրականությունից։

Սակայն Բարբարան նշան է տեսնում, որը ցույց էր տալիս, որ շուտով ինչ-որ սարսափելի բան է լինելու։ Եվ աղջիկը պետք է ուժերը չափի իր կյանքի ամենակարևոր և վտանգավոր ճակատամարտում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարբարա Տորսոն` գլխավոր հերոսուհին, հինգերորդ դասարանի աշակերտուհի, որը փորձում է փախչել անձնական խնդիրներից դեպի երևակայական աշխարհ, որտեղ նա հերոս է, սպանում է հսկաներին մեծ Կովելեսկի մուրճով, որը տեղավորվում է պայուսակում, և նրա հետ ընկերություն են անում հոգիներն ու փերիները։ Խելացի է, լուրջ, սարկաստիկ, դյուրաբորբոք։
  • Սոֆիա` Բարբարայի համադասարանցին ու հարևանուհին է։ Դպրոցում միակն է, որը ցանկանում է Բարբարայի հետ ընկերանալ։
  • Միսս Մոլլի` դպրոցի երիտասարդ հոգեբան, ցանկանում է օգնել Բարբարային, որպեսզի նա ազատվի խնդիրներից։
  • Թեյլոր` դպրոցական խուլիգան է, անընդհատ բարկացնում է Բարբարային։
  • Կարեն` Բարբարայի ավագ քույրը։ Նրա շնորհիվ է ընտանիքը գոյատևում` նա պետք է աշխատի, հետո հավաքի տունն ու պատրաստի։ Նա ժամանակ չունի Բարբարայի համար։

Ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին թողարկվել է կոմիքսների ժողովածու, որն իր մեջ ընդգրկում է բոլոր յոթ թողարկումները, փափուկ շապիկով (184 թերթ, ISBN 1-60706-092-2
  • Նոյեմբերին Image Comics թողարկել է պինդ շապիկով ժողովածու` «Titan Edition» անունով (300 թերթ, ISBN 1-60706-173-2, ISBN 1-60706-172-4

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիքսն IGN-ից «Լավագույն հինդի գրքի» համար մրցանակ է ստացել[1]։ Ըստ New York Magazine-ի հեղինակ Դեն Քոիսի` այն դարձել է 2009 թվականի լավագույն տասը կոմիքսներից երրորդը[2], ինչպես նաև` ըստ Young Adult Library Services Association-ի ներառվել է դեռահասների համար տասը լավագույն գրաֆիկական վեպերի ցանկում[3]։ 2011 թվականին կոմիքսը Մանգայի միջազգային մրցանակաբաշխությանն արժանացել է «Ոսկե մրցանակի»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IGN Best of 2008». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  2. Shocking Memoirs and Superhero Adventures: The Best Comics of 2009
  3. YALSA 2010 Top Ten Great Graphic Novels for Teens Արխիվացված 2010-01-23 Wayback Machine
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) The 5th International MANGA Award

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]