Ես ռոբոտ չեմ (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ես ռոբոտ չեմ
Ես ռոբոտ չեմ (սերիալ).jpg
Ժանրռոմանտիկ կատակերգություն
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՋունգ Դե Յուն
Գլխավոր
դերերում
Յու Սին Հո, Chae Soo-bin?, Օմ Գի Ջուն, Պակ Սե Վան, Song Jae-ryong?, Lee Min-ji?, Kang Ki-young?, Seo Dong-won?, Um Hyo-sup?, Hwang Seung-eon?, Kim Ha-gyun?, Kim Min-kyu?, Son Byong-ho?, Լի Բյոնգ Ջուն, Lee Hae-young?, Yoon So-mi? և Lee Han-seo?
Սերիաների քանակ16
Էկրաններին էդեկտեմբերի 6, 2017-ից հունվարի 25, 2018
ՀեռուստաալիքMBC
ԴիստրիբյուտորMBC և Նեթֆլիքս
ՆախորդԼողացող հոսպիտալ
Պաշտոնական կայքէջ

Ես ռոբոտ չեմ[1] (կորեերեն՝ 로봇이 아니야||Robosi Aniya), հարավկորեական հեռուստասերիալ, Յու Սընգ Հոյի, Չե Սու Բինի և Օմ Կի Ջոնի մասնակցությամբ։ Սցենարի հեղինակը Կիմ Սան Մինն է, ռեժիսորը՝ Յունգ Դե Յուն։ Այն հեռարձակվել է MBC հեռուստատեսային ցանցով՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ից 2018 թվականի հունվարի 25-ը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21:55 (KST) 32 դրվագներով[2][3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Մին Գյուն (Յու Սընգ Հո) ապրում է հարուստ ու շռայլ, բայց մեկուսացված կյանքով, այլ մարդկանց նկատմամբ լուրջ ալերգիայի պատճառով։ Որևէ մեկին դիպչելիս նրա մոտ զարգանում է արտակարգ ցան, որը արագորեն տարածվում է ամբողջ մարմնի վրա, և առաջանում են շնչառական դժվարություններ։ Մին Գյուն իր ունեցվածքը ժառանգություն է ստացել իր հորից, ով հսկայական KM ֆինանսական ընկերության տնօրենն էր, ու զոհվել է ավտովթարի հետևանքով՝ Մին Գյուի մոր հետ միասին, 15 տարի առաջ։ Չո Ջի Ան (Չե Սու Բին) աղջիկ է, ով փորձում է ստեղծել իր սեփական բիզնեսը, բայց հաճախ ձախողվում է։ Նրա նախկին ընկերը՝ Հոն Բեկ Կյունը (Օմ Կի Ջուն), Ջիայի հետ բաժանվելուց հետո, իր "Սանտա Մարիա" թիմի հետ միասին ստեղծել է ռոբոտ՝ Aji-3 անունով, Ջիայի տեսքով, ում դժվար է տարբերել իրական մարդուց։ "Սանտա Մարիա" թիմի և KM ֆինանսական ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ռոբոտը վաճառքից առաջ պետք է փորձարկվի ընկերության այժմյան տնօրենի՝ Մին Գյուի կողմից։ Սակայն պատահարի արդյունքում անսարքություն է առաջանում ռոբոտի մարտկոցում, և Ջիան Հոն Բեկ Կյունի առաջարկով համաձայնում է գումարի դիմաց մի քանի օրով ռոբոտ ձևանալ, մինչ ռոբոտը վերանորոգվի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի խոշորագույն՝ KM ֆինանսական ընկերության բաժնետերն է, 159 IQ-ով, տառապում է մարդկանց նկատմամբ ալերգիայով, որի պատճառով չի կարողանում շփման մեջ մտնել մարդկանց հետ։ Ինչպես նշված է պայմանագրի մեջ նա հանդիսանում է Aji 3 ռոբոտի տերը, որը ուղարկել էին նրան փորձարկելու համար։

  • Չե Սու Բին- Չո Ջի Ա (28 տարեկան) / Aji 3

Երիտասարդ գործարար, ով տիրապետում է բարձր հուզական ինտելեկտի և մեխանիկայի ասպարեզում բարձր գիտելիքների, շնորհիվ իր հոր։ Նա հավաքագրվել է Սանտա Մարիա ռոբոտային թիմի կողմից, որպեսզի Aji 3 ձևանա։ Նրա IQ-ն 94 է։

Aji 3: Աշխարհում առաջադեմ մարդկային ռոբոտն է

  • Օմ Կի Ջո- Հոնգ Բեկ Կյուն (34 տարեկան)

Չո Ջիայի նախկին ընկերը, ով հանդիսանում է պրոֆեսոր ռոբոտաշինության ասպարեզում և Aji 3 ռոբոտի ստեղծող։ Նա ստեղծել է Aji 3-ին հիմք ընդունելով իր նախկին ընկերուհուն։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի սկզբանե գլխավոր դերերը առաջարկել էին Դոնգ Հային և Պան Մինային, սակայն նրանք հրաժարվել են[5][6]։
  • Սցենարի առաջին ընթերցումը կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 27-ին MBC կայանում [7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «I'm Not a Robot»։ MBC Global Media։ MBC&iMBC։ Վերցված է հունվարի 2, 2018 
  2. Hong You-kyoung։ «Yoo Seung-ho joins cast of 'I'm Not a Robot'»։ Joins (Korea JoongAng Daily)։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017 
  3. Kim Mi-hwa։ «유승호X채수빈X엄기준, '로봇이 아니야' 출연 확정(공식)»։ Naver (կորեերեն) (Star News)։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017 
  4. «'로봇이 아니야' 김하균-손병호-이병준-엄효섭, 베테랑 라인업(공식)»։ Naver (կորեերեն) (Sedaily)։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017 
  5. Baek Ji-eun։ «[공식] 동하 측 "MBC와 합의 하에 '로봇이아니야' 출연고사"»։ Naver (կորեերեն) (Sports Chosun)։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017 
  6. Kim Ji-hyeon։ «[단독] 걸스데이 민아, MBC '로봇이 아니야' 출연불발»։ Naver (կորեերեն) (TV Report)։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017 
  7. Park Jin-young։ «[Oh!쎈 컷] '로봇이 아니야' 유승호X채수빈, 열정 가득 첫 대본리딩»։ Naver (կորեերեն) (Osen)։ Վերցված է հոկտեմբերի 19, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]