Jump to content

Ես չեմ ուզում մենակ վերադառնալ (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես չեմ ուզում մենակ վերադառնալ
պորտ.՝ Eu Não Quero Voltar Sozinho
Երկիր Բրազիլիա
Ժանրպատմություն հասունացման մասին, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և դրամա
Թվական2010
Լեզուպորտուգալերեն
ՌեժիսորԴանիել Ռիբեյրու
ՊրոդյուսերԴանիել Ռիբեյրու
Սցենարի հեղինակԴանիել Ռիբեյրու
ԴերակատարներԳիլմերե Լոբու, Ֆաբիո Աուդի և Փեսս Ամորիմ
Տևողություն17 րոպե
Բյուջե2 730 000 $
Պաշտոնական կայքէջ
 Eu não quero voltar sozinho Վիքիպահեստում

«Ես չեմ ուզում մենակ վերադառնալ» (պորտ․՝ Eu Não Quero Voltar Sozinho ), բրազիլիացի ռեսիժոր Դանեիել Ռիբեյրիի կարճամետրաժ ֆիլմը։

Ֆիլմի սյուժեի հիմքում երեք դեռահասների ռոմանտիկ հարաբերություններն են։ Դասարանում նոր աշակերտի՝ Գաբրիելի հայտնվելուց հետո ամբողջովին փոխվում է Լեո անունով մի կույր դեռահաս տղայի կյանքը, ով հիմա պետք է գործ ունենա խանդոտ ընկերուհի Ջովաննայի հետ։ Լեոն պետք է հասկանա իր զգացմունքները նոր ընկերոջ նկատմամաբ և հասկանա՝ արդյոք երես չի թեքի իրենից։ Դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին՝ տնայինները կատարելով, խաղալով դեռահասների հուզական կապը ուժեղանում է։ Ի զարմանս Լեոյի պարզվում է, որ Գաբրիելը հոմոսեքսուալ է և պարզվում է՝ իրենց զգացմունքները փոխադարձ են։ 2014 թվականին նույն սյուժեի հիման վրա Դանիել Ռիբեյուն նկարահանեց «Ճանապարհ, որը նա ընտրեց» (Ես այսօր մենակ եմ ուզում գնալ (ֆիլմ, 2014))

Գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատրաստվում էին ցուցադրել Բրազիլիայի դպրոցներում կրթական ծրագրերի շրջանականերում, սակայն Ակրի նահանգի կրոնական առաջնորդները հասան այն բանին, որ իշխանությունները արգելեցին ֆիլմի ցուցադրությունը այդ նահանգի դպրոցներում։

Դերասան Դեր
Ֆաբիու Աուդի Գաբրիել
Գիլմերե Լոբու Լեո
Թեսս Ամորիում Ջովանա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես չեմ ուզում մենակ վերադառնալ (ֆիլմ, 2010)» հոդվածին։