Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր
Արտաքին տեսք
Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քառյակ |
Ձև | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1921 |
Վիքիդարան | Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր |
«Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր», Հովհաննես Թումանյանի քառյակներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1921 թվականի փետրվարի 14-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 261-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։ 1921 թվականին քառյակն առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ «Վերածնունդ» ամսագրի 1-ին համարի 49-րդ էջում, այնուհետև Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 60֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 213֊րդ էջում։ Երկերի լիակատար ժողովածուում քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 526.