Ես խոստանում եմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ես խոստանում եմ
Eu Prometo
ԺանրՀեռուստանովել
ՍտեղծողԳլորիա Պերեզ
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ԼեզուՊորտուգալերեն
Գլխավոր
դերերում
Ֆրանսիսկու Կուոկու, Dina Sfat?, Walmor Chagas?, Renée de Vielmond?, Ney Latorraca?, Marco Nanini?, Fulvio Stefanini?, Ժուլիա Լեմերտս, Joana Fomm?, Rosamaria Murtinho? և Fernanda Torres?
ՍցենարիստԳլորիա Պերեզ
ԽմբագիրԺանետ Կլեռ
Սերիաների քանակ110
ՀեռուստաալիքՌեդե Գլոբո
ԸնկերությունGlobo TV
ԿարգավիճակԱվարտված

Ես խոստանում եմ (պորտ.՝ Eu Prometo), բրազիլական հեռուստասերիալ արտադրված Ռեդե Գլոբոյի կողմից: Հեռարձակվել սկսել է` 1983 թվականի սեպտեմբերի 19-ից և ավարտվել 1984 թվականի փետրվարի 17-ին։ Աշխարհահռչակ գրող, սցենարիստ, դրամատուրգ Գլորիա Պերեզի առաջի հեռուստասերիալն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Լուկաս Կանտոնոան մի մարդ է, ով հասել է իր քաղաքական կարիերայի գագաթնակետին։ Նա լավ որդի է, լավ հայր, լավ ամուսին ինչպես նաև շիտակ քաղաքական գործիչ։ Նա օգնում է նախկին դատապարտյալններին վերականգնվել և ինտեգրվել հասարակություն։ Լուկասը ամուսնացած է Դարլենե անունով մի կնոջ հետ։ Եվ ունի երեք երեխա, սակայն Դարլենեն Լուկասին դավաճանում է լուսանկարիչ Քելլի Ռոմանի հետ։ Լուկասը պետք է դիմակայի բազմաթիվ փորձությունների, նաև ճնշումների իր քաղաքական ընդդիմախոս, գործընկեր, հակառակորդ՝ Հորացե Ռագնարի կողմից։ Այս ամենին չդիմանալով Լուկասը ընկնում է խորը ընկճախտի մեջ և տարվում ալկոհոլիզմով։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Պերեզը գրում է Նրա անունը Մալու է հեռուստասերիալի սցենար և ուղարկում Ռեդե Գլոբո հեռուստաընկերություն, որտեղ այն քննադատվում է և հետ ուղարկվում։ Սակայն Գլորիան չի հանձնվում։ Գլորիայի ընկերուհին՝ հայտնի սցենարիստ Ժանետ Կլեռի հարսը, ցույց է տալիս սկեսրոջը ՛՛չստացված՛՛ սցենարը։ Ծանր հիվանդ Ժանետ Կլեռը շտապում էր ավարտել արդեն փոփոխված վերնագրով ՛՛Ես խոստանում եմ՛՛ սերիալի սցենարը և նրան օգնող հավելյալ ձեռք էր պետք։ Սկզբից Գլորիան միայն տպագրում էր, սցենարը տանում էր հեռուստատեսություն։ Սակայն Ժանետի վիճակը ծանրանում է և նա չի կարողանում վերջացնել սերիալը։ Դա անում է Գլորիա Պերեզը։ Գլոբոյի ղեկավարությունը երիտասարդ սցենարիստին աշխատանք է առաջարկում։

Ժանետ Կլեռը մահվանից առաջ Գլորիա Պերեզի մասին ասել է՝ «Նա ինձ մոտ եկավ շատ վճռական չնայած որ նրան մերժել էին, բայց նա չէր հանձնվում: Ես օգնեցի նրան քանզի գիտեմ, որ նա դառնալու է Բրազիլիայի պատմության ամենաազդեցիկ կինը: Նա փոքր մայրամուտ է, որը լուսավորելու է ամբողջ աշխարհը:»