Ես եմ Արցախը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ես եմ Արցախը, մեդիա ֆլեշմոբ, որի շրջանակներում բազմաթիվ մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրում են «Ես եմ Արցախը» և «Մենք բոլորս Արցախ ենք» գրությամբ լուսանկարներ և տեսագրություններ[1][2]։

Ֆլեշմոբը ի հայտ է եկել 2016 ապրիլի սկզբին համացանցում որպես Քառօրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակին տարբեր անձանց կողմից իրենց զորակցությունն հայտնելու միջոց։

«Ես եմ Արցախը» ֆլելշմոբի շրջանակներում հրապարակած լուսանկարները և տեսագրությունները հիմնականում տեղադրվել են պատերազմի ընթացքում՝ Ֆեյսբուք, Յություբ, Ինստագրամ սոցիալական ցանցերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]