Ես եմ (կինոփառատոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես եմ (կինոփառատոն)


Երևանյան երիտասարդական «Ես եմ» կինոփառատոն, ամենամյա միջազգային երիտասարդական կինոփառատոն, որն անց է կացվում Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամենամյա միջազգային երիտասարդական «Ես եմ» կինոփառատոնը տեղի է ունեցել Հայաստանում, 2004 թվականին[1]։

Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Կինոյի և թատրոնի ինստիտուտի, Մշակույթի և երիտասարդության նախարարության կողմից։ Փառատոնին մասնակցում են երիտասարդ ռեժիսորներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց տարիքը չպետք է գերազանցեր 35-ը։ Հաղթողներին մրցանակները շնորհվում են վեց անվանակարգերում[2].

  • «Գրան-պրի»
  • «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»
  • «Լավագույն ուսանողական ֆիլմ»
  • «Լավագույն վավերագրական ֆիլմ»
  • «Լավագույն խաղարկային ֆիլմ»
  • «Լավագույն օպերատորական աշխատանք»

Փառատոնի մրցանակակիրներն ու դիպլոմակիրները, որպես կանոն, հաղթող են դառնում նաև այլ երկրների կինոփառատոններում, իսկ առավել աչքի ընկած մրցանակակիրները շարունակում են աշխատել հեռուստատեսությամբ, «Հայկ» ստուդիայում, Ռուսաստանի կինոընկերություններում և պայմանագրեր են կնքում արտասահմանյան կինոարտադրողների հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Голос Армении // Магдалина Затикян // «ЕС ЕМ»(չաշխատող հղում)// 29 сентября 2009
  2. PanARMENIAN // Пятый международный молодёжный кинофестиваль «Я» пройдет в Ереване 26-30 сентября // 18 сентября 2009