Jump to content

Ես գնում եմ փնտրելու 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես գնում եմ փնտրելու 2
անգլ.՝ Ready or Not 2: Here I Come
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, սև կատակերգություն և սարսափ ֆիլմ
Թվականապրիլի 10, 2026[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄեթ Բետինելլի-Օլփին և Թայլեր Ջիլեթ
ՊրոդյուսերԹրիփ Վինսոն, Բրեդ Ֆիշեր և Ջեյմս Վանդերբիլթ
Սցենարի հեղինակԳայ Բյուզիք
ԴերակատարներՍամարա Ուիվինգ, Քեթրին Նյուտոն, Սառա Միշել Գելար, Քևին Դյուրանդ, Դևիդ Քրոնենբերգ, Էլայջա Վուդ, Շոն Հեթոսի, Նեստոր Կարբոնել և Օլիվիա Չեն
ԿինոընկերությունRadio Silence Productions?
ՆախորդԵս գնում եմ փնտրելու (ֆիլմ, 2019)

«Ես գնում եմ փնտրելու 2» (անգլ.՝ Ready or Not 2: Here I Come), ամերիկյան կատակերգական-սարսափ ֆիլմ, որի ռեժիսորներն են Մեթ Բետտինելի-Օլփինը և Թայլեր Ջիլեթը, սցենարի հեղինակներն են Գայ Բուսիեկը և Ռ. Քրիստոֆեր Մերֆին։ Այն «Ես գնում եմ փնտրելու» (2019) ֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմում նկարահանվել են Սամարա Ուիվինգը, Քեթրին Նյուտոնը, Քևին Դյուրանդը, Դեյվիդ Քրոնենբերգը, Սառա Միշել Գելլարը և Էլայջա Վուդը։

Պաշտոնական սինոփսիս[2]

Երբ Գրեյսը հրաշքով փրկվում է Լե Դոմաս ընտանիքի հարձակումից, նա հանկարծ հասկանում է, որ մղձավանջային խաղը դեռ չի ավարտվել։ Հիմա նա պետք է անցնի հաջորդ մակարդակին, սակայն այս անգամ իր վաղուց օտարացած քրոջ՝ Ֆեյթի հետ, ով անսպասելիորեն հայտնվում է նույն մահացու ընտանեկան ավանդույթի մեջ։ Գրեյսը պետք է ոչ միայն գոյատևի, այլև պաշտպանի Ֆեյթին՝ Խորհրդի Գերագույն Աթոռը ստանալու համար, որը գաղտնի կազմակերպություն է և գտնվում է համաշխարհային կարգի հետևում։ Սակայն գահին տանող ճանապարհը պահպանում են չորս հզոր ընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է վերացնել Գրեյսին՝ իշխանությունը պահպանելու համար։ Այս որսում հաղթողը վերցնում է ամեն ինչ։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սամարա Ուիվինգ՝ Գրեյս Մաքքոլի, Լե Դոմաս ընտանիքի նախկին հարսը
  • Քեթրին Նյուտոն ՝ Ֆեյթ Մաքքոլի, Գրեյսի կրտսեր քույրը
  • Սառա Միշել Գելլար՝ Ուրսուլա Դենֆորթ
  • Շոն Հեթոսի՝ Թայթուս Դենֆորթ
  • Դեյվիդ Քրոնենբերգ՝ պարոն Դենֆորթ, ընտանիքի հայրը
  • Էլայջա Վուդ՝ իրավաբան, խորհրդավոր մենեջեր
  • Նեստոր Կարբոնել՝ Իգնասիո
  • Քևին Դյուրանդ՝ կհայտարարվի
  • Մայա Ջեյ Բաստիդաս՝ Ֆրանչեսկա Էլ Կայդո
  • Նադիմ Ումիր-Խիթաբ՝ Վիրաջ Ռաջան
  • Կարեն Վուտեն՝ Պերնիա
  • Դեյվ Ռոուզ՝ քահանա
  • Ջոնաթան Մեյսոն՝ փեսա
  • Էմիլի Սթրեյնջս՝ անհայտ
  • Խուան Պաբլո Ռոմերո՝ կհայտարարվի
  • Օլիվիա Չենգ՝ կհայտարարվի
  • Վարուն Սարանգա՝ կհայտարարվի
  • Մասա Լիժդեկ՝ կհայտարարվի
  • Դանիել Բիրն՝ կհայտարարվի
  • Էնթոնի Հոլ՝ կհայտարարվի

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հոկտեմբերի 12-ին «Ես գնում եմ փնտրելու» (2019) ֆիլմի հատուկ ցուցադրության ժամանակ, Searchlight Pictures-ը հայտարարել է, որ Radio Silence Productions-ի հետ համատեղ մշակում է շարունակությունը։ Searchlight-ի նախագահ Մեթյու Գրինֆիլդը նշել է. «Մենք անչափ ոգևորված ենք «Radio Silence»-ի ֆենոմենալ թիմի հետ կրկին ֆիլմ նկարահանելու համար։ Շարունակությունը թույլ է տալիս մեզ վերանայել ուշագրավ Սամարա Ուիվինգի ճանապարհորդությունը՝ նրան միավորելով նոր, վառ ձայների հետ և հանդիսատեսին առաջարկելով թարմ հեռանկար, որը նույնքան մռայլ և գրավիչ է, որքան առաջին ֆիլմը։ Սա նրանց համար է, ովքեր սպասում էին նրանց համար, ովքեր չէին սպասում»[3]։

Սամարա Ուիվինգը կրկին կմարմնավորի բնօրինակ ֆիլմից հայտնի Գրեյսի դերը[4]։ Սցենարիստներ Գայ Բուսիեկը և Ռ. Քրիստոֆեր Մերֆին, ինչպես նաև պրոդյուսերական թիմը նույնպես վերադառնում են[5]։ Քեթրին Նյուտոնը միացել է դերասանական կազմին՝ 2025 թվականի մարտին[6]։ Սառա Միշել Գելլարը, Էլայջա Վուդը, Քևին Դյուրանդը, Դեյվիդ Քրոնենբերգը, Շոն Հաթոսին և Նեստոր Կարբոնելը նույնպես միացել են դերասանական կազմին[7]։ Հայտարարվել է, որ Օլիվիա Չենգը նույնպես կհայտնի ֆիլմում[8]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի ապրիլի 21-ին ֆիլմի պաշտոնական անվանումը հայտարարվել է՝ «Պատրաստ ես, թե ոչ. Ահա ես գալիս եմ»[9]։ Հիմնական նկարահանումները սկսվել են Տորոնտոյում 2025 թվականի ապրիլի 21-ին[10]։ Մայիսի 12-ին Deadline-ը հայտնել է, որ Գելլարը «հենց նոր է ավարտել Տորոնտոյում նկարահանումները»[11]։ Նկարահանումներն ավարտվել են 2025 թվականի հունիսի 5-ին և ֆիլմը վերանվանվել է «Պատրաստ ես, թե ոչ 2. Ահա ես գալիս եմ»[12]։

Առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի դեկտեմբերի 1-ին People ամսագիրը հրապարակել է ֆիլմի առաջին բացառիկ կադրերը[13]։ Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է մի քանի օր անց՝ դեկտեմբերի 5-ին, դառնալով Searchlight Pictures-ի նախագծերի շարքում ամենաշատ դիտվածը՝ 24 ժամվա ընթացքում ավելի քան 68 միլիոն դիտումով[14]։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի ապրիլի 10-ին[15]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.hollywoodreporter.com/movies/movie-news/ready-or-not-here-i-come-sequel-lands-april-2026-release-1236257045/
  2. Amber T (2025-12-03). «The Games Continue In Ready Or Not 2: Here I Come First Trailer». Fangoria.
  3. Mia Galuppo (2025-04-21). «Ready Or Not Sequel Enlists Sarah Michelle Gellar, Elijah Wood». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2025-04-21-ին.
  4. Amber T (2025-12-03). «The Games Continue In Ready Or Not 2: Here I Come First Trailer». Fangoria.
  5. Kit Borys (2024-10-12). «Ready Or Not 2 In The Works With Samara Weaving, Radio Silence Returning». The Hollywood Reporter (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2024-11-01-ին. Վերցված է 2024-10-13-ին.
  6. Anthony D'Alessandro & Matt Grobar (2025-03-05). «Kathryn Newton Reteaming With Radio Silence For Searchlight's Ready Or Not Sequel». Deadline Hollywood (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2025-03-06-ին. Վերցված է 2025-03-05-ին.
  7. Katcy Stephan (2025-06-05). «'Ready Or Not 2: Here I Come' Sets April 2026 Release Date». Variety.
  8. Anthony D'Alessandro (2025-06-05). «'Ready Or Not 2: Here I Come' Sets Spring 2026 Theatrical Release». Deadline.
  9. Mia Galuppo (2025-04-21). «Ready Or Not Sequel Enlists Sarah Michelle Gellar, Elijah Wood». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2025-04-21-ին.
  10. Anthony D'Alessandro (2025-06-05). «'Ready Or Not 2: Here I Come' Sets Spring 2026 Theatrical Release». Deadline.
  11. Anthony D'Alessandro (2025-12-05). «'Ready Or Not 2: Here I Come' Becomes Searchlight's No. 1 Trailer Launch With 68M Views In First Day». Deadline Hollywood.
  12. (Թվիթ) https://twitter.com/ – via Թվիթթեր. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); {{Cite tweet}}: Missing or empty |user=; Missing or empty |number= (help)
  13. Benjamin VanHoose (2025-12-01). «Ready Or Not 2: Here I Come First Photos Show Samara Weaving & Kathryn Newton In 'Unhinged' Sequel (Exclusive)». People.
  14. Anthony D'Alessandro (2025-12-05). «'Ready Or Not 2: Here I Come' Becomes Searchlight's No. 1 Trailer Launch With 68M Views In First Day». Deadline Hollywood.
  15. Katcy Stephan (2025-06-05). «'Ready Or Not 2: Here I Come' Sets April 2026 Release Date». Variety.