Ես բեռլինցի եմ

«Ես բեռլինցի եմ» (գերմ.՝ Ich bin ein Berliner), խորհրդանշական արտահայտություն Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիի պատմական ելույթից, որը տեղի է ունեցել 1963 թվականի հունիսի 26-ին Շյոնեբերգի քաղաքապետարանի դիմաց՝ այն ժամանակվա Արևմտյան Բեռլինում։ Քենեդին այս արտահայտությամբ իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել արևմտյան բեռլինցիներին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությանը, երբ կոմունիտական ռեժիմի կողմից կառուցվեց Բեռլինի պատը, որը կոչված էր արգելափակել քաղաքացիների մուտքը զանգվածային միգրացիան դեպի Արևմտյան Բեռլին: Քենեդին իր այս ելույթում երկու անգամ կրկնել է հետևյալ արտահայտությունը՝
- Երկու հազար տարի առաջ ամենահպարտ արտահայտությունը «Ես Հռոմի քաղաքացի եմ» արտահայտությունն էր։ Այսօր այս աշխարհում, որի խորհրդանիշը ազատությունն է ամենահպարտ արտահայտությունը «Ես բեռլինցի եմ» արտահայտությունն է։
- Բոլոր ազատ մարդիկ, որտեղ էլ որ ապրեն, այժմ Բեռլինի քաղաքացիներ են, և, հետևաբար, որպես ազատ մարդ, ես հպարտ եմ «Ես բեռլինցի եմ» արտահայտությամբ։
Արտահայտությունը հաճախ մեջբերվում էր ինչպես Գերմանիայի միավորման ժամանակաշրջանում, այնպես էլ ներկայումս՝ տարբեր իրադարձությունների և տոնակատարության ժամանակ[1]։
Լեգենդներ, զրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականներին անգլիախոս որոշ երկրներում ի հայտ եկավ այսպես կոչված ժամանակակից լեգենդը, որը հրապարակվել էր Նյու Յորք Թայմս օրաթերթի հոդվածում[2]։ Լեգենդը հիմնված է Քենեդու մի արտահայտության խեղաթուրման վրա, որտեղ նա իբրև թե քերականական սխալ է թույլ տվել, իբրև նա օգտագործել է ein՝ այն անորոշ դերանունը, որը տեղին չէր գործածել ելույթի ժամանակ։ Այսպես, նրա «Ես բեռլինցի եմ» («Ich bin Berliner») արտահայտությունը կարծես վերածվել է «Ես բեռլինյան թխվածքաբլիթ եմ» (Ich bin ein Berliner), որն իբր ծիծաղ է առաջացրել գերմանացիների մոտ։ Քենեդին ուներ փորձառու թարգմանիչ, տեքստը նախապես գրված էր, և ամեն բառ ընտրված էր խնամքով և մեկ անգամ չէ, որ նախագահը կրկնել է այդ տեքստը, հետևաբար նման սխալ հնարավոր չէր թույլ տալ։ Իրականում Բեռլինում «Pfannkuchen»-ը, որը թարգմանաբար նշանակում է «թխվածքաբլիթ» համարժեք է որոշ գերմանական շրջաններում և անգլիախոս երկրներում[3] «Berliner»՝ բեռլինցի, բառին։ Այսպիսով, ավելի հավանական է, որ Քենեդին «Ich bin ein Berliner» արտահայտությունը ասելով նկատի է ունեցել «Ես բեռլինցի եմ» արտահայտությունը։ Մյուս կողմից ein՝ այն, դերանունի օգտագործումը թույլ է տվել ընդգծել այն, որ նա հոգով բեռլինցի է[4]։ Այսպիսով, «Ich bin ein Berliner»՝ «ես Բեռլինցի եմ», արտահայտությունը քերականորեն բավականին ճիշտ է և արտահայտում է հենց այն, ինչ ուզում էր ասել Քենեդին՝ «ես հոգով Բեռլինցի եմ»։ Քենեդին իր ելույթում երկու անգամ ասել է այս արտահայտությունը։ Նրա ելույթի ժամանակ հանդիսատեսի կեսի ծիծաղը առաջացրել է նախագահի երախտագիտությունը թարգմանչին, ով գերմաներենից գերմաներեն է «թարգմանել» այս արտահայտությունը։ Նույն արտահայտությունը, որը կրկնել է Քենեդին իր ելույթի վերջում, արժանացել է հազարավոր հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Մեր օրերում հեռուստատեսությամբ հաճախ են հեռարձակվում Քենեդու ելույթի ձայնագրությունները։ Չնայած այն հանգամանքին, որ այս լեգենդը չի համապատասխանում իրականությանը, այն հայտնի է Միացյալ Նահանգների որոշ կատակերգուների շրջանում և երբեմն նրանք լեգենդից մեջբերումներ են անում[5][6]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Նիուե կղզու երկիրը թողարկեց 5 դոլար արժողությամբ մետաղադրամ՝ ի հիշատակ Քենեդու Բեռլինի ելույթի։ 2008 թվականին Լիբերիան թողարկեց 5 լիբերական դոլար՝ անվանական արժեքով մետաղադրամ, որի դիմերեսին դրված էր Քենեդու դիմանկարը՝ «Ես բեռլինցի եմ» արտահայտությամբ: Դիմանկարը հիմնված է հայտնի լուսանկարի վրա, երբ դիպչում ենք մետաղադրամին կարծես՝ Քենեդին մետաղադրամից իր այդ ելույթն է նորից հնչեցնում։ Այս օրինակով 2008 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնն արտասանեց նմանատիպ արտահայտություն՝ «Այսօր մենք բոլորս վրացի ենք» (անգլերեն՝ Todey we are all Georgians)[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Англо-русский лингвострановедческий словарь «Американа-II»
- ↑ Уильям Дж. Миллер писал в New York Times от 30 апреля 1988 года: What they did not know, but could easily have found out, was that such citizens never refer to themselves as «Berliners.» They reserve that term for a favorite confection often munched at breakfast. So, while they understood and appreciated the sentiments behind the President’s impassioned declaration, the residents tittered among themselves when he exclaimed, literally, «I am a jelly-filled doughnut.»
- ↑ «Berliner/Krapfen « atlas-alltagssprache». www.atlas-alltagssprache.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Putnam, Thomas (2013 թ․ սեպտեմբերի 18). «The Real Meaning of Ich Bin ein Berliner». The Atlantic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 10-ին.
{{cite web}}: Unknown parameter|deadlink=ignored (|url-status=suggested) (օգնություն). - ↑ http://news.bbc.co.uk/2/hi/programmes/letter_from_america/3167810.stm Արխիվացված 2010-01-14 Wayback Machine BBC News
- ↑ Андрей Шитов. Джон Маккейн: «Их бин грузин» Արխիվացված 2008-10-30 Wayback Machine // «Российская газета» № 4743 от 4 сентября 2008 г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես բեռլինցի եմ» հոդվածին։ |
|
- Text, audio, video of addressԱրխիվացված 2019-05-04 Wayback Machine(անգլ.)
- John F. Kennedy Letter On Success of Trip to Europe 1963Արխիվացված 2014-05-03 Wayback Machine Shapell Manuscript Foundation(անգլ.)
- Text: Kennedy’s Berlin speech textԱրխիվացված 2020-09-05 Wayback Machine(անգլ.)
- Die Welt: Zum zweiten Mal — «Ish bin ain Berleener!»Արխիվացված 2021-02-13 Wayback Machine(գերմ.)