Ես այնժամ, դեռ մահամերձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ես այնժամ, դեռ մահամերձ
անգլ.՝ As I Lay Dying
Es aynjam der mahamerdz.jpg
Վեպի հայերեն հրատարակության շապիկը (2017)
Հեղինակ Ուիլյամ Ֆոլքներ
Տեսակ գրավոր աշխատություն
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Լեզու հայերեն
Ստեղծման տարեթիվ 1930
Էջեր 176
Նախորդ Շառաչ ու ցասում
Հաջորդ Sanctuary
Խմբագիր Զավեն Բոյաջյան
Երկիր Հայաստան
Հրատարակման վայր Երևան
Հրատարակիչ Անտարես
Հրատարակման տարեթիվ 2017
Թարգմանիչ հայերեն Սիրարփի Ենգիբարյան
Թարգմանիչ Li Wenjun
ԳՄՍՀ 978-9939-76-009-4
ՀՏԴ 821.111(73)-31
ԳՄԴ 84(7ԱՄՆ)-44

«Ես այնժամ, դեռ մահամերձ», Ուիլյամ Ֆոլքների վեպը: Առաջին անգամ հրատարակվել է 1930 թվականին:

Վեպը մի ծեր ֆերմերի տասը օր ձգվող թաղման պատմություն է: Վեպը կառուցված է հերոսների մենախոսություններով: Կազմված է 29 գլխից:

Ֆոլքները վեպն ընծայել է Հալ (Հարիսոն) Սմիթին՝ իր ընկերոջն ու հրատարակչին, որի Cape & Smith հրատարակչությունում է լույս տեսել գիրքը: Վեպի վերնագիրը «Ոդիսական»-ից է[1]:

Հայերեն հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը 2017 թվականին հայերեն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով: Անգլերենից թարգմանեց Սիրարփի Ենգիբարյանը: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: 176 էջ:

2017 թվականի մայիսի 17-ին վեպի հայերեն հրատարակությունը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի երկրորդ հորիզոնականում[2]:

Հայերեն հրատարակության հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ» (1930) վեպը կոմպոզիցիոն առումով կառուցված է որպես հերոսների կարճ ու երկար մենախոսությունների շղթա, որում հեղինակային տեքստն իսպառ բացակայում է: Այն մի ծեր ֆերմերի՝ տասը օր ձգվող թաղման պատմություն է: Հայերեն հրատարակվում է առաջին անգամ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուիլյամ Ֆոլքներ, Ես այնժամ, դեռ մահամերձ, Ե., Անտարես, 2017, էջ 172:
  2. «Տուր ձեռքդ», «Ես այնժամ, դեռ մահամերձ», «Քամին Աստվածամոր» և ուրիշ լավ գործեր: