Եռվորյակ նյարդի նևրալգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եռվորյակ նյարդի նևրալգիա
Gray778.png
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասtrigeminal nerve disease?[1][2] և facial neuralgia?[2]
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
OMIM190400 և 190400
Հիվանդությունների բազա13363
MedlinePlus000742
eMedicine794402
MeSHIDD014277 և D014277
Disease OntologyDOID:12098 և DOID:12098
Եռվորյակ նյարդը և նրա 3 գլխավոր ճյուղերը (տրված դեղինով)՝ ակնային նյարդ ( V1), վերինծնոտային ( V2), ստործնոտային (V3)

Եռվորյակ նյարդի նևրալգիա (անգլ.՝ Trigeminal neuralgia), քրոնիկ ցավային հիվանդություն, որն ախտահարում է եռվորյակ նյարդը[3]։ Գոյություն ունի հիվանդության 2 հիմնական տեսակ՝ տիպիկ և ատիպիկ[3]։ Տիպիկը դրսևորվում է դեմքի մի կեսում մի քանի վայրկյանից մի քանի րոպե տևող հանկարծակի ծագող ուժեղ, շոկային ցավերով[3]։ Այս դրվագները կարող են ձգվել 2 ժամից ավել[3]։ Ատիպիկը արտահայտվում է մշտական այրող ցավերով, որը նվազ ինտենսիվ է[3]։ Դրվագները կարող են խթանվել դեմքին ցանկացած հպումից[3]։ Նույն մարդու մոտ հիվանդության 2 տեսակներն էլ կարող են հանդիպել[3]։ Վերջինս ամենացավոտ վիճակներից է և կարող է բերել դեպրեսիայի[4]։

Պատճառն անհայտ է, բայց կա կարծիք, որ կապված է եռվորյակ նյարդի շուրջ միելինի կորստով[3][5]։ Այն կարող է տեղի ունենալ ուղեղի ցողունիցից դուրս գալու տեղում արյունատար անոթի ճնշվելու, ցրված սկլերոզի, կաթվածի կամ վնասվածքի դեպքում[3]։ Առավել քիչ հանդիպող պատճառներից են ուռուցքը և զարկերակ-երակային մալֆորմացիան[3]։ Դա նյարդացավի տեսակ է[3]։ Ախտորոշվում է ախտանշանների հիման վրա՝ այլ պատճառների բացառումից հետո , օրինակ՝ պոստհերպետիկ նևրալգիայի[3]։

Իրականացվում է պահպանողական կամ վիրաբուժական բուժում[3]։ Հակացնցումային դեղեր կարբամազեպինը և օքսկարբազեպինը սովորաբար կիրառվում են որպես առաջնային բուժում, և այն դրական արդյունք է ունենում մարդկանց 80% մոտ[5]։ Այլ տարբերակներից են լամոտրիգինը, բակլոֆենը, գաբապենտինը և պիմոզիդը[5]։

Ամիտրիպտիլինը կարող է օգտակար լինել ցավի դեպքում, իսկ ափիոնները սովորաբար այնքան էլ էֆեկտիվ չեն տիպիկ ձևի պարագայում[3]։ Այն մարդկանց պարագայում, որոնց վիճակը չի բարելավվում կամ որոնք դառնում են կայուն այլ միջոցների հանդեպ, կարող են կիրառվել վիրաբուժական որոշ միջամտություններ[5]։ Հաստատված է, որ տարեկան 8,000 մարդուց 1 մոտ հանդիպում է եռվորյակ նյարդի նևրալգիա[3]։ Այն հիմնականում սկսվում է 50 տարեկանից հետո, բայց կարող է հանդիպել յուրաքանչյուր տարիքում[3]։ Կանանց շրջանում հիվանդության հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է, քան տղամարդկանց[3]։ Հիվանդությունն առաջին անգամ մանրամասնորեն նկարագրվել է 1773 թվականին Ջոն Ֆոթերգիլի կողմից[6]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հիվանդությունը բնութագրվում է դեմքի ուժեղ արտահայտված ցավային դրվագներով եռվորյակ նյարդի ճյուղերի ընթացքով։ Եռվորյակ նյարդը զույգ գանգուղեղային նյարդ է, որն ունի 3 գլխավոր ճյուղեր՝ ակնային (V1), վերինծնոտային (V2) և ստործնոտային (V3)։ Կարող են ախտահարվել նյարդի 1,2 կամ բոլոր 3 ճյուղերն էլ։ Եռվորյակ նևրալգիան հիմնականում ընդգրկում է միջին (վերինծնոտային կամ V2) կամ ստորին (ստործնոտային կամ V3) ճյուղերը[7]։

Յուրաքանչյուր նոպա սովորաբար տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե կամ ժամ, բայց դրանք կարող են ժամեր շարունակ կրկնվել շատ կարճ ընդմիջումներով։ Այլ դեպքերում օրեկան միայն 4-10 նոպաներ են պատահում։ Ինտենսիվ ցավի դրվագները կարող են լինել պարոքսիզմալ։ Ցավի զգացողությունը բնութագրելու համար մարդիկ սովորաբար նկարագում են, որ դեմքի դրդման գոտին այնքան զգայուն է, որ հպումը կամ նույնիսկ օդի հոսանքը կարող է բերել ցավային դրվագի, սակայն, որոշ մարդկանց մոտ ցավը կարող է լինել ինքնածին, առանց որևէ ակնհայտ խթանման։ Այն բացասական ազդեցություն է ունենում մարդու կենսակերպի վրա, քանի որ կարող է առաջանալ առօրյա գործողություններից՝ ուտելուց, խոսելուց, սափրվելուց կամ ատամները լվանալուց։ Քամին, ծամելը և խոսելը շատ պացիենտների մոտ կարող են խորացնել իրավիճակը։ Տուժածները փաստում են, որ նոպայի ժամանակ ունենում են էլեկտրական հոսանքի հարվածի, այրոցի, սուր հարվածի, ճզմվելու, ճնշման, հրդեհի և կրակոցի զգացողություն, որոնք դառնում են անկառավարելի։

Եռվորյակ նյարդի նևրալգիա

Ցավը նաև հակված է ունենալու ցիկլիկ ընթացք՝ առաջացնելով ամիսներ և նույնիսկ տարիներ տևող ախտադադարներ։ 1-6% դեպքերում հիվանդությունը հանդիպում է դեմքի 2 կողմերում միաժամանակ, սակայն վերջինս չափազանց հազվադեպ է լինում։ Այն նորմայում նշանակում է խնդիր 2 եռվորյակ նյարդերի հետ էլ, քանի որ վերջիններս խստորեն ծառայում են դեմքին, մեկը՝ ձախից, մյուսը՝ աջից։ Հայտնի է, որ որոշ մարդկանց մոտ ժամանակի ընթացքում ցավի նոպաների հաճախականությունը և արտահայտվածության աստիճանը կարող են աճել։ Ժամանակի ընթացքում ցավը կարող է տարածվել դեպի այլ ճյուղեր, իսկ որոշ մարդկանց շրջանում մնում է կայուն[8]։

Ցավի լայն տարածումը, երկկողմանի ներգրավվածությունը և այլ խոշոր նյարդային ցողունների հետ միաժամանակյա մասնակցությունը պրոցեսին (ինչպիսիք են V և VII նյարդերի Ցավային Տիկ Կոնվուլսիֆը կամ ախտանշանների ի հայտ գալը V և IX նյարդերում) կարող է ունենալ համակարգային պատճառ։ Դա կարող է լինել ցրված սկլերոզը կամ գանգուղեղային պրոգրեսիվող ուռուցքը[9]։

Արտահայտված ցավը դժվարացնում է դեմքի լվացումը, սափրվելը, բերանի խոռոչի լավ հիգիենայի պահպանումը։ Ցավն ունի նշանակալի ազդեցություն առօրյա կենսակերպի վրա, մասնավորապես, մարդիկ ապրում են վախով, թե երբ է սկսվելու հերթական ցավային նոպան և ինչքան ծանր է այն լինելու։ Դա կարող է բերել ծանր դեպրեսիայի և անհանգստության[10]։

Սակայն, ոչ բոլորն են ունենում վերը թվարկված ախտանշանները, և գոյություն ունի եռվորյակ նևրալգիայի մի քանի տարբերակ։ Դրանցից մեկը ատիպիկ եռվորյակ նևրալգիան է («II տիպի եռվորյակ նևրալգիա» կամ ուղեկցող ցավով եռվորյակ նևրալգիա)[11], որը հիմնված է դիմային ցավի ժամանակակից դասակարգման վրա[12]։ Այդ դեպքերում նկատվում է ավելի երկարատև և ցածր ինտենսիվության ցավ, որը կարող է պատահել 50%-ից ավել դեպքերում և նկարագրված է առավելապես որպես այրոց կամ ծակոց, քան շոկ։

Եռվորյակ նյարդի նյարդածին ցավը նման է ԵՆ2-ին, բայց կարող է ունենալ էլեկտրական ազդակներ՝ համակցված դասական ԵՆ հետ։ Ցավը սովորաբար կայուն է և կարող է առաջացնել ծակոց, թմրածություն։ Այս ցավը կարող է լինել եռվորյակ նյարդի 1 կամ ավել ճյուղերի վնասվածքի, բերանի խոռոչում իրականացված վիրաբուժական և այլ ստոմատոլոգիական միջամտությունների, ինչպես նաև այլ պատճառներով առաջացած, ոչ կանխամտացված վնասման հետևանք։ Հիվանդությունը դժվար է բուժվում, սակայն տուժածները սովորաբար օգտագործում են նույն եռացիկլիկ հակադեպրեսանտները և հակացնցումային դեղերը, ինչ այլ տիպի նևրալգիաների դեպքում։ Վիրաբուժական բուժման տարբերակ է հետին արմատիկային մուտքը (ՀԱՄ) կամ կեղևի շարժողական գոտու խթանումը (ԿՇԳԽ)։

ԵՆ անհրաժեշտ է տարբերակել այլ տիպի միակողմանի ցավերից, որոնք կապված են դեմքի վնասվածքի կամ ստոմատոլոգիական միջամտությունների պատճառով առաջացած նյարդի վնասման հետ։ Հաճախ այն անվանում են եռվորյակ նյարդի ցավային նեյրոպաթիա կամ հետվնասվածքային նեյրոպաթիա, քանի որ կարող են նկատվել որոշ զգայական խանգարումներ, ինչպես օրինակ՝ ցավի կամ ջերմության։ Դա կարևոր է, քանի որ խնամքի տարբեր եղանակներ են կիրառվում։ Եռվորյակային ցավը կարող է նաև առաջանալ Herpes Zoster վիրուսով վարակվելուց հետո, և հետհերպետիկ նևրալգիան ունի նույն դրսևորումները, ինչ մարմնի մնացած հատվածներում։ Եռվորյակ նյարդի ցավային դեաֆերենտացիան (զգայազրկում) (ԵՑԴ), որը կոչվում է նաև հոգեկան անզգայացում (anesthesia dolorosa), հանդիսանում է նյարդի վիրաբուժական եղանակով խնդիրը շտկելու փորձերի ընթացքւմ նյարդի կանխամտացված վնասման արդյունք։ Այս ցավը սովորաբար կայուն է, ուղեկցվում է այրոցի և թմրածության զգացողությամբ։ ԵՑԴ դժվար է բուժվում, քանի որ անցկացվող վիրաբուժական միջամտությունները սովորաբար անարդյունավետ են և հնարավոր է նույնիսկ բացասաբար ազդեն մարդու վրա։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռվորյակ նյարդը խառը գանգուղեղային նյարդ է, որը պատասխանատու է ստործնոտային գծից վերև ծագող զգացողության՝ շոշափման (ճնշման), ջերմության (թերմոցեպցիա) և ցավի (նոցիցեպցիա), ինչպես նաև ծամիչ մկանների շարժիչ ֆունկցիայի համար, իսկ վերջիններս ապահովում են ծամիչ ֆունկցիան, և ոչ թե դեմքի միմիկայի։ Ցավային համախտանիշի բնութագրման համար գոյություն ունեն մի քանի տեսություններ։ Նախկինում կարծում էին, որ նյարդը ճնշված էր գանգից դուրս գալու տեղամասում, բայց ներկայիս առաջատար հետազոտությունները ցույց են տալիս, որ դա լայնացած կամ երկարած արյունատար անոթն է, առավել հաճախ վերին ուղեղիկային զարկերակը, որ ճնշում կամ պուլսացիայի է ենթարկում եռվորյակ նյարդի միկրոշրջանառու հունի անոթները կամրջի հետ կապման շրջանում[13]։ Այդպիսի ճնշումը կարող է վնասել նյարդի պաշտպանական դեր ունեցող միելինային թաղանթը և նյարդի անկայուն և գերակտիվ ֆունկցիոնալության պատճառ հանդիսանալ։ Այն կարող է բերել վերոնշյալ նյարդով նյարդավորվող ցանկացած տեղամասի ցավային նոպայի առաջացմանը նույնիսկ աննշան խթանման պարագայում, ինչպես նաև ընկճել նյարդի, խթանումի ավարտից հետո, ցավային ազդակները անջատելու հնարավորությունը։ Հազվադեպ այսպիսի վնասման պատճառ կարող է հանդիսանալ անևրիզման (անոթալայնանք՝ արյունատար անոթի արտափքում), ԶԵՄ (զարկերակ-երակային մալֆորմացիան)[14], նորագոյացությունը, օրինակ՝ արախնոիդալ բուշտը (կիստա) կամ մենինգոման կամուրջ-ուղեղիկային անկյան շրջանում[15], կամ վնաս հասցնող պատահարները, օրինակ՝ ավտովթարը[16]։

Ծայրամասային կարճատև ճնշումը սովորաբար ընթանում է անցավ[4]։ Կայուն ճնշումը կարող է արտահայտվել տեղային դեմիելինիզացիայով առանց աքսոնային պոտենցիալի շարունակականության կորստի։ Քրոնիկական ընթացքը առաջնահերթ բերում է դեմիելինիզացիայի, որին հաջորդում է աքսոնի պրոգրեսիվող դեգեներացիան[4]։ «Հետևաբար համատարած ընդունված է, որ եռվորյակ նևրալգիան համակցված է Գասսերյան հանգույցում, հետին արմատիկում կամ երկուսում համատեղ աքսոնի դեմիելինիզացիայի հետ»[17]։ Առաջարկվել է կարծիք, համաձայն որի այդ ճնշումը կարող է կապված լինել վերին ուղեղիկային զարկերակից անջատվող ճյուղի հետ, որը պառկում է եռվորյակ նյարդի վրա[17]։ Այլ պատճառները, բացի անևրիզմայից, ցրված սկլերոզից և կամուրջ- ուղեղիկային անկյան ուռուցքից, ներառում են՝ հետին գանգափոսի ուռուցքը, ցանկացած այլ ընդլայնվող վնասվածք և ուղեղի ցողունի կաթվածից առաջացած վնասվածքները[17]։

Թվով յոթ հետազոտությունների տվյալների համաձայն՝ եռվորյակային նևրալգիա հայտնաբերվել է ցրված սկլերոզով հիվանդների 3-4% մոտ[18][19]։ Կա տեսություն, որ դա տեղի է ունենում մեջքային եռվորյակային համակարգի վնասման պատճառով։ Եռվորյակային ցավը ունի միևնույն արտահայտումը ցրված սկլերոզ ունեցողների և չունեցողների մոտ։

Herpes Zoster-ով վարակվելուց հետո առաջացած հետհերպեսային նևրալգիան, առաջացնում է նույն ախտանշանները, եթե եռվորյակ նյարդը վնասվում է։

Երբ չկա որևէ [ակնհայտ] կառուցվածքային պատճառ՝ համախտանիշը կոչվում է իդիոպաթիկ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռվորյակ նյարդի նևրալգիան ախտորոշվում է նյարդաբանական և ֆիզիկալ զննումների, ինչպես նաև անհատի հիվանդության պատմության հիման վրա[20]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և մնացած դեպքերում, ֆիզիկալ և լաբորատոր հետազոտությունների ոչ լիարժեք լինելու պատճառով, ԵՆ երբեմն կարող է սխալ ախտորոշվել։ Նևրալգիայով տառապողները երբեմն մեծ քանակով բժիշկների են դիմում մինչև հիվանդության լիարժեք ախտորոշումը։

Կան ապացույցներ, որոնք ցույց են տալիս հիվանդության շտապ ախտորոշման և բուժման կարիքը։ Կա կարծիք, որ ինչքան երկար է պացիենտը տառապում հիվանդությամբ, այդքան ավելի դժվար է լինում նյարդային ախտաբանական ուղիների փոփոխությունը, որոնք կապված են ցավի հետ։

Տարբերակված ախտորոշում անցկացվում է քունք-ստործնոտային հոդի ախտահարման հետ[21]։ Քանի որ դրդման պատճառ կարող են հանդիսանալ լեզվի և դիմային մկանների շարժումները՝ ԵՆ կարող է տարբերակվել նաև ծամիչ ցավից, իսկ վերջինս ավելի շատ խորը մարմնական ցավի կլինիկական նշաններ ունի, քան նեյրոպաթիկի։ Ծամիչ ցավը չի անհետանում սովորական տեղային ստործնոտային պաշարիչ ազգայացման արդյունքում։[9] Ատամնաբույժը կարող է իրականացնել մեկ արագ թեստ, որն է սովորական ստործնոտային պաշարումը անզգայացումով, եթե ցավը այդ համապատասխան ճյուղում չանցնի, ապա դա եռվորյակ նևրալգիա է[6]։

Բժշկական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակացնցումային ազդեցությամբ օժտված կարբամազեպինը կիրառվում է որպես առաջնային բուժում, հաջորդիվ կիրառվում են բակլոֆենը, լամոտրիգինը, օքսակարբազեպինը, ֆենիտոինը, գաբապենտինը, պրեգաբալինը։ Փորձերը ցույց են տվել, որ կլոնազեպամը և լիդոկայինը կարող են լինել էֆեկտիվ[22]։
  • Հակադեպրեսանտներով բուժումը, օրինակ՝ ամիտրիպտիլինով, ցույց է տվել դրական արդյունքներ եռվորյակ նևրալգիայի բուժման հարցում, առավել ևս երբ համակցված են հակացնցումային դեղի հետ, ինչպիսին է պրեգաբալինը[23]։
  • Կան ապացույցներ, որ դուլօքսետինը ևս նեյրոպաթիկ ցավի որոշ դեպքերում կարող է օգտագործվել, առավել ևս դեպրեսիվ խանգարումներ ունեցող պացիենտների շրջանում[24], քանի որ այն հակադեպրեսանտ է։ Սակայն այն ոչ մի դեպքում չպետք է համարվի առաջնահերթ բուժում և պետք է փորձարկվի միայն մասնագետի հետ խորհրդատվությունից հետո[25]։
  • Որոշ քննարկումներ կան ափիոնների,օրինակ՝ մորֆինի և օքսիկոդոնի, որպես բուժում կիրառման հարցում, քանի որ կան տարբեր փաստարկներ նեյրոպաթիկ ցավի դեպքում վերջիններիս էֆեկտիվության վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, ափիոնները էֆեկտիվ չեն համարվում ԵՆ դեպքում և չպետք է նշանակվեն[26]։

Վիրաբուժական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժական բուժման ապացույցները աղքատ են[27]։ Վիրաբուժական միջամտությունը սովորաբար առաջարկվում է միայն այն դեպքում, երբ պահպանողականը անարդյունավետ է կամ, երբ դեղերի կողմնակի էֆեկտները անտանելի են[13]։ Չնայած վիրահատությունից հետո կարող է լինել ցավի արտահայտվածության նվազում՝ գոյություն ունի նաև կողմնակի էֆեկտների առաջացման զգալի ռիսկ, ինչպես օրինակ դեմքի թմրածությունը իրականացված գործողությունից հետո[27]։ Միկրոշրջանառու հունի անոթների ապաճնշումը (դեկոմպրեսիան) ամենաշատն է բերում ցավի թեթևացմանը[14][27]։ Ներմաշկային Ռադիոհաճախային թերմոկոագուլյացիոն ռիզոտոմիան նույնպես կարող է լինել արդյունավետ[28], ինչպես և ստերեոտակտիկ ճառագայթային վիրաբուժությունը, սակայն էֆեկտիվությունը ժամանակի ընթացքում նվազում է[16]։ Վիրաբուժական միջամտությունները կարող են լինել դեստրուկտիվ և ոչ դեստրուկտիվ՝

Ոչ դեստրուկտիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միկրոշրջանառու հունի անոթների ապաճնշում (դեկոմպրեսիա)․ կատարվում է փոքր կտրվածք ականջի հետևում և ոսկրի փոքր մասի հեռացում այդ տարածքից։ Հատվում են ուղեղի թաղանթները նյարդը մերկացնելու համար։ Նյարդի ցանկացած անոթային ճնշման տեղամասերը զգուշորեն տեղափոխվում են, այնուհետև ճնշման տեղամասի և նյարդի միջև սպունգանման տակդիր է դրվում, դադարեցվում է անցանկալի պուլսացիան և միելինային թաղանթը վերականգնվելու հնարավորություն է ստանում։

Դեստրուկտիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր դեստրուկտիվ գործողությունները առաջացնում են դեմքի թմրածություն, նվազեցնում ցավի ինտենսիվությունը, բարելավում վիճակը[27]։

  • Ներմաշկային մեթոդների դեպքում ասեղով կամ կաթետերով դեմքից մուտք են գործում դեպի այն տեղամասը, որտեղ նյարդը բաժանվում է 3 ճյուղի և նպատակաուղղված վնասում են այդ շրջանը՝ առաջացնելով թմրածություն, բայց նաև վերացնելով ցավային ազդակները: Ապացուցված է, որ այս մեթոդները էֆեկտիվ են[28] նամանավանդ այն մարդկանց շրջանում, ում մոտ այլ միջամտությունները ձախողվել են կամ կան վիրահատության իրականացմանը խանգարող հանգամանքներ, օրինակ՝ ծերությունը։
  • Բալոնային կոմպրեսիա․ համապատասխան շրջանում փչվում է բալոնը՝ առաջացնելով վնասում և դադարեցնելով ցավային ազդակները։
  • Գլիցերինային ներարկում․ քայքայիչ հեղուկի՝ գլիցերոլի ներմուծում համապատասխան շրջան, որպեսզի վնասվի նյարդը և արգելակվեն ցավային ազդակները։
  • Ռադիոհաճախային թերմոկոագուլյացիոն ռիզոտոմիա. շիկացված ասեղով իրականացվող միջամտություն՝ համապատասխան շրջանի նյարդը վնասելու համար։
  • Ստերեոտակտիկ ռադիովիրաբուժություն․ ճառագայթային բուժման տարբերակ է, որը մեծ հզորությամբ էներգիա է կենտրոնացնում մարմնի փոքր շրջանում[29]։

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերված է, որ հոգեբանական և հասարակական աջակցությունը մեծ դեր ունի քրոնիկ հիվանդությունների և քրոնիկ ցավային վիճակի կառավարման հարցում, ինչպիսին է եռվորյակ նևրալգիան։ Քրոնիկ ցավը կարող է կայուն ֆրուստրացիայի պատճառ դառնալ թե անհատի, և թե շրջապատի համար։[18] Արդյունքում կան շատ աջակցող խմբեր։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռվորյակ նյարդի նևրալգիան առաջին անգամ նկարագրել է բժիշկ Ջոն Ֆոթերգիլը, իսկ վիրաբուժական ճանապարհով բուժել՝ Ջոն Մուրայ Քարնոխանը, որոնք երկուսն էլ ավարտել են Էդինբուրգի Բժշկական Համալսարանը։ Ըստ Հարվեյ Քուշինգի ուսմունքների՝ պատմականորեն ԵՆ անվանվել է «սուիցիդալ հիվանդություն», նկարագրվել են 1896-1912 թվականների ընթացքում տեղի ունեցած ԵՆ 123 դեպքեր[30][31]։

Էդվարդ Մունկի «Ճիչը» ընդհանուր առմամբ օգտագործվել է որպես դիմային ցավի սիմվոլ, մասնավորապես՝ եռվորյակ նյարդի նևրալգիայի

Մշակույթ և հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռվորյակ նյարդի նևրալգիա ունեցող որոշ անհատներ՝

  • Կա կարծիք, որ Միացյալ Թագավորության քառակի վարչապետ Ուիլյամ Գլադստոն տառապել է այս հիվանդությամբ[32]։
  • Ձեռնարկատեր և հեղինակ Մելիսսա Սեյմուրը 2009 թվականին ախտորոշվել է ԵՆ-ով և ենթարկվել միկրոշրջանառու հունի անոթների դեկոմպրեսիայի վիրահատության, կատարվել է լավ լուսաբանում թերթերում և ամսագրերում, որը օգնեց Ավստրալիայում բարձրացնել հիվանդության հանրային իրազեկումը։ Սեյմուրը հետագայում դարձավ Ավստրալիայի Եռվորյակ նյարդի Նևրալգիայի Ասոցիացիայի Հովանավորը[33]։
  • Սալման Խանը՝ հնդկական ֆիլմերի ամենահաջողակ աստղերից մեկը, 2011 թվականին ախտորոշվել է ԵՆ-ով, արդյունքում հիանալի մեդիա լուսաբանում եղավ երկրում և արտասահմանում։ Նա ենթարկվեց վիրահատական բուժման ԱՄՆ-ում[34]։
  • Իռլանդիայի Բարձրագույն Առաջնության հաղթող Կելտական ֆուտբոլիստ Քրիստի Թոյը ախտորոշվել է 2013 թվականին։ Նա 5 ամիս անցկացրեց տանը իր մահճակալում, վերադարձավ 2014 թվականի սեզոնային խաղերին և իր թիմի հետ անցավ այլ Իռլանդական ֆինալ[35]։
  • Պոպլարի և Լայմհաուսի պատգամավոր Ջիմ Ֆիտցպատրիկը պատմել է, որ նախքան նեյրովիրաբուժական միջամտությունը տառապել է եռվորյակ նևրալգիայով։ Նա խորհրդարանական հանդիպումներին հանրայնորեն քննարկել է իր վիճակը և համարվում է Մեծ Բրիտանիայի TNA բարեգործական կազմակերպության առաջատար գործիչ[36]։
  • Մորլիի և Օթվուդի պատգամավոր Անդրեա Ջենկինսը ԵՆ-ով ախտորոշումը լուսաբանվեց նրա «Հարցեր Վարչապետին» հաղորդմանը հեռուստատեսային քննարկման ժամանակ, որտեղ նա իր ուժերի ներածին չափով փորձում էր արտահայտել բառերը[37]։
  • Դևիս Ջեֆերսոն՝ Ամերիկայի Համադաշնային Նահանգների Նախագահ[38]։
  • Չարլզ Սանդերս Պերս՝ ամերիկացի փիլիսոփա, գիտնական, պրագմատիզմի հայր[39]։
  • Գլորիա Սթայնմ՝ ամերիկացի ֆեմինիստ, լրագրող, հասարակական և քաղաքական ակտիվիստ[40]։
  • Աննելի վան Ռույեն՝ 1980-1990 թվականների հայտնի աֆրիկացի երգչուհի, երգահան։ 2004 թվականին ախտորոշվել է ատիպիկ ԵՆ-ով։ Վիճակի թեթևացմանն ուղղված 2007 թվականին իրականացված վիրաբուժական բուժման ընթացքում Վան Ռույենը ենթարկվեց նյարդի անդարձելի վնասման, արդյունքում գրեթե լրիվ հեռացավ բեմից[41]։
  • Bad Brains հարդքոր պանկ խմբի երգիչ H.R[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 «Trigeminal Neuralgia Fact Sheet»։ NINDS։ November 3, 2015։ Արխիվացված օրիգինալից 19 November 2016-ին։ Վերցված է 1 October 2016 
  4. 4,0 4,1 4,2 Okeson JP (2005)։ «6»։ in Lindsay Harmon։ Bell's orofacial pains: the clinical management of orofacial pain։ Quintessence Publishing Co, Inc։ էջ 114։ ISBN 0-86715-439-X։ Արխիվացված օրիգինալից 2014-01-12-ին 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Obermann Mark (2010-03-01)։ «Treatment options in trigeminal neuralgia»։ Therapeutic Advances in Neurological Disorders 3 (2): 107–115։ ISSN 1756-2856։ PMC 3002644։ PMID 21179603։ doi:10.1177/1756285609359317 
  6. 6,0 6,1 Cherian Anusha։ «Dr»։ MedScape։ Արխիվացված օրիգինալից 26 October 2015-ին։ Վերցված է 20 November 2015 
  7. Trigeminal neuralgia and hemifacial spasm Archived February 15, 2012, at the Wayback Machine. by UF&Shands – The University of Florida Health System. Retrieved Mars 2012
  8. «Trigeminal neuralgia: an overview»։ Oral Surg Oral Med Oral Pathol 48 (5): 393–9։ 1979։ PMID 226915։ doi:10.1016/0030-4220(79)90064-1 
  9. 9,0 9,1 Okeson JP (2005)։ «17»։ in Lindsay Harmon։ Bell's orofacial pains: the clinical management of orofacial pain։ Quintessence Publishing Co, Inc։ էջ 453։ ISBN 0-86715-439-X։ Արխիվացված օրիգինալից 2014-01-12-ին 
  10. Smith JG, Elias LA, Yilmaz Z, Barker S, Shah K, Shah S, Renton T (2013)։ «The psychosocial and affective burden of posttraumatic neuropathy following injuries to the trigeminal nerve.»։ J Orofac Pain 27: 293–303։ PMID 24171179։ doi:10.11607/jop.1056 
  11. «Neurological surgery: facial pain»։ Oregon Health & Science University։ Արխիվացված օրիգինալից-ից 2004-08-12-ին։ Վերցված է 2011-08-01 
  12. Burchiel KJ (2003)։ «A new classification for facial pain»։ Neurosurgery 53 (5): 1164–7։ PMID 14580284։ doi:10.1227/01.NEU.0000088806.11659.D8 
  13. 13,0 13,1 Sindou M, Keravel, Y (April 2009)։ «[Algorithms for neurosurgical treatment of trigeminal neuralgia].»։ Neuro-Chirurgie 55 (2): 223–5։ PMID 19328505։ doi:10.1016/j.neuchi.2009.02.007 
  14. 14,0 14,1 2015 review of treatment of TN Archived 2015-11-10 at the Wayback Machine.
  15. «Arachnoid cyst of the cerebellopontine angle manifesting as contralateral trigeminal neuralgia: case report»։ Neurosurgery 28 (6): 886–7։ 1991։ PMID 2067614։ doi:10.1097/00006123-199106000-00018 
  16. 16,0 16,1 Dhople AA, Adams, JR, Maggio, WW, Naqvi, SA, Regine, WF, Kwok, Y (August 2009)։ «Long-term outcomes of Gamma Knife radiosurgery for classic trigeminal neuralgia: implications of treatment and critical review of the literature. Clinical article.»։ Journal of Neurosurgery 111 (2): 351–8։ PMID 19326987։ doi:10.3171/2009.2.JNS08977 
  17. 17,0 17,1 17,2 Okeson JP (2005)։ «6»։ in Lindsay Harmon։ Bell's orofacial pains: the clinical management of orofacial pain։ Quintessence Publishing Co, Inc։ էջ 115։ ISBN 0-86715-439-X։ Արխիվացված օրիգինալից 2014-01-12-ին 
  18. 18,0 18,1 Molitor Nancy։ «Dr»։ American Psychological Association։ APA։ Արխիվացված օրիգինալից 26 June 2015-ին։ Վերցված է 27 June 2015 
  19. Williams Christopher, Dellon, A., Rosson, Gedge (5 March 2009)։ «Management of Chronic Facial Pain»։ Craniomaxillofacial Trauma and Reconstruction 2 (02): 067–076։ PMC 3052669։ PMID 22110799։ doi:10.1055/s-0029-1202593 
  20. «Trigeminal Neuralgia Fact Sheet | National Institute of Neurological Disorders and Stroke»։ www.ninds.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 30 July 2017-ին։ Վերցված է 13 August 2017 
  21. Drangsholt M, Truelove EL (2001)։ «Trigeminal neuralgia mistaken as temporomandibular disorder»։ J Evid Base Dent Pract 1 (1): 41–50։ doi:10.1067/med.2001.116846 
  22. Sindrup SH, Jensen TS (2002)։ «Pharmacotherapy of trigeminal neuralgia»։ Clin J Pain 18 (1): 22–7։ PMID 11803299։ doi:10.1097/00002508-200201000-00004 
  23. Lawal Ahmed (September 2012)։ «Management of Trigeminal Neuralgia using Amitriptyline and Pregablin combination Therapy»։ African Journal of Biomedical Research 15 (1): 201–203։ Արխիվացված օրիգինալից 2016-08-22-ին 
  24. Hsu CC (Apr 2014)։ «Rapid Management of Trigeminal Neuralgia and Comorbid Major Depressive Disorder With Duloxetine.»։ Annals of Pharmacotherapy 48 (8): 1090–1092։ doi:10.1177/1060028014532789 
  25. Lunn MPT, Hughes R.A.C, Wiffen P.J (7 October 2009)։ «Duloxetine for treating painful neuropathy or chronic pain»։ in Lunn MPT։ Duloxetine for treating painful neuropathy or chronic pain։ The Cochrane Database of Systematic Reviews։ doi:10.1002/14651858.CD007115.pub2։ Արխիվացված օրիգինալից 9 September 2011-ին։ Վերցված է 2011-08-01 
  26. Zakrzewska J. M., Linskey M. E. (17 February 2014)։ «Trigeminal neuralgia»։ BMJ 348 (feb17 9): g474–g474։ doi:10.1136/bmj.g474։ Արխիվացված օրիգինալից 20 December 2016-ին 
  27. 27,0 27,1 27,2 27,3 Zakrzewska JM, Akram, H (Sep 7, 2011)։ «Neurosurgical interventions for the treatment of classical trigeminal neuralgia.»։ Cochrane Database of Systematic Reviews 9: CD007312։ PMID 21901707։ doi:10.1002/14651858.CD007312.pub2 
  28. 28,0 28,1 Sindou M, Tatli, M (April 2009)։ «[Treatment of trigeminal neuralgia with thermorhizotomy].»։ Neuro-Chirurgie 55 (2): 203–10։ PMID 19303114։ doi:10.1016/j.neuchi.2009.01.015 
  29. Yi-Bin Chen։ «Stereotactic radiosurgery - Cyber Knife»։ MedLine Plus։ Արխիվացված օրիգինալից 21 November 2015-ին։ Վերցված է 20 November 2015 
  30. Adams H, Pendleton, C, Latimer, K, Cohen-Gadol, AA, Carson, BS, Quinones-Hinojosa, A (May 2011)։ «Harvey Cushing's case series of trigeminal neuralgia at the Johns Hopkins Hospital: a surgeon's quest to advance the treatment of the 'suicide disease'.»։ Acta neurochirurgica 153 (5): 1043–50։ PMID 21409517։ doi:10.1007/s00701-011-0975-8 
  31. Prasad S, Galetta S (2009)։ «Trigeminal Neuralgia Historical Notes and Current Concept»։ Neurologist 15 (2): 87–94։ PMID 19276786։ doi:10.1097/NRL.0b013e3181775ac3 
  32. Sack James J. (December 2014)։ «William Gladstone: New Studies and Perspectives. Edited by Roland Quinault, Roger Swift, and Ruth Clayton Windscheffel.Farnham: Ashgate, 2012. Pp. xviii+350. $134.95.»։ The Journal of Modern History (անգլերեն)։ էջեր 904–905։ doi:10.1086/678722։ Վերցված է 5 June 2018 
  33. «Melissa Seymour: My perfect life is over»։ Womansday.ninemsn.com.au։ 2009-06-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-12-14-ին։ Վերցված է 2013-10-09 
  34. «Salman suffering from the suicide disease»։ www.hindustantimes.com։ Hindustan Times։ 2011-08-24։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-07-15-ին։ Վերցված է 2014-06-18 
  35. Foley Alan (16 September 2014)։ «Serious illness meant Christy Toye didn't play in 2013 but now he's set for All-Ireland final: The Donegal player has experienced a remarkable revival»։ The Score։ Արխիվացված օրիգինալից-ից 4 October 2014-ին։ Վերցված է 16 September 2014 
  36. «MP urges greater awareness of trigeminal neuralgia»։ BBC - Democracy Live։ BBC։ Արխիվացված օրիգինալից 21 November 2015-ին։ Վերցված է 20 November 2015 
  37. Swerling Gabriella։ «MP blames Scream disorder for ‘nerves’»։ The Times։ The Times։ Արխիվացված օրիգինալից 21 November 2015-ին։ Վերցված է 20 November 2015 
  38. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2011-03-01-ին։ Վերցված է 2011-06-09 
  39. Joseph Brent, Charles Sanders Peirce: A Life, Bloomington: Indiana University Press, 1993, p. 39-40
  40. Gorney Cynthia (November–December 1995)։ «Gloria»։ Mother Jones։ Արխիվացված օրիգինալից July 29, 2016-ին։ Վերցված է July 1, 2016 
  41. «Anneli van Rooyen's road to recovery»։ Արխիվացված օրիգինալից 2017-03-05-ին։ Վերցված է 2016-09-12 
  42. «Hardcore legend HR of Bad Brains to undergo brain surgery»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2017-03-02-ին։ Վերցված է 2017-03-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]