Եռանկյուն (ֆիլմ, 2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եռանկյուն
անգլ.՝ Triangle
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
Ժանրսարսափ ֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվականհոկտեմբերի 16, 2009[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Սմիթ
ՊրոդյուսերՔրիս Բրաուն
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Սմիթ
ԴերակատարներՋորջ Մելիսսա, Լիամ Հեմսվորթ, Ռեյչել Քարփանի, Ջեք Թեյլոր, Մայքլ Դորման, Հենրի Նիքսոն[2] և Էմմա Լանգ[2]
ՕպերատորՌոբերտ Հեմփֆրիս
ԵրաժշտությունՔրիստիան Հենսոն
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրԱվստրալիա
ԿինոընկերությունUK Film Council
Տևողություն99 րոպե[3]
Բյուջե12 000 000 $
Շահույթ11 282 A$[4]

«Եռանկյուն» (անգլ.՝ Triangle), Քրիստոֆեր Սմիթի երրորդ լիամետրաժ կինոֆիլմը, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի արտադրության թրիլեր։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին (դերակատար՝ Մելիսսա Ջորջ) ընկերների հետ հայտնվում է լքված նավում, որտեղ մի անծանոթուհուց իմանում է այն մասին, որ ինքը պետք է սպանի իր ընկերներին, որպեսզի վեռադառնա որդու մոտ։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2009 թվականի օգոստոսի 27-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ միայնակ մայր Ջեսը նստում է «Եռանկյուն» անունով զբոսանավ, որպեսզի օրն անցկացնի իր ընկեր Գրեգի և նրա 4 ընկերների միջավայրում։ Գրեգն ասում է մնացածին, որ չնեղացնեն Ջեսսին. նրա երեխան աուտիկ է։ Ծով դուրս գալուց ժամեր անց զբոսանավը հայտնվում է լիարժեք հանգստության մեջ, ապա խորտակվում՝ սկսված փոթորկի ժամանակ։ Բոլորը, բացի Հիզերից, ով խեղդվում է փոթորկի ժամանակ, ողջ են մնում։ Հոսընթացով շարժվելով շրջված զբոսանավի վրա՝ Գրեգն ու ընկերները տեսնում են հսկայական ուղևորափոխադրող նավ, որի վրա էլ տեղափոխվում են։ Պարզվում է, որ նավը դատարկ է, և այնտեղ ժամերը կանգնել են։ Բայց նրանք նավի վրա մենակ չեն. ինչ-որ մեկը անդադար հետևում է նրանց... Բացի այդ Ջեսը գտնում է իր բանալիների կապոցը, որը պիտի որ մնացած լիներ նավում և խորտակված լիներ փոթորկի ժամանակ։

Բաժանվելով՝ ընկերները հերթով մահանում են. նրանց զենքով սպանում է աշխատանքային հագուստով և դիմակով մի մարդ։ Ողջ է մնում միայն Ջեսսը, ում հաջողվում է հաղթել մարդասպանին։ Մինչև նավից թռչելը մարդասպանը կնոջ ձայնով ասում է Ջեսին, որ սպանվածները շուտով կվերադառնան, և նա ստիպված է նրանց կրկին սպանել, որ վերադառնա տուն։ Աշխատանքային հագուստով մարդը ընկնում է նավից։ Ջեսը տեսնում է, որ նավը մոտենում է շրջված զբոսանավին, որտեղ ինքն ու ընկերներն էին։ Նրանք նորից նավ են մտնում, այդ թվում՝ Ջեսի «կրկնօրինակը»։ Թաքուն հետևելով նրանց՝ Ջեսը հասկանում է, որ ընկել է ժամանակի խոռոչ։ Սկզբում նա փորձում է փրկել բոլորին և չսպանել իր ընկերներին։ Բայց մի քանի փորձից հետո նրան դա չի հաջողվում, բացի այդ նա հայտնաբերում է, որ վերապրել է այդ ամենն արդեն 10 անգամ։

Վերջապես Ջեսը որոշում է սպանել ամբողջ խմբին և հաշվեհարդար է տեսնում ընկերների հետ՝ հագնելով աշխատանքային հագուստ և դիմակ։ Այնուամենայնիվ Ջեսի պատճենը իրեն ծովն է գցում, ինչպես ինքը՝ Ջեսն էր արել առաջին անգամ նավում հայտնվելու ժամանակ։ Ջեսը արթնանում է ծովափում, ուր ծովն էր իրեն քշել, և հասնում է քաղաք։ Նայելով իր տան պատուհանից՝ նա տեսնում է իրեն և որդուն՝ զբոսանավով ճամփորդությունից առաջ. այսինքն նա անցյալ է ընկնում։ Ջեսը տեսնում է, որ իր պատճենը գոռում ու բարկանում է հիվանդ տղայի վրա։ Նա սպանում է իր պատճենին, դիակը գցում մեքենայի բեռնախցիկ և որդու հետ մեկնում նավահանգիստ՝ խոստանալով այլևս երբեք նրան չնեղացնել։ Ճանապարհին նրանք վթարի են ենթարկվում, որտեղ նրա որդին մահանում է, իսկ իր սպանած Ջեսի դիակն ընկնում է բեռնախցիկից։

Տեսնելով, որ որդին մահացել է, նա միանգամից, առանց տուն վերադառնալու, գնում է նավահանգիստ՝ ընկերների մոտ, որտեղ Գրեգը բոլորին ասում էր, որ նրան ոչ ոք չնեղացնի, քանի որ նրա երեխան տառապում է աուտիզմով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիսսա Ջորջ — Ջես
  • Մաքիվոր Ջոշուա — Թոմի
  • Ջեք Թեյլոր — Ջեք
  • Մայքլ Դորման — Գրեգ
  • Հենրի Նիքսոն — Դոունի
  • Ռեյչլ Կարպանի — Սալլի
  • Էմմա Լունգ — Հիզեր
  • Լիամ Հեմսվորթ — Վիկտոր

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատների կողմից ֆիլմը արժանացել է դրական կարծիքների։ Rotten Tomatoes կայքում 38 գրախոսություննրի հիման վրա ֆիլմն ունի 82% վարկանիշ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Internet Movie Database — 1990.
  4. https://web.archive.org/web/20110218045303/http://film.vic.gov.au/resources/documents/AA4_Aust_Box_office_report.pdf
  5. «Եռանկյուն». Rotten Tomatoes.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]