Եռահնչյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դո մաժոր եռահնչյուն

Եռահնչյունը տերցիաներով դասավորված երեք հնչյունից կազմված ակորդն է։ Եռահնչյան հնչյուններն ունեն իրենց անունները. ներքևի հնչյունը կոչվում է հիմնական տոն, կենտրոնինը՝ տերցային և վերևինը՝ կվինտային տոն։ Եռահնչյունը կրճատ նշանակում ենք 35, քանի որ հիմնական և կենտրոնի հնչյունը կազմում են տերցիա, իսկ հիմնական և վերևի՝ կվինտային տոնը, կազմում են կվինտա ինտերվալ։

Եռահնչյան տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահնչյունները լինում են մաժոր, մինոր, մեծացրած և փոքրացրած։ Մաժոր եռահնչյունը կազմվում է դեպի վեր՝ մեծ տերցիայից և փոքր տերցիայից (մ3+փ3)։ Դեպի ներքև մաժոր եռահնչյունը կազմված է փոքր տերցիայից և մեծ տերցիայից(փ3+մ3)։ Մինոր եռահնչյունը կազմված է դեպի վեր՝ փոքր տերցիայից և մեծ տերցիայից։ Դեպի ներքև՝ մեծ տերցիայից և փոքր տերցիայից։ Մեծացրած եռահնչյունը կազմվում է երկու մեծ տերցիաներից։ Փոքրացրած եռահնչյունը կազմվում է երկու փոքր տերցիաներից։

Մաժոր, մինոր, մեծացրած և փոքրացրած եռահնչյուն

Եռահնչյան շրջվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահնչյան շրջվածքները

Երբ եռահնչյան հիմնական կամ տերցային տոներն օկտավայով բարձրանում են վեր, առաջանում է եռահնչյան շրջվածք։ Եռահնչյունն ունի երկու շրջվածք` սեքստակորդ և կվարտսեքստակորդ։

Սեքստակորդը ստացվում է, երբ եռահնչյան հիմնական տոնը մեկ օկտավայով բարձրացվում է վերև, ներքևում հանդես է գալիս տերցային տոնը։ Սեքստակորդն իր անունը ստացել է ծայրի հնչյունների առաջացնող սեքստա ինտերվալից։ Նշանակվում է Մ6 կամ Փ6: Մ6=Փ3+մք4, Փ6=Մ3+մք4:

Կվարտսեքստակորդը ստացվում է, երբ եռահնչյան հիմնական և տերցային տոները բարձրացվում են մեկ օկտավայով վերև, ներքևում հանդես է գալիս կվինտային տոնը։ Կվարտսեքստակորդն իր անունը ստացել է ներքևի և մեջտեղի հնչյուններով կազմվող կվարտա և ծայրի հնչյուններով կազմվող սեքստա ինտերվալների անունից։ Նշանակվում է Մ46 կամ Փ46: Մ46=մք4+մ3, Փ46=մք4+Փ3:

Եռահնչյան հնչյուններ Ակորդի նշանակումը Հնչյունները Լսել ակորդը
Տերցիա Կվինտա
Մաժոր եռահնչյուն մաժոր մաքուր C, CM, Cmaj, Cma C E G play
Մինոր եռահնչյուն մինոր մաքուր Cm, Cmin, C-, Cmi C E G play
Մեծացրած եռահնչյուն մաժոր մեծացրած կվինտա Caug, C+, C+ C E G play
Փոքրացրած մինոր փոքրացրած կվինտա Cdim, Co, Cm(5) C E G play

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Howard Hanson, Harmonic Materials of Modern Music։ Resources of the Tempered Scale (New York։ Appleton-Century-Crofts, 1960)
  • Երաժշտության տարրական տեսության դասագիրք