Եռակողասերմիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եռակողասերմիկ
Եռակողասերմիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Բազմամյա խոտաբույսեր
Լատիներեն անվանում
Tripleurospermum


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Եռակողասերմիկ (լատ.՝ Tripleurospermum), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ կովկասյան եռակողասերմիկ(Tripleurospermum caucasicum), անդրկովկասյան եռակողասերմիկ (Tripleurospermum transcaucasicum), մանրածաղիկ եռակողասերմիկ(Tripleurospermum parviflorum), Սևանի եռակողասերմիկ (Tripleurospermum sevanense) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը։

Արտաքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռակողասրմիկի կառուցվածքը

Ցողունը ճյուղավորվող է, բարձր՝ 2-100 (120) սմ։ Տերևները հերթադիր են, մերկ, փետրաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են (կամ բացակայում են), սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, քառատամ կամ հնգատամ, դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը՝ կողավոր, մուգ կարմիր, գնդաձև, եթերայուղային գեղձերով, հարթ կամ կնճռոտ, փուփուլավոր սերմիկ է։ Բոլոր տեսակները գեղազարդիչ են։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png