Եռակի աստվածուհի
| Սեռ | իգական | |
|---|---|---|
| Կրոն | ժամանակակից հեթանոսություն | |
| Ներկայացված է ստեղծագործության մեջ | Սպիտակ աստվածուհի, Maiden Mother Crone | |
| Կազմված է | crone, մայր | |
Եռակի աստվածուհի (անգլ.՝ Triple Goddess), անգլիացի գրող Ռոբերտ Գրեյվսի դիցաբանական և բանաստեղծական «Սպիտակ աստվածուհի» տրակտատի մեծ կնոջ աստվածություն, որը հարգված է եղել հեթանոսական Եվրոպայի բոլոր ժողովուրդների կողմից: Ազգագրության և կրոնների պատմության մասնագետների կողմից քննադատաբար ընդունված Գրեյվսի աշխատանքը ոգևորությամբ է ընդունվելնեոհեթանոսական համայնքների կողմից։ Եռակի աստվածուհու կերպարը դարձել է (Եղջավոր Աստծո հետ միասին) Վիկկայի նեոհեթանոսական կրոնի կենտրոնական մաս:
Ըստ Գրեյվսի՝ Եռակի աստվածուհին (նա ինքն է նրան անվանել «Ծննդյան, սիրո և մահվան սպիտակ աստվածուհի») պաշտվում է որպես «կույս», «մայր» և «պառավ» ձևերով, որոնք համապատասխանում են կնոջ կյանքի և լուսնի երեք փուլերին՝ նորալուսին, լիալուսին և մահացող լուսին:
Եռակի աստվածուհու կերպարը շատ առումներով մոտ է բազմաթիվ ժողովուրդների կողմից հարգված Մայր աստվածուհու արխետիպային կերպարին։ Մի շարք դիցաբանություններում կան նաև «իգական Եռակիներ» ( երեք Քարիտներ, երեք Մոյրաներ, ալ-Լաթ, ալ-Ուզա և Մանաթ), որոնցից մի քանիսը լիովին համապատասխանում են Գրեյվսի նկարագրած «Սպիտակ աստվածուհու» կերպարին (նախամայր,
կին - դուստր):
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր հեթանոսական Եռակի աստվածուհու և հին կրոնի միջև կապը հակասական է[1][2]։
Նեոհեթանոսության հետազոտող Ռոնալդ Հաթթոնը կարծում է, որ եռակի լուսնային աստվածուհու՝ Կույս-Մայր-Պառավ գաղափարը, որի յուրաքանչյուր դեմք համապատասխանում է լուսնային փուլերից մեկին իսկական չէ և մշակվել է ժամանակակից գրող Ռոբերտ Գրեյվսի կողմից, նրա աշխատանքը հիմնված է եղել 19-րդ և 20-րդ դարերի այնպիսի գիտնականների աշխատանքի վրա, ինչպիսիք են Ջեյն Հարիսոնը, Մարգարետ Մյուրեյը, Ջեյմս Ֆրեյզերը և Քեմբրիջի ծեսերի խմբի այլ անդամներ։ Ինչպես նաև ներդրում են ունեցել օկուլտիստ Ալիստեր Քրոուլիի ստեղծագործությունները[3]։ Իր աշխատություններում Հաթոնը հստակորեն առանձնացրել է Եռակի աստվածուհու գաղափարը Մարիա Գիմբուտասի և այլ հետազոտողների կողմից նկարագրված նախապատմական Մեծ Մայր աստվածուհու կերպարից։ Նա Մայր աստվածուհու պաշտամունքի գոյությունը համարել է ոչ ապացուցված, ոչ հերքված[4]։ Հաթոնը նաև չի ժխտել, որ հնագույն հեթանոսական պաշտամունքները հաճախ ներկայացրել են «երեք աստվածային կանանց միության» կերպարը, թեև նա մատնանշել է, որ հետազոտող Ջեյն Հարիսոնը, որը մեծ ազդեցություն է ունեցել Գրեյվսի վրա՝ կարող էր հատուկ ուշադրություն դարձնել բացառապես այդպիսի «միություններին»՝ միևնույն աստվածուհուն որպես մայր և կույս հարգելու համար (Եռակիի երրորդ անձը մնացել է անանուն): Ըստ Հաթոնի այս պահին նա զարգացրել է հայտնի հնագետ սըր Արթուր Էվանսի գաղափարները, որը Կրետեում անցկացված Քնոսոսի պեղումների ժամանակ եկել է այն եզրակացության, որ նախապատմական կրետացիները պաշտել են մեկ հզոր աստվածուհու, որը եղել է մայր և կույս: Ըստ Հաթոնի՝ Էվանսն այս ենթադրության համար «անշուշտ պարտական է» Մարիամ Աստվածածնի պաշտամունքի քրիստոնեական ավանդույթին [4]։
Բանաստեղծ և առասպելաբան Գրեյվսը պնդել է, որ Եռակի աստվածուհու մասին իր գաղափարը պատմական հիմք ունի և մինչ օրս նրա պաշտամունքը շարունակական բնույթ է կրում բանաստեղծների շրջանում: Գրեյվսի տեսությունը խիստ քննադատության է ենթարկվել ակադեմիական գիտության կողմից և պատմականորեն կեղծ է հայտարարվել, բայց չնայած դրան, այն դեռշարունակում է էական ազդեցություն ունենալ նեոհեթանոսության շատ ոլորտների վրա[5]:
Ժամանակակից հավատալիքներ և պրակտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ նեոհեթանոսներ չեն համարվում վիկկաններ և սովորույթներն ու հավատալիքները շատ տարբեր են[6], սակայն շատ վիկկաններ և այլ նեոհեթանոսներ երկրպագում են Եռակի աստվածուհուն՝ կույսին, մորը և Պառավին։ Այդ պրակտիկան սկիզբ է առել Անգլիայում՝ քսաներորդ դարի կեսերից: Նրանց տեսանկյունից սեքսուալությունը, հղիությունը, կրծքով կերակրելը և աստվածուհուն մարմնավորող կանացի վերարտադրողական այլ պրոցեսները զոհաբերություն ստեղծելու եղանակներ են[7]:
- Կույսը ներկայացնում է կախարդանք, սկիզբ, աճ, նոր սկիզբների խոստում, ծնունդ, երիտասարդություն և ոգևորություն: Ներկայացված է նորալուսնի տեսքով:
- Մայրը ներկայացնում է հասունություն, պտղաբերություն, սեքսուալություն, բավարարվածություն, կայունություն, ուժ: Ներկայացված է լիալուսնի տեսքով:
- Պառավը ներկայացնում է իմաստություն, խաղաղություն, մահ և վերջ: Ներկայացված է մահացող լուսնի տեսքով:
Եռակի աստվածուհին նույնականացվում է հունական լուսնային աստվածուհիների հետ՝
- Արտեմիդան կույսն է, քանի որ նա կույս է եղել և որսի աստվածուհին։
- Սելենեն մայրն է, քանի որ նա Էնդիմիոնի երեխաների մայրն էր և սիրում էր նրան։
- Հեկատան ծեր կին է, քանի որ նա հաճախ ասոցացվում է անդրաշխարհի և մոգության հետ և հետևաբար, համարվում է «Վհուկների թագուհի»:
Հելեն Բերգերը գրում է, որ «ըստ հավատացյալների՝ սա արտացոլում է կնոջ կյանքի տարբեր փուլերը և այդպիսով կինը կարող է իրեն նույնացնել Աստվածուհու հետ, ինչը նրանց համար անհնար է եղել հայրիշխանական կրոնների ծաղկման ժամանակներից»[8]: Բոլոր աշխարհների եկեղեցին նեոհեթանոսական շարժման ներկայացուցչական օրինակն է, որը նույնացնում է Եռակի աստվածուհուն որպես «պտղաբերության շրջանի» անձնավորում[9]: Ենթադրվում է նաև, որ այս կերպարը կլանում է երբևէ ծնված յուրաքանչյուր կնոջ անձնական գծերն ու ներուժը[10]: Մյուս համոզմունքները, որոնք կիսում են շատ հավատացյալներ (օրինակ՝ վիկկան Դիանա Քոնուեյը), ներառում են այն համոզմունք, որ Մեծ աստվածուհու հետ վերամիավորումը կենսական նշանակություն ունի մարդկության հոգևոր և ֆիզիկական առողջության համար «բոլոր մակարդակներում»: Քոնուեյը ներառում է հունական աստվածուհիներին՝ Դեմետրային, Պերսեփոնեին և Հեկատային Կույս-Մայր-Պառավ մոդելում[11]: Քոնուեյի համար Եռակի աստվածուհին նշանակում է միասնություն, փոխազդեցություն և կապ բոլոր արարածների հետ, մինչդեռ արական աստվածները ներկայացնում են անմիաբանությունը, բաժանումը և բնության տիրապետությունը[12]: Այս հայտարարությունը քննադատության է ենթարկվել նեոհեթանոսների և գիտական հանրության կողմից, քանի որ այն վերածնում է հնացած գենդերային կարծրատիպերը և անտեսում է աշխարհի ներկայիս էթնիկ և բնապահպանական իրավիճակը[13]:
Դիանական Վիկկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկկայի Դիանայական ճյուղը վերցրել է Գրեյվսի ուսմունքը՝ Երրորդ աստվածուհու մասին, այն համատեղելով ավանդական վիկկանիզմի տարրերի հետ և անվանակոչվել է ի պատիվ Դիանայի, որը ողջ կախարդների աստվածուհին է համաձայն Չարլզ Գոդֆրի Լելանդի Արադիա գրքի[14][15]։ Շուշաննա Բուդապեշտը, որը համարվում է Դիանայական Վիկկայի հիմնադիրը[16]՝ Եռակի աստվածուհուն անվանում է «սկզբնական Սուրբ Երրորդություն՝ Կույս, մայր, պառավ»[17]: Դիանայական Վիկկանները՝ ինչպիսին է Ռութ Բարեթը, Բուդապեշտի հետևորդը և Դիանայի տաճարի համահիմնադիրը, օգտագործում են Եռակի աստվածուհու կերպարը իրենց ծեսերում և կապում են երեք «հիմնական ուղղությունները»՝ «վերևում», «կենտրոնում» և «ներքևում», կամ «վերևում», «ներսում» և «տակ», այս ամենը արվում է համապատասխանեցվում է Կույսի, Մոր և Պառավի հետ[18]: Բարեթն ասում է՝ «Դիանայական Վիկկանությունը պաշտում է «Նրան», ում իրենց դուստրերը պաշտում են շատ ժամանակ, շատ վայրերում և շատ անուններով»[15]:
Արխետիպերի նեոհեթանոսական տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ նեոհեթանոսներ պնդում են, որ Եռակի աստվածուհու պաշտամունքը սկիզբ է առել նախաքրիստոնեական Եվրոպայում և հավանաբար մինչև պալեոլիթը, ինչպես նաև պնդում են, որ իրենց կրոնը հնագույն հավատալիքների մնացորդ է: Նրանք կարծում են, որ Եռակի աստվածուհին արխետիպ է, որը մարմնավորվել է դարերի ընթացքում տարբեր մշակույթներում՝ տարբեր անուններով և որ շատ առանձին աստվածուհիներ կարող են նույնականացվել որպես Եռակի աստվածուհու մարմնավորումներ[19]: Այս տեսության տարածումը հանգեցրել է նրան, որ նեոհեթանոսները սկսել են օգտագործել տարբեր անկախ մշակույթների աստվածների պատկերներ և անուններ իրենց ծիսական նպատակների համար[20], օրինակ՝ Քոնուեյը[21] և ֆեմինիստ նկարչուհի Մոնիկա Սիոն (անգլ.՝ Monica Sjöö )[22] ասոցացնում են Եռակի աստվածուհուն հինդուիստական Տրիդևիի հետ (բառացիորեն «երեք աստվածուհի»), որը բաղկացած է Սարասվատիից, Լակշմիից և Փարվատիից (Կալի/Դուրգա):
Ֆեմինիզմ և սոցիալական քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեմինիստ լրագրողներն օգտագործել են Եռակի աստվածուհու կերպարը՝ հասարակության մեջ կանանց դերը և նրանց նկատմամբ վերաբերմունքը քննադատելու համար։ Գրականագետ Ժաննա Ռոբերթսը միջնադարում վհուկների հալածանքների հիմնական պատճառը համարում է Պառավօ կերպարի քրիստոնեական մերժումը[23]։
Ֆիլմերի և գրականության քննադատական վերլուծության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ Մարգարեթ Էթվուդը նշել է, որ 19 տարեկանում կարդացել է Գրեյվսի «Սպիտակ աստվածուհին»: Էթվուդը Գրեյվսի «Եռակի աստվածուհու» հայեցակարգն անվանում է դաժան և սխալ կերպար, որը ճնշում է ստեղծագործ կանանց: Ըստ Էթվուդի՝ ժամանակին այս մոդելն իրեն հեռացրել է գրելուց[24]։ Քննադատները նշել են, որ Էթվուդի գրքերում Եռակի աստվածուհու կերպարը մեկ անգամ չէ, որ ծաղրվել կամ մերժվել[25]: Էթվուդի «Մադամ գուշակը» վեպը մեկնաբանվում է որպես Գրեյվսի «Եռակի աստվածուհու» գիտակցված ծաղրերգություն, որը պատմում է Գրեյվսի «Աստվածուհու» կերպարը և ի վերջո ազատում է գլխավոր կին հերոսին նրա ստեղծած կանացի ստեղծագործության ճնշող մոդելից[26]:
Գրականագետ Էնդրյու Ռեդֆորդը քննադատել է Թոմաս Հարդիի խորհրդապաշտությունը՝ 1891 թվականի Տեսսը դ'Էրբերվիլների տոհմից վեպում Կույսին և Պառավին նա ներկայացնում է որպես կնոջ կյանքի ցիկլի երկու փուլ, որով անցնում է Տեսսը: Լինելով Պառավի փուլում՝ Տեսսը ընդունում է այս փուլը որպես քողարկում, որը պատրաստում է նրան սրտաճմլիկ փորձառության[27]:
Եռակի աստվածուհու հասկացությունը օգտագործվել է Շեքսպիրի ֆեմինիստական մեկնաբանությունների մեջ[28][29][30]։
Թոմաս դե Քուինսին «Suspiria De Profundis»-ում պատկերել է եռամիասնական կերպար Արցունքների տիկինը (անգլ.՝ Our Lady of Tears), Հառաչների տիկին (անգլ.՝ Lady of Sighs) և Խավարի տիկինը (անգլ.՝ Our Lady of Darkness), որը նման է Գրեյվսի Եռակի աստվածուհուն, բայց առանձնանում է Դե Քուինսիին բնորոշ մելամաղձոտությամբ[31]։
Ըստ հետազոտող Ջուլիետ Վուդի՝ ժամանակակից ֆենտեզի ժանրը բազմաթիվ կապեր ունի ժամանակակից նեոհեթանոսականության հետ[32]: Երեք գերբնական կին կերպարներ, որոնք կոչվում են Տիրուհիներ, Կամենեի մայրեր, Բարիներ (անգլ.՝ Kindly Ones) և այլ անուններ, հայտնվում են Նիլ Գեյմանի «Ավազե մարդը» կոմիքսում և միավորում են Ճակատագրի աստվածուհու և Եռակի աստվածուհու կերպարները[33]։ Ալան Գարների «Բուի գործակալություն» գիրքը հիմնված է Մաբինոգիոնի վրա և հիմնականում ոգեշնչված է Ռոբերտ Գրեյվսից, հստակ պատկերում է Եռակի աստվածուհու կերպարը: Հետագայում Գարներն ավելի հեռուն է գնացել՝ իր հետագա գրքերի յուրաքանչյուր կին կերպար դարձնելով Եռակի աստվածուհու ինչ-որ ասպեկտի մարմնացում[34]: Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարում՝ Կույսը, Մայրը և Պառավը Յոթ կրոնի պաշտամունքի մեկ աստվածության երեք ասպեկտներ են:
Եռակի աստվածուհու կերպարն օգտագործվում է նաև կինոգիտության մեջ։ Նորման Հոլանդը զննել է Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» ֆիլմի կին կերպարները Յունգի տեսանկյունից՝ ներառյալ Գրեյվսի «Եռակի աստվածուհի» մոտիվը[35]: Ռոզ Քավենին Ջեյմս Քեմերոնի «Այլմոլորակայիններ»-ի գլխավոր հերոսներին տեսնում է որպես եռամիասնական աստվածուհու երեք ասպեկտների արտացոլումներ՝ Պառավ (Այլմոլորակային թագուհի), Մայր (Ռիփլի) և Կույս (Նյուտ)[36]:
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռակի աստվածուհին հիշատակվել է Մարիոն Զիմմեր Բրեդլիի «Ավալոնի մշուշները» գրքում (անգլ.՝ The Mists of Avalon )։
Ամերիկյան «The Sword» հևի մետալ խմբի ամենահայտնի երգերից մեկը՝ «Maiden, Mother & Crone»-ը նկարագրում է հանդիպումը Եռակի աստվածուհու հետ: Երգը ներառվել է նրանց «Gods of the Earth» ալբոմում: Այս երգի պաշտոնական տեսահոլովակում աստվածուհու երեք կերպարները խորհրդանշականորեն պատկերված են լուսնային երեք փուլերի՝ նորալուսնի, լիալուսնի և մահացող լուսնի տեսքով[37]:
Մայքլ Սքոթի «Ալքիմիկոսը» գրքում հայտնվում է Հեկատա անունով մի կերպար (անգլ.՝ Hekate): Նա պատկերված է որպես մի կին, որի տարիքը փոխվում է օրվա ընթացքում՝ առավոտյան աղջկանից մինչև երեկոյան պառավ: Ամեն երեկո նա մահանում է և հաջորդ առավոտ վերածնվում։
Թերի Պրատչեթի «Disworld» շարքում երեք Լանկրի վհուկներին հաճախ անվանում են «Կույր, Մայրը և... Մյուսը»:
Տարա Մոսի «Պանդորա» վիաշարում գլխավոր հերոսի մորաքույր Սելիան կախարդ է, որը պաշտում է Եռակի աստվածուհուն։
«Mass Effect» խաղերի շարքում կա «Ատամեի պաշտամունքը»՝ Ասարի ցեղի կրոնը: Ատամե աստվածուհին ունի երեք կերպար՝ կույս, մատրոն, մատրիարք՝ հենց ասարիների կյանքի ցիկլը: Կույսը ժամանցի, ինքնաբացահայտման և ճանապարհորդության փուլ է։ Մատրոնան այն փուլն է, երբ ասարին հաստատվում է, աշխատանք է ստանում և ընտանիք ստեղծում: Մատրիարքը ասարի կյանքի վերջին փուլն է: Նրանք դառնում են քաղաքական և կրոնական գործիչներ և նվիրվում են հասարակական կյանքին։
«Սաբրինայի սարսափազդու արկածները» հեռուստասերիալում Եռակի աստվածուհին նշվում է որպես Եկեղեցու պաշտամունքի նոր առարկա և ուժի աղբյուր Լյուցիֆերի փոխարեն:
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանացի մի շարք փորձագետներ նշել են Գրեյվսի աշխատանքում առկա սխալները։ Մասնավորապես վատ մեթոդաբանություն, վատ բանասիրություն, սխալ տեքստերի օգտագործում և հնացած հնագիտական տվյալներ[38] Ենթադրվում է նաև, որ «Սպիտակ աստվածուհին» (անգլ.՝ The White Goddess) հիմնականում հիմնվում է բացառապես հեղինակի երևակայությունների վրա[39]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Triple Goddess - Crystalinks». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «In Mythology, What is the Triple Goddess? (with picture)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Ronald Hutton, 2019, էջ 41
- ↑ 4,0 4,1 Ronald Hutton, 2019
- ↑ Greer, John Michael The New Encyclopedia of the Occult. — Llewellyn, 2003. — С. 280. — ISBN 9781567183368
- ↑ Adler, Margot (1979, revised 2006). Drawing Down the Moon: Witches, Druids, Goddess-Worshippers, and Other Pagans in America Today. Penguin Books. ISBN 0-14-303819-2, ISBN 978-0-14-303819-1.
- ↑ David G. Bromley Teaching New Religious Movements. — Oxford University Press, 2007. — С. 214. — ISBN 978-0-19-803941-9
- ↑ Helen A. Berger Witchcraft and Magic: Contemporary North America. — University of Pennsylvania Press, 2006. — С. 62. — ISBN 0-8122-1971-6
- ↑ Zell, Otter and Morning Glory. «Who on Earth is the Goddess?» Archive copy Wayback Machine-ի միջոցով: (accessed 2009-10-03)
- ↑ Paul Reid-Bowen Goddess as Nature: Towards a Philosophical Thealogy. — Ashgate Publishing, Ltd., 2007. — С. 67. — ISBN 978-0-7546-5627-2
- ↑ D. J. Conway Maiden, Mother, Crone: The Myth and Reality of the Triple Goddess. — Կաղապար:Нп3, 1994. — С. 54. — ISBN 978-0-87542-171-1 Cf. Smith, William (1849). Dictionary of Greek and Roman Biography and Mythology, v.2, p.364, Hecate: Archive copy Wayback Machine-ի միջոցով: «… being as it were the queen of all nature, we find her identified with Demeter…; and as a goddess of the moon, she is regarded as the mystic Persephone.» См. также Encyclopædia Britannica (1911, online): Hecate Archive copy Wayback Machine-ի միջոցով:: «As a chthonian power, she is worshipped at the Samothracian mysteries, and is closely connected with Demeter.» Proserpine Archive copy Wayback Machine-ի միջոցով:: «She was sometimes identified with Hecate.»
- ↑ Conway, Deanna J. (1995). Maiden, Mother, Crone: The Myth and Reality of the Triple Goddess. Llewellyn. ISBN 0-87542-171-7, ISBN 978-0-87542-171-1.
- ↑ Frances Devlin-Glass, Lyn McCredden Feminist Poetics of the Sacred: Creative Suspicions. — American Academy of Religion, 2001. — С. 39—42. — ISBN 978-0-19-534932-0
- ↑ Helen A. Berger Witchcraft and Magic: Contemporary North America. — University of Pennsylvania Press, 2006. — С. 61. — ISBN 0-8122-1971-6
- ↑ 15,0 15,1 Barrett, Ruth (2004). The Dianic Wiccan Tradition.
- ↑ Ruth Barrett Women's Rites, Women's Mysteries: Intuitive Ritual Creation. — 2007. — С. 18. — ISBN 978-0-7387-0924-6
- ↑ http://wicca.dianic-wicca.com/ Archive copy Wayback Machine-ի միջոցով: (accessed 2009-10-03)."
- ↑ Ruth Barrett Women's Rites, Women's Mysteries: Intuitive Ritual Creation. — 2007. — ISBN 978-0-7387-0924-6
- ↑ Paul Reid-Bowen Goddess as Nature: Towards a Philosophical Thealogy. — Ashgate Publishing|Ashgate Publishing, Ltd., 2007. — С. 67. — ISBN 978-0-7546-5627-2
- ↑ Kathryn Rountree Embracing the Witch and the Goddess: Feminist Ritual-makers in New Zealand. — Psychology Press, 2004. — С. 46. — ISBN 978-0-415-30360-6
- ↑ D. J. Conwa, Deanna J. Conway Moon Magick: Myth & Magick, Crafts & Recipes, Rituals & Spells. — 1995. — С. 230. — ISBN 978-1-56718-167-8. Llewellyn. p.230: «Nov. 27: Day of Parvati-Devi, the Triple Goddess who divided herself into Sarasvati, Lakshmi, and Kali, or the Three Mothers.» ISBN 1-56718-167-8, ISBN 978-1-56718-167-8.
- ↑ Sjöö, Monica (1992). New Age and Armageddon: the Goddess or the Gurus? — Towards a Feminist Vision of the Future. Women’s Press. p.152: «They were white Sarasvati, the red Lakshmi and black Parvati or Kali/Durga — the most ancient triple Goddess of the moon.» ISBN 0-7043-4263-4, ISBN 978-0-7043-4263-7.
- ↑ Roberts, Jeanne Addison (1994). The Shakespearean Wild: Geography, Genus, and Gender. University of Nebraska Press. passim. ISBN 0-8032-8950-2, ISBN 978-0-8032-8950-5.
- ↑ Margaret Atwood, Margaret Eleanor Atwood Negotiating with the Dead: A Writer on Writing. — Cambridge University Press, 2002. — С. 85. — ISBN 978-0-521-66260-4
- ↑ Reingard M. Nischik (2000). Margaret Atwood: Works and Impact. Boydell & Brewer. ISBN 1-57113-139-6, ISBN 978-1-57113-139-3.
- ↑ Bouson, J. Brooks (1993). Brutal Choreographies: Oppositional Strategies and Narrative Design in the Novels of Margaret Atwood. University of Massachusetts Press. ISBN 0-87023-845-0, ISBN 978-0-87023-845-1.
- ↑ Andrew D. Radford The Lost Girls: Demeter-Persephone and the Literary Imagination, 1850—1930. — Rodopi, 2007. — С. 127—128. — ISBN 90-420-2235-3
- ↑ John Lewis Walker Shakespeare and the Classical Tradition: An Annotated Bibliography, 1961-1991. — Taylor & Francis, 2002. — С. 248. — ISBN 978-0-8240-6697-0
- ↑ Roberts, Jeanne Addison. «Shades of the Triple Hecate», Proceedings of the PMR Conference 12-13 (1987-88) 47-66, abstracted in John Lewis Walker, Shakespeare and the Classical Tradition, p. 248; revisited by the author in The Shakespearean Wild: Geography, Genus, and Gender (University of Nebraska Press, 1994), passim, but especially pp.142-143, 169ff. ISBN 0-8032-8950-2, ISBN 978-0-8032-8950-5.
- ↑ Swift, Carolyn Ruth (1993). (Review of) The Shakespearean Wild in Shakespeare Quarterly, vol.44 no.1 (Spring 1993), pp.96-100.
- ↑ Andriano, Joseph (1993). Our Ladies of Darkness: Feminine Daemonology in Male Gothic Fiction. Archive copy Wayback Machine-ի միջոցով: Penn State Press. p.96. ISBN 0-271-00870-9, ISBN 978-0-271-00870-7.
- ↑ Wood, Juliette Chapter 1, The Concept of the Goddess // The Concept of the Goddess / Sandra Billington, Miranda Green (eds.) (1999). — Routledge, 1999. — С. 22. — ISBN 9780415197892
- ↑ Sanders, Joseph L., and Gaiman, Neil (2006). The Sandman Papers: An Exploration of the Sandman Mythology. Fantagraphics. p.151. ISBN 1-56097-748-5, ISBN 978-1-56097-748-3.
- ↑ Donna R. White A Century of Welsh Myth in Children's Literature. — Greenwood Publishing Group, 1998. — С. 75. — ISBN 978-0-313-30570-2
- ↑ Holland, Norman Norwood (2006). Meeting Movies. Fairleigh Dickinson University Press. p.43. ISBN 0-8386-4099-0, ISBN 978-0-8386-4099-9.
- ↑ Kaveney, Roz (2005). From Alien to The Matrix. I.B.Tauris. p.151. ISBN 1-85043-806-4, ISBN 978-1-85043-806-9.
- ↑ «Radio Exile | Video Hook-Up: The Sword – "Maiden, Mother & Crone"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Wood, Juliette Chapter 1, The Concept of the Goddess // The Concept of the Goddess / Sandra Billington, Miranda Green. — Routledge, 1999. — С. 12. — ISBN 978-0-415-19789-2
- ↑ Hutton, Ronald The Pagan Religions of the Ancient British Isles: Their Nature and Legacy. — John Wiley & Sons, 1993. — С. 320. — ISBN 978-0-631-18946-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гимбутас Мария. Цивилизация Великой Богини: Мир Древней ЕвропыԱրխիվացված 2018-01-13 Wayback Machine / Пер. с англ. М. С. Неклюдовой. Под ред. О. О. Чугай. — М.: РОССПЭН, 2006. — 584 с.: ил. — Серия «Гендерная коллекция. Зарубежная классика». — ISBN 5-8243-0600-1.
- Грейвс Роберт. Белая Богиня. Историческая грамматика поэтической мифологии / Пер. с англ. Л. Володарской. — Екатеринбург: У-Фактория, 2005. — 656 с. — Серия «Bibliotheca Mythologica». — ISBN 5-94799-484-4.
- Пенник Найнджел, Пруденс Джонс. История языческой Европы / Пер. с англ. — СПб.: Евразия, 2000. — 448 с.: ил. — Серия «Barbaricum». — ISBN 5-8071-0051-4.
- Gimbutas M. The Civilization of the Goddess. — 1st ed. — San Francisco, Calif.: HarperSanFrancisco, 1991. — 529 с. — ISBN 0-06-250337-5
- Ronald Hutton The Triumph of the Moon: A History of Modern Pagan Witchcraft. — OUP Oxford, 2019. — ISBN 978-0-19-256229-6