Jump to content

Եպիսկոպոսաց ժողով (2026)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եպիսկոպոսաց ժողով (2026)
Թվական2026
Ժամանակփետրվարի 16-19
ՎայրՍանկտ Փյոլթըն, Ավստրիա
ՄասնակիցներՀԱԵ եպիսկոպոսներ

Եպիսկոպոսաց ժողով (թարմ.՝ եպիսկոպոսաց հավաք), Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հրավիրած եպիսկոպոսաց ժողով: Տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 16-19-ը՝ Ավստրայի Սանկտ Փյոլթըն քաղաքում[1]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե, ժողովը նախատեսված է եղել դեկտեմբերի 10-12-ը՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր[2]: Սակայն այն բռնաճնշումներով պայմանավորված հետաձգվեց, քանի որ այդ պահի դրությամբ միայն 4 սրբազան կալանավորված էր[3]: Որոշում կայացվեց եպիսկոպոսաց ժողովը տեղափոխել 2026 թվականի փետրվարի 16-19[4]:

Եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար
  • 2026 թվականի փետրվարի 13-ին Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել և նշել էր, որ «շատ կոշտ հակազդեցություն է լինելու»[12]:
  • 2026 թվականի փետրվարի 14-ին բացակայելու արգելք կիրառվեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ[13]:

Պայմանավորված ստեղծված իրավիճակով, հայտարարվեց, որ ցանկացած պարագայում եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ կփոխվի Եպիսպոկոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ եպիսկոպոսները քննարկելու են եկեղեցուն հուզող և հատկապես այսօրվա իրավիճակի հետ կապված զանազան հարցեր:[14][15][16]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում». 1in.am. Վերցված է 2026-02-15-ին.
  2. Ռ/Կ, «Ազատություն» (2025-12-01). «Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2026-02-15-ին.
  3. Ռ/Կ, «Ազատություն» (2025-12-07). «Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով. Մայր Աթոռ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2026-02-15-ին.
  4. Ռ/Կ, «Ազատություն» (2026-01-19). «Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2026-02-15-ին.
  5. Յան, Նաիր (2026-01-21). «Տիրադավ եպիսկոպոսների կոչը՝ «չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը»». Ազգ. Վերցված է 2026-02-15-ին.
  6. Բեդեւյան, Աստղիկ (2026-01-21). «Եկեղեցու բարենորոգման խորհուրդը կոչ է արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռի որոշումը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2026-02-15-ին.
  7. «Հովնան Սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը». news.am. 2026-02-15. Վերցված է 2026-02-15-ին.
  8. «Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am. Վերցված է 2026-02-15-ին.
  9. «Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար (վիդեո)». news.am. 2026-02-15. Վերցված է 2026-02-15-ին.
  10. «Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am. Վերցված է 2026-02-15-ին.
  11. «Լուրեր Հայաստանից - Tert.am». tert.am. Վերցված է 2026-02-15-ին.
  12. «Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին. Փաշինյան». news.am. 2026-02-15. Վերցված է 2026-02-15-ին.
  13. Արմենիա, Sputnik (20260214T1752+0400). «Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը ՀՀ–ից. փաստաբան». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2026-02-15-ին.
  14. Նավոյան, Արմինե (2026-02-15). «Ինչ ձևաչափով տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը՝ առանց Կաթողիկոսի». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2026-02-15-ին.
  15. Արմենիա, Sputnik (20260210T1510+0400). «Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2026-02-15-ին.
  16. CivilNet (2026-02-15). «Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա այլ կարգավիճակով․ Նաթան Սրբազան». CIVILNET. Վերցված է 2026-02-15-ին.