Jump to content

Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն
դանիերեն՝ Jens Ferdinand Willumsen
Ծնվել էսեպտեմբերի 7, 1863(1863-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, DK[4][5]
Վախճանվել էապրիլի 4, 1958(1958-04-04)[6][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրԼը Կանե
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ և խեցեգործ
ՈճՊոնտ-Ավենի դպրոց և սիմվոլիզմ[7]
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներMontmartre. Winter?, Jotunheim? և A Mountain Climber?
ՈւսուցիչՊեդեր Սևերին Կրյոյեր և Լաուրից Տուկսեն
ԱշակերտներBenedicte Brummer? և Ebbe Kornerup?
Պարգևներ
Արքայազն Եվգենի մեդալ
ԱմուսինEdith Willumsen?[8] և Juliette Willumsen?[9]
ԶավակներJan Bjørn Willumsen? և Bode Willumsen?
 J.F. Willumsen Վիքիպահեստում

Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն (դանիերեն՝ Jens Ferdinand Willumsen), սեպտեմբերի 7, 1863(1863-09-07)[1][2][3][…], Կոպենհագեն, DK[4][5] - ապրիլի 4, 1958(1958-04-04)[6][1][2][…], Լը Կանե), դանիացի նկարիչ, սիմվոլիզմի ներկայացուցիչ։ Վիլլումսենի գեղարվեստական կարիերայի մեծ մասը անց է կացվել Ֆրանսիայում, որտեղ նա մի ժամանակ ծանոթ էր Պոլ Գոգենին և պատկանում էր Պոնտ-Ավենի դպրոցին։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլումսենը ծնվել է 1863 թվականին Կոպենհագենում և 1881-1885 թվականներին սովորել է Գեղարվեստի Թագավորական ակադեմիայում։ 1879-1882 թվականներին Կոպենհագենի Տեխնիկական դպրոցում լսել է ճարտարապետության կուրս։ Գեղարվեստի ակադեմիայի ղեկավարը եղել է հայտնի նկարիչ` Պեդեր Սևերին Կրոյերը։ Ակադեմիան ավարտելուց հետո գրել է նատուրալիստական կոմպոզիցիաներ` Ժան-Ֆրանսուա Ռաֆայելլիի ոճով[10]։

1888 թվականին Վիլլումսենը Կոպենհագենի ժամանակակից ֆրանսիական գեղանկարչության ցուցահանդեսի տպավորությունների ազդեցության տակ տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1890 թվականը, այնուհետև ուղևորվել է ճանապարհորդության դեպի Ֆրանսիա և Իսպանիա։ 1890 թվականին Բրետանում Վիլլումսենը ծանոթացել է Պոլ Գոգենի հետ, որի հետ շփումը էական ազդեցություն է ցույց տվել նկարչի գեղագիտական սկզբունքների վրա։ Նա անցել է Պոնտ-Ավենի դպրոցի ոճին մոտ ոճի, այդ շրջանում գրել է բազմաթիվ ինքնանկարներ։ Պոլ Սերյուզեի միջոցով մոտիկացել է Նաբի խմբի հետ. Ֆելիքս Վալլոտոնը նույնպես մեծ ազդեցություն է ցույց տվել նրա ստեղծագործության վրա։ Զգացել է նաև Օդիլոն Ռեդոնի ազդեցությունը։ Գեղանկարչությունից բացի, Վիլլումսենը հետաքրքրվել է քանդակագործությամբ, ճարտարապետությամբ, խեցեգործությամբ, լուսանկարչությամբ և եղել է փորձառու փորագրիչ։ Արվեստի ֆրանսիացի պատմաբան` Ժերմեն Բազենը Վիլլումսենին կանգնեցրել է Ռեդոնի կողքը այն գեղարվեստական հոսքում, որը Գյուստավ Մորոյից շարժվել է դեպի սյուռեալիզմ[11]։

1892 թվականին նկարիչը ճանապարհորդել է Նորվեգիայով, իսկ 1893 թվականին մասնակցել է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսին։ Վիլհելմ Համերշյոեմի և այլ դանիացի նկարիչների հետ միասին 1891 թվականին հիմնել է «Den Frie Udstilling» գեղարվեստական միությունը։ 1894-1895 թվականներին կրկին ապրել է Փարիզում։ 1897-1900 թվականներին Կոպենհագենում լինելով Բինգի և Գրյոնդալի արհեստանոցների գլխավոր նկարիչը` նա հավասար հաջողությամբ աշխատել է ինչպես գեղանկարչության և քանդակագործության մեջ, այնպես էլ` ճարտարապետության և թատերական դեկորացիայի մեջ։ Վիլլումսենը հետաքրքրվել է հին տեխնիկաներով, ձգտել է վերակենդանացնել դրանք, գտնել դրանց կիրառումը ժամանակակից արվեստում[12]։ 1916 թվականից հետո բնակություն է հաստատել Հարավային Ֆրանսիայում և միայն հազվադեպ է Դանիա եկել։ Շատ է ճանապարհորդել, այդ թվում` այցելել է Թունիս, Իտալիա, Շվեյցարիա և Իսպանիա։

1910-ական թվականներին նկարիչը անցել է գրարվեստի նոր ձևի, որը կապված է գույնի ուժեղացման հետ և մոտ է էքսպրեսիոնիզմին։ Իսպանիայում մնալու ժամանակ 1910-ական թվականների սկզբին Վիլլումսենը ծանոթացել է Էլ Գրեկոյի ստեղծագործության հետ, որի մասին հետագայում գրվել է գիրք (հրապարակվել է 1927 թվականին Ֆրանսիայում)։ Վիլլումսենի «Մեծ ռելիեֆ» քանդակը (ավարտել է 1928 թվականին) 2006 թվականին ներառվել է Դանիական մշակութային կանոնում, որպես Դանիայի մշակութային գլուխգործոցներից մեկը։

Վիլլումսենի թանգարան, Ֆրեդերիկսունդ

1951 թվականին Վիլլումսենի մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ, ռեժիսորը եղել է Յորգեն Ռոսը։

1957 թվականին Ֆրեդերիկսունդ քաղաքում բացվել է Ենս Ֆերդինանդ Վիլլումսենի թանգարանը, որում պահվում են աշխատանքներ, որոնք նկարիչը փոխանցվել են այդ քաղաքի քաղաքապետարանին[13]։ Ներկայումս թանգարանում պահվում է Վիլլումսենի մոտավորապես 5000 աշխատանք և շուրջ 2000` այլ հեղինակների կողմից[14]։

2006 թվականին Ենս Ֆերդինանդ Վիլլումսենի հետադարձ մեծ ցուցահանդեսը անց է կացվել Օրսե թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 J.F. Willumsen // Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
  2. 1 2 3 4 Jens Ferdinand Willumsen (նիդերլ.)
  3. 1 2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 1 2 J.F. Willumsen // Dansk Biografisk Lexikon (դան.)
  5. 1 2 Burt E. C. Dictionary of Erotic Artists. Painters, Sculptors, Printmakers, Graphic Designers and IllustratorsJefferson, London: McFarland & Company, 2010. — ISBN 978-0-7864-4874-6
  6. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979.
  8. Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
  9. Weilbachs Kunstnerleksikon (դան.)
  10. Magali Lesauvage (июль 2006). Fluctuat.net (ed.). «Willumsen Alluciné». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. {{cite web}}: Unknown parameter |access= ignored (|access-date= suggested) (օգնություն) (ֆր.)
  11. Кассу Жан «Энциклопедия символизма: Живопись, графика и скульптура. Литература. Музыка.» Стр.14
  12. The Musée d’Orsay Shows Jens Ferdinand Willumsen Արխիվացված 2009-11-30 Wayback Machine (անգլ.)
  13. Visit Frederikssund (2008). «J.F. Willumsen's Museum». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 30 de enero de 2010-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |editorial= ignored (օգնություն) (անգլ.)
  14. Danish Museums Online. «J. F. Willumsens Museum». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. {{cite web}}: Unknown parameter |access= ignored (|access-date= suggested) (օգնություն) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն» հոդվածին։