Ենս Հեգելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ենս Հեգելեր
գերմ.՝ Jens Hegeler
Jens Hegeler 2011.jpg
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1988(1988-01-22)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Քյոլն, Գերմանիա
Հասակ 193 սանտիմետր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրիստոլ Սիթի
Համար 13
Պատանեկան կարիերա
2004-2006 Գերմանիա Բայեր 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2014 Գերմանիա Բայեր 04 48 (3)
2009-2010   Գերմանիա Աուգսբուրգ 35 (1)
2010-2012   Գերմանիա Նյուրնբերգ 65 (4)
2014-2017 Գերմանիա Հերտա 46 (1)
2017-ներկա Անգլիա Բրիստոլ Սիթի 16 (0)
Ազգային հավաքական
2009 Գերմանիա Գերմանիա Մ19 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 7, 2018:

Ենս Հեգելեր (գերմ.՝ Jens Hegeler, հունվարի 22, 1988(1988-01-22)[1], Քյոլն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենսը սկսել է իր կարիերան 1993 թվականին, «Վեստհովենի» կազմում, որտեղ երկու տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Պորց ՖԱ»։ «Պորցի» կազմում 3 տարի հանդես գալուց հետո, ֆուտբոլիստը միացել է «Քյոլնի» ակադեմիային։ «Քյոլնի» երիտասարդական թիմերի կազմում նա հանդես է եկել 6 տարի, ապա 2004 թվականին միացել է Գերմանիայի Օբերլիգայում հանդես եկող «Յուրդումսպոր Քյոլնին»։ Մեկ տարի անց նա պայմանագիր է կնքել «Լևերկուզեն ՖԱ»-ի հետ, որտեղ երկու տարի հանդես գալուց հետո 2006 թվականին Հեգելերը տեղափոխվել է «Բայեր 04»։

2009 թվականի հունվարի 7-ին մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտը Ենս Հեգելերը վարձավճարով տեղափոխվել է «Աուգսբուրգ»[2]։ 2010 թվականի հուլիսին Ենսը 2 տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Նյուրնբերգ»[3]։ Նա թիմի կազմում դարձել է հիմնական կազմի ֆուտբոլիստ և յուրաքանչյուր մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 34 հանդիպման։ 2012-13 մրցաշրջանի սկզբում Հեգելերը վերադարձել է «Բայեր 04»։

2013 թվականի հոկտեմբերի 2-ին Հեգելերը իր գոլի շնորհիվ հաղթանակ է ապահովել գերմանական թիմի համար Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[4]։

«Հերտա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 8-ին Ենս Հեգելերը 3 տարվա պայմանագիր է կնքել «Հերտայի» հետ[5]։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 23-ին՝ «Վերդեր Բրեմեն»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը գերմանացի ֆուտբոլիստը խփել է 2015 թվականի փետրվարի 7-ին, «Մայնց 05»-ի դեմ խաղում։

«Բրիստոլ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 4-ին Հեգելերը տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բրիստոլ Սիթի»։ Թիմի հետ նա կնքել է 2․5 տարվա պայմանագիր։ Անգլիական թիմի կազմում գերմանացի ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2017 թվականի հունվարի 7-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ֆլեթվուդ Թաունի» դեմ խաղում[6]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին Ենսը խփել է իր առաջին գոլը «Բրիստոլի» կազմում՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Պլիմուտ Արգայլի» դեմ խաղում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում Հեգելերը իր դեբյուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 11-ին՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բայեր 04 2007-08 Բունդեսլիգա 1 0 0 0 - 0 0 1 0
2008-09 Բունդեսլիգա 2 0 0 0 - 0 0 2 0
2009-10 Բունդեսլիգա 0 0 0 0 - 0 0 0 0
2010-11 Բունդեսլիգա 0 0 0 0 - 0 0 0 0
2011-12 Բունդեսլիգա 0 0 0 0 - 0 0 0 0
2012-13 Բունդեսլիգա 27 3 2 1 - 6 1 35 5
2013-14 Բունդեսլիգա 18 0 3 0 - 5 1 26 1
Արդյունք 48 3 5 1 - 11 2 64 6
Աուգսբուրգ (վարձավճար) 2008-09 II Բունդեսլիգա 11 0 0 0 - 0 0 11 0
2009-10 II Բունդեսլիգա 24 1 4 0 - 2 0 30 1
Արդյունք 35 1 4 0 - 2 0 41 1
Նյուրնբերգ (վարձավճար) 2010-11 Բունդեսլիգա 34 3 4 0 - 0 0 38 3
2011-12 Բունդեսլիգա 31 1 3 0 - 0 0 34 1
Արդյունք 65 4 7 0 - 0 0 72 4
Նյուրնբերգ II (վարձավճար) 2011-12 Ռեգիոնալիգա 2 0 - - - 2 0
Հերտա II 2014-15 Ռեգիոնալիգա 1 0 - - - 1 0
Հերտա 2014-15 Բունդեսլիգա 24 1 2 0 - 0 0 26 1
2015-16 Բունդեսլիգա 16 0 5 0 - 0 0 21 0
2016-17 Բունդեսլիգա 6 0 0 0 - 0 0 6 0
Արդյունք 46 1 7 0 - 0 0 53 1
Բրիստոլ Սիթի 2016-17 Չեմպիոնշիպ 12 0 3 0 0 0 - 15 0
2017-18 Չեմպիոնշիպ 4 0 0 0 3 1 - 7 1
Արդյունք 16 0 3 0 3 1 0 0 22 1
Կարիերայի արդյունք 213 9 26 1 3 1 13 2 255 13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «FCA verpflichtet Abwehrspieler»։ FCAugsburg.de։ հունվարի 7, 2009։ Վերցված է մայիսի 6, 2009 
  3. «Hegeler ist da!»։ fcn.de։ հուլիսի 13, 2010։ Վերցված է հուլիսի 14, 2010 
  4. Potter Steffen (հոկտեմբերի 2, 2013)։ «Last-gasp Hegeler helps Leverkusen beat Real»։ UEFA։ Վերցված է սեպտեմբերի 3, 2014 
  5. «Hegeler zieht es an die Spree»։ kicker (German)։ մայիսի 8, 2014։ Վերցված է մայիսի 12, 2014 
  6. «German midfielder Hegeler signs»։ Bristol City F.C.։ հունվարի 4, 2017։ Վերցված է հունվարի 5, 2017 
  7. «Bristol C 5-0 Plymouth»։ BBC։ օգոստոսի 8, 2017։ Վերցված է օգոստոսի 14, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]