Եննի Բերգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եննի Բերգրեն
Ի ծնե անունշվեդ.՝ Jenny Cecilia Berggren[1]
Ծնվել էմայիսի 19, 1972(1972-05-19)[2][1] (51 տարեկան)
Bergsjön parish, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[1]
Երկիր Շվեդիա
ԺանրերEDM
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, բանաստեղծուհի և գրող
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԿրթությունSchillerska gymnasiet?
ԱնդամակցությունAce of Base
ԱմուսինJakob Petrén?
Կայքjennyberggren.com
 Jenny Berggren Վիքիպահեստում

Եննի Սեսիլիա Պետրեն[3] (շվեդ.՝ Jenny Berggren, մայիսի 19, 1972(1972-05-19)[2][1], Bergsjön parish, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[1]), ծննդյամբ՝ Բերգգրեն, հայտնի է նաև որպես Եննի Բերգգրեն և Եննին Ace of Base-ից[4], շվեդ երգչուհի, Ace of Base խմբի նախկին անդամ եղբոր Յունաս Բերգգրենի, քրոջ՝ Լինն Բերգգրենի և ընդհանուր ընկեր Ուլֆ Էկբերգի հետ միասին։ Նա խմբի բազմաթիվ երգերի և իր մեներգերի հեղինակ է։ 1995 թվականից զբաղվում է նաև մենակատարային ստեղծագործական գործունեությամբ։ Խումբը լքել է 2009 թվականին, 2010 թվականին թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ My Story-ն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եննին ծնվել է Գյոթեբորգում, ռադիոլոգիայի մասնագետ Յորան Բերգգրենի և Բիրգիտտա Բերգգրենի ընտանիքում։ Եղել է նրանց երրորդ կրտսեր երեխան։ Մեծացել է քաղաքի ծայրամասում գտնվող քրիստոնյա ընտանիքում։ Բոլոր երեխաները երաժշտության դասեր էին ստանում, իսկ Եննին ավագ քրոջ՝ Մալինի հետ միասին ջութակ էր նվագում։ Եննին սովորել է դասական երաժշտություն և քրոջ հետ երգել եկեղեցական երգչախմբում։

1980-ականների վերջին Բերգգրենները Եննի Լինդենի և Նիկլաս Տրունկի հետ միասին ստեղծեցին Tech Noir խումբը, որն այնուհետև դարձավ Ace of Base: Եննին այդ ժամանակ սովորում էր համալսարանում, ցանկանում էր ուսուցիչ դառնալ, բայց դանիական Mega Records դանիական ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո նրա ծրագրերը փոխվեցին։ Ընկերությունը թողարկել է իր դեբյուտային ալբոմը, որը վաճառվել է ամբողջ աշխարհում 30 միլիոն օրինակով։

Դերը խմբում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում խմբում Լիննի և Եննիի դերերը նույն էին, չնայած ձայնագրող ընկերություններն առաջնությունը տալիս էին Լիննին, ով կատարում էր երգերի մեծ մասը։ Իր ստեղծագործական կարիերայի սկզբում Լինն ու Եննին գործնականում չէին մասնակցում խմբի խաղացանկի ձևավորմանը, ոչ էլ զբաղվում էին պրոդյուսերական գործունեությամբ։ Ավելի ուշ Լիննը սկսեց զիջել խմբում իր ակտիվ դիրքը և աստիճանաբար Եննին ստանձնեց առաջինի դերը։

Եննին The Bridge-ի ալբոմի համար գրել է մի քանի երգեր, այդ թվում՝ Ravine-ը (երգ, որը նվիրված էր իր ընտանիքի վրա ապրիլի 27-ի հարձակմանը), Wave Wet Sand-ը և Experience Pearls-ը։ Դրանից հետո նա շարունակեց խմբի համար սինգլներ գրել և նրա երգերն ընդգրկվեցին Ace of Base-ի ալբոմներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի ապրիլի 27-ի լույս 2-ի գիշերը Եննին և նրա մայրը իրենց տանը հարձակման են ենթարկվել մի խելագար աղջկա կողմից, որը հետապնդում էր Եննիին[5]։ Եննիի մայրը դանակի հարվածներ էր ստացել ձեռքերին։ Հետագայում պարզվել էր, որ այդ աղջիկը Գերմանիայի 21-ամյա քաղաքացի Մանուելա Բեգլենդ է, որին մերժել են մուտք գործել Շվեդիա։

Որպես կամավոր՝ Եննին մասնակցել է բազմաթիվ մարդասիրական ակցիաների, կազմակերպել է քրիստոնեական համերգներ, հանդես եկել եկեղեցական երգչախմբում։ 2004 թվականի սեպտեմբերի 18-ին Եննին ամուսնացել է ընկերոջ՝ շվեդ դաշնակահար Յակոբ Պետրենի հետ[6]։ Նրանք ունեն երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր[7]։ Եննին իր ընտանիքի հետ բնակվում է Գյոթեբորգում։

Նոր ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եննի Բերգգրենը 2008 թվականին

2007-2009 թվականներին Եննին, Յունասը և Ուլֆը համերգներով հանդես եկան Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրներում։ Շրջայցի ընթացքում նրանք ձայնագրեցին մի քանի նոր երգեր և թողարկեցին իրենց հինգերորդ ստուդիական ալբոմը[8]։ Խումբն արդեն սկսեց նմանվել եռյակի, բայց չկարողացավ գտնել ձայնագրման ընկերություն։ Եննին սկսեց ինքնուրույն աշխատել իր մենակատարային ալբոմի վրա[9][10]։ 2009 թվականին Եննին գրանցվեց Twitter-ում, որտեղ նա հայտնեց, որ աշխատում է իր մենահամերգների սինգլների վրա։ Ուլֆը և Յունասը խումբ հրավիրեցին երկու նոր վոկալիստների՝ Կլարա Հագմանին և Յուլիա Ուիլյամսոնին[10][11][12]։

Յունասը և Եննին գրեթե միաժամանակ հայտարարեցին, որ նոր կազմը չի կոչվի Ace of Base և նախագծի համար կառաջարկվի նոր անուն[13][14][15]։ Արդյունքում «Ace.of.Base» այլընտրանքային անունը մասամբ փոխվեց, նոր թողարկումների շապիկների վրա ավելացվեց միայն գծապատկերային ձևավորումը։ Շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ուլֆը ասել է. «Բառերի միջև եղած կետերը պարզապես հանդիսանում են պատկերանշանի ձևավորման ոճը»[14][16][17]։

Անվանման հետ կապված տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եննին մի քանի անգամ հարցազրույցներում ասել է, որ ինքը երբեք չի լքել թիմը, ինչպես նաև ասել է, որ բոլոր չորս կատարողները, ովքեր սկսել են աշխատել նախագծի վրա, դեռ խմբի անդամ են և կրում են Ace of Base ապրանքանիշը, ինչը հաստատվում է եղբոր` Յունասի հետ կնքված իրավական փաստաթղթերով[9][17][18][19][20][21]։

Հետագայում Յունասը դա հաստատեց իր կողմից տրված հարցազրույցում. «Նա (Եննին) երբեք պաշտոնապես չի ասել «ես հեռանում եմ»։ Բայց ձայնագրող ընկերության համար ակնհայտ է, որ նա արդեն լքել է խումբը և դադարեցվել է նրա հետ կնքված պայմանագիրը։ Բայց նա երբեք չի ասել. «Օ ես չեմ ուզում թիմում լինել»։ Երբ ընկերությունը պնդում էր նոր կատարողի մասին. «Նրանք չէին ասում, որ պետք է լինի ավելի երիտասարդ աղջիկ, նրանք ուզում էին տեսնել նոր կատարող, նոր առաջատար վոկալիստի»։

Ինչ վերաբերում է նախագծի անվանմանը, Ուլֆը նշել է, որ «անվան հետ խնդիր չկա, նույնիսկ եթե նախկինում ներկայացված բոլոր կատարողները ներառված չեն նախագծում»[22]։ Իենն այս մասին մեկնաբանել է 2010 թվականի հոկտեմբերի 18-ին տված հարցազրույցում, որում նա հայտարարել է, որ Յունասը և Ուլֆը իրեն թույլ չտվեցին մասնակցել նոր ալբոմի ստեղծմանը. «Ես ուզում եմ նշել, որ կան որոշակի պայմաններ, որոնցում ես կարող եմ աշխատել ... բայց այժմ դրանք չկան։ Նրանք չեն ցանկանում, որ ես լինեմ խմբում»։ Երբ հարցրին. «Կցանկանայի՞ք վերադառնալ կրկին Ace of Base»: Եննին պատասխանեց. «Հիմա չէ, ոմանք նախ պետք է ներողություն խնդրեն»[23]։

Մենակատարային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Եննի Բերգգրենը թողարկեց իր ինքնակենսագրությունը շվեդերեն «Vinna hela världen»: Առաջին հրատարակությունն ամբողջությամբ վաճառվել է Շվեդիայում (ըստ վիճակագրության՝ Շվեդիայում գրքերի միայն 4%-ն է ամբողջությամբ վաճառվել) և հայտարարվել է գրքի երկրորդ հրատարակության մասին։ Անգլերեն տարբերակը՝ «Նվաճել աշխարհը» (անգլ.՝ To the World), որը նախատեսվում էր թողարկել 2011 թվականին, սակայն, դեռևս չի հրապարակվել։

2010 թվականի Նոր տարվա նախաշեմին Եննին թողարկեց իր առաջին երգը՝ «Free Me» անկախ կարիերայի շրջանակներում, որը կարելի էր անվճար ներբեռնել իր նոր անձնական կայքից։ 2010 թվականի մայիսին Եննին թողարկեց իր առաջին անհատական սինգլը՝ «Here I Am», որը հասանելի էր iTunes-ում։ Սինգլը շվեդական հիթ-շքերթներում գրավեց 14-րդ տեղը[24]։

2010 թվականի սեպտեմբերի 15-ին Եննին թողարկեց իր երկրորդ սինգլը՝ «Gotta Go»: «My Story» դեբյուտային ալբոմը թողարկվեց 2010 թվականի հոկտեմբերի 13-ին։ 2011 թվականի փետրվարի 3-ին Դանիայի «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչի ընտրական փուլում Եննին ներկայացրեց «Թող ձեր սիրտը լինի իմը» երգը և գրավեց երկրորդ տեղը[25]։ 2011 թվականի փետրվարի 26-ին կայացած ազգային եզրափակչում նրա երգը դիմավորվեց բուռն օվացիայով։ Քվեարկության առաջին փուլից հետո Եննին չկարողացավ մտնել եզրափակիչ քառյակի մեջ և չմասնակցեց հետագա ընտրությանը։ Չնայած դրան, երկրպագուները կատարումը համարեցին անկասկած հաջողված, իսկ նրա երգը ՝ իր կարիերայի լավագույններից մեկը։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դիրքն աղյուսակներում
SWE
2010
My Story
  • Թողարկում՝ հոկտեմբերի 13 2010
  • Լեյբլ՝ Ipono Productions, Universal
  • Ֆորմատ՝ CD, ներբեռնում
48

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի ԱՆվանում Դիրքն աղյուսակում Ալբոմ
Շվեդիա Շվեդիա SWE
2010 «Here I Am» 14[24] My Story
«Gotta Go» -
2011 «Let Your Heart Be Mine» - Ալբոմից դուրս սինգլ
2015 «Come» 47
2015 «Push Play» -

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եննին կատարել է խմբի բոլոր սինգլները, բացառությամբ հետևյալի՝

  • «All That She Wants» (Մալին Բերգգրեն, Յունաս Բերգգրեն և Էկբերգ)
  • «Happy Nation» (Մալին Բերգգրեն, Յունաս Բերգգրեն և Էկբերգ)
  • «Dimension of Depth» (գործիքային)
  • «Dancer in a Daydream» (Մալին Բերգգրեն)
  • «Whispers in Blindness» (Մալին Բերգգրեն)
  • «Everytime It Rains» (Մալին Բերգգրեն)

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եննին նաև երաժշտություն և բառեր է գրել խմբի հետևյալ երգերի համար՝

  • «Hear Me Calling» (Յոնասի, Մալին Բերգգրենի և Էկբերգի հետ)
  • «Ravine»
  • «Wave Wet Sand»
  • «Experience Pearls»
  • «He Decides»
  • «Love In December» (Յոնասի և Մալին Բերգգրենի, Էկբերգի հետ)
  • «Beautiful Morning» (Յոնասի և Մալին Բերգգրենի հետ)
  • «Change With the Light» (Յոնասի, Մալին Բերգգրենի, Ուլֆոմ Էկբերգի հետ)
  • «What’s the Name of the Game» (Յոնասի և Մալին Բերգգրենի, Ուլֆոմ Էկբերգի, Հարրի Սոմմերդալի, Յոնաս վան դեր Բուրգի հետ)

Սոլո ալբոմ

  • «Air of Love»
  • «Beat of My Heart»
  • «Dying to Stay Alive»
  • «Free Me»
  • «Give Me the Faith»
  • «Going Home»
  • «Gotta Go»
  • «Here I Am»
  • «Natural Superstar»
  • «Numb»
  • «Spend This Night»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. «Proff.se» (շվեդերեն). Proff.se. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «We Love The 90's» (նորվեգերեն). We Love The 90’s. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Dougherty, Steve (1994 թ․ մայիսի 23). «People.com». People.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «TV.com». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Jennyberggren.net». Jennyberggren.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. aceofbase (2007 թ․ նոյեմբերի 16). «Ace of Base in the Studio Oct 2008». YouTube. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. 9,0 9,1 Marko. «Marko: Jenny Berggren slingrar sig». Marko-saavala.blogspot.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 «Twitter / Jenny Berggren: We didn't get a record out». Twitter.com. 2009 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. «Twitter / Jenny Berggren: I am working on my new songs». Twitter.com. 2009 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. «Twitter / Jenny Berggren: My soloproject started a l». Twitter.com. 2009 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. Stefan Westrin 026-15 93 46 stefan.westrin@arbetarbladet.se. «Clara Hagmans spellista - Spellistan» (շվեդերեն). Arbetarbladet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. 14,0 14,1 «> Official message by JONAS !!». The AceBoards. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. «> 2nd Official Message by JONAS!! (26 february 2010)». The AceBoards. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. «Twitter / Jenny Berggren: As agreed with my brother». Twitter.com. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. 17,0 17,1 «Blandat: Jenny Berggren om Ace of Base framtid - TV4 Play». Tv4play.se. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  18. «Twitter / Jenny Berggren: Clarification; Ace of Base». Twitter.com. 2009 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  19. «Twitter / Jenny Berggren: Don't talk about a new AOB». Twitter.com. 2010 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  20. «The original...». Facebook. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  21. «Oao. You are wrong...». Facebook. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. «Syskonen Berggren slåss om Ace of Base | Rockbjörnen 2011 | Musik | Nöjesbladet | Aftonbladet». Aftonbladet.se. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  23. «Jenny Berggren om Ace of Base-kollegornas svek: "De ville inte ha med mig" | Musik | Nöjesbladet | Aftonbladet». Aftonbladet.se. 2010 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  24. 24,0 24,1 Steffen Hung (2010 թ․ մայիսի 21). «swedishcharts.com - Swedish Charts - Singles Top 60 2010-05-21». Swedish Charts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  25. Written by. «Eurovision Song Contest - Dusseldorf 2011 | News - Denmark: DR reveals 10 candidates». Esctoday.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եննի Բերգրեն» հոդվածին։