Ենիցե
Տեսակ | Ֆաբրիկա, հյուրանոց, մշակութային ժառանգության համալիր և տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Դրեզդեն[1] |
Հասցե | Friedrichstadt |
Փողոց | Weißeritzstraße? (3) |
Ճարտարապետական ոճ | նեոմավրիտանական ոճ և արդյունաբերական ճարտարապետություն |
Բնակիչ | Yenidze Tobacco and Cigarette Factory? |
Օգտագործվում է | ծխախոտի արդյունաբերություն և գրասենյակ |
Հիմնադրված է | 1907 |
Բացված | 1909 |
Ճարտարապետ | Մարտին Հայնրիխ Համիցշ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան |
Ենիցե[2] (գերմ.՝ Yenidze), ծխախոտի նախկին գործարան, Դրեզդենի տեսարժան վայրերից մեկը։ 1907-1909 թվականներին կառուցված շենքն իր ճարտարապետությամբ հիշեցնում է մզկիթ։ Ծխախոտի արտադրամասերն այստեղ տեղակայված են եղել մինչև 1953 թվականը։ Ներկայումս շենքը գրասենյակային է և օգտագործվում է տարբեր ընկերությունների կողմից. նկուղում կա դիսկոտեկ, իսկ գմբեթի տակ գործում է ռեստորան։
Կառուցման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրեզդենի համար անսովոր «արևելյան» ոճով գործարան կառուցելու գաղափարը պատկանում է հրեա գործարար Ուգո Զիցին, ով ծխախոտ էր ներմուծում Օսմանյան Ենիցե քաղաքից (այժմ՝ Ջենիսի, Հունաստան)։ Գործարանի շենքի նախատիպը եղել է Կահիրեի մզկիթներից մեկը, որտեղ Զիցը եղել էր կառուցումից առաջ։ Ենիցե անունը գալիս է Հունաստանի այն տեղանունից, որտեղից Ցիցն արտադրության համար ծխախոտ էր ներմուծում։ Շենքի անսովոր ճարտարապետությունը, մի կողմից, պետք է գովազդ լիներ նրա արտադրանքի համար, և դա իրականում օգնեց նրան հասնելու զգալի հաջողությունների։ Մյուս կողմից, օգտագործելով մզկիթի ճարտարապետական առանձնահատկությունները, հնարավոր էր, օրինակ, «քողարկել» ծխնելույզներն ու արտանետվող խողովակները մինարեթների ներքո։ Սա անհրաժեշտություն էր, հակառակ դեպքում Զիցը արտադրական կորպուսներ կառուցելու թույլտվություն չէր ստանա, քանի որ շինհրապարակը գտնվում էր Հին քաղաքի` Դրեզդենի պատմամշակութային կենտրոնի հարևանությամբ, որտեղ գտնվում էր Սաքսոնական թագավորների նստավայրը։ Դրեզդենում ոչ բոլորն էին դրական վերաբերվում քաղաքի գրեթե կենտրոնում «մզկիթի» կառուցմանը։ Ծրագրի հեղինակ Հերման-Մարտին Համմիցշն այս աշխատանքի համար վտարվեց Ճարտարապետների սաքսոնյան միությունից։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետ Հերման-Մարտին Համմիցշը շենքը նախագծել է՝ օգտագործելով ժամանակի առավել առաջադեմ տեխնոլոգիաները։ Ենիցեն Գերմանիայի առաջին շենքն էր, որը կառուցվել է կրող երկաթբետոնե կոնստրուկցիաների օգտագործմամբ՝ կիրառելով մոդեռ և մավրիտանական ոճերը։ Շինության ընդհանուր բարձրությունը 60 մետր է, որից 20 մետրը գունավոր ապակուց պատրաստված գմբեթն է` 17 մետր տրամագծով։ Ճակտոնը զարդարելիս օգտագործել են գրանիտ, գունավոր բետոն, սալիկ, արհեստական ավազաքար և խճանկար։
Շենքը վերականգնվել է 1996 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գլխավոր մուտքի խճանկարը
-
«Ենիցե» ռեստորանը շենքի տանիքում
-
Ենիցեն ունի 600 պատուհան՝ ստեղծված տարբեր ոճերով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ БРЭ/Дрезден
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gilbert Lupfer u.a. (Hrsg.): Architekturführer Dresden. Reimer, Berlin, 1997, ISBN 3-496-01179-3 (գերմ.)
- Tilo Richter (Text), Hans-Christian Schink (Photos): Industriearchitektur in Dresden. Kiepenheuer, Leipzig, 1997, ISBN 3-378-01019-3 (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենիցե» հոդվածին։ |
|