Ենթաշաղկապենային արյունահոսություն
| Ենթաշաղկապենային արյունահոսություն | |
|---|---|
| Տեսակ | ախտանիշ կամ նշան |
| Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
| ՀՄԴ-9 | 372.72 |
| ՀՄԴ-10 | H11.3 |
Ենթաշաղկապենային արյունահոսություն, հայտնի է նաև որպես ենթաշաղկապենային արյունազեղում, փոքր արյունատար անոթներից արյունահոսություն աչքի սպիտակուցաթաղանթի վրա։ Այն առաջացնում է կարմիր բիծ աչքի սպիտակուցաթաղանթում[1]։ Սովորաբար ցավը բացակայում է կամ շատ թույլ է, և տեսողությունը չի խանգարվում[2][3]։ Հիմնականում ախտահարվում է միայն մեկ աչքը[2]։
Պատճառները կարող են ներառել հազը, փսխումը, ծանր բեռ բարձրացնելը, սուր փորկապության ժամանակ լարվածությունը կամ ծննդաբերության ընթացքում «ճիգ գործադրելու» գործողությունը, քանի որ այս իրավիճակները կարող են բարձրացնել արյան ճնշումը շաղկապենին սնուցող անոթային համակարգում։ Այլ պատճառներ են աչքի բութ կամ թափանցող վնասվածքները։ Ռիսկի գործոններն են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ծերացումը և հակամակարդիչ դեղամիջոցների օգտագործումը։ Ենթաշաղկապենային արյունահոսությունը հանդիպում է նորածինների մոտավորապես 2%-ի դեպքում՝ հեշտոցային ծննդաբերությունից հետո։ Արյունը կուտակվում է շաղկապենու և վերսպիտակուցային թաղանթի միջև։ Ախտորոշումը հիմնականում շաղկապենու արտաքին տեսքի վրա է հիմնվում[2]։
Այս վիճակը համեմատաբար տարածված է[4] և հանդիպում է երկու սեռերի շրջանում հավասար հաճախականությամբ։ Սպոնտան արյունահոսությունն ավելի հաճախ հանդիպում է 50 տարեկանից հետո, մինչդեռ տրավմատիկ տեսակն առավել հաճախ դիտվում է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Սովորաբար հատուկ բուժում չի պահանջվում, և վիճակը անցնում է երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Գրգռվածությունը մեղմելու համար կարող են կիրառվել արհեստական արցունքներ[2]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթաշաղկապենային արյունահոսությունը սկզբում երևում է որպես վառ կարմիր բիծ թափանցիկ բուլբար շաղկապենու տակ։ Հետագայում արյունահոսությունը կարող է տարածվել և դառնալ կանաչ կամ դեղին, քանի որ հեմոգլոբինը քայքայվում է։ Այն սովորաբար անհետանում է երկու շաբաթվա ընթացքում[5]։ Ախտահարված աչքում կարող է զգացվել չոր, կոպիտ կամ քերծող զգացողություն, սակայն վիճակը սովորաբար ցավոտ չէ։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթաշաղկապենային արյունահոսության առաջացման պատճառները տարբեր են.
- մեխանիկական
- երակայինն ճնշման բարձրացում, օրինակ՝ ծայրահեղ G-ուժ, լարվածություն, փսխում, փռշտոց, հազ կամ պարանոցի օղակում, փորկապություն ժամանակ որովայնի լարում[6][7]
- մթնոլորտային ճնշման փոփոխություններ՝ ինքնաթիռի բարձրության փոփոխման արդյունքում
- դիմակի սեղմում սուզման ընթացքում՝ առանց դիմակի ճնշումը չհավասարակշռելու իջնելիս
- աչքի վնասվածք կամ աչքի վիրահատություն
- այտային ոսկրի կոտրվածք (առաջացնում է կողմնային ենթաշաղկապենային արյունահոսություն)
- բժշկական վիճակներ, որոնք ազդում են արյան կամ արյունատար անոթների վրա
- գերճնշում
- վիրուսային հեմոռագիկ տենդ
- արյան մակարդման խանգարում (բնածին կամ ձեռքբերովի)
- սուր հեմոռագիկ կոնյուկտիվիտ (առաջացանում է enterovirus 70-ից, coxsackievirus-ի A24 տարբերակից և ադենովիրուս 11-ից)
- վարակիչ դեղնախտ։
Նորածինների շրջանում ենթաշաղկապենային արյունահոսությունը կարող է կապված լինել լնդախտի (C վիտամինի պակաս) հետ[8], ինչպես նաև բռնության կամ տրավմատիկ շնչահեղձության համախտանիշի հետ[9]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտորոշումը կատարվում է տեսողական զննմամբ՝ նկատելով վառ կարմիր գունափոխություն, որը սահմանափակվում է աչքի սպիտակուցաթաղանթով (սկլերա)։ Հազվադեպ կարող է աչքից արյուն կաթել։
Վարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթաշաղկապենային արյունահոսությունը սովորաբար ինքնուրույն անցնող վիճակ է և բուժում չի պահանջում, եթե չկա աչքի վարակ կամ նշանակալի վնասվածք։ Եթե աչքը թվում է չոր կամ քերծող, կարելի է կիրառել արհեստական արցունքներ օրական չորսից վեց անգամ[10]։ Ասպիրինի օգտագործումն առանց ցուցման սովորաբար խորհուրդ չի տրվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is a Subconjunctival Hemorrhage?». American Academy of Ophthalmology. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- 1 2 3 4 Doshi, R; Noohani, T (2020 թ․ հունվար). Subconjunctival Hemorrhage. PMID 31869130.
- ↑ Cronau, H; Kankanala, RR; Mauger, T (2010 թ․ հունվարի 15). «Diagnosis and management of red eye in primary care». American Family Physician. 81 (2): 137–44. PMID 20082509.
- ↑ Gold, Daniel H.; Lewis, Richard Alan (2010). Clinical Eye Atlas. Oxford University Press. էջ 82. ISBN 978-0-19-534217-8.
- ↑ Robert H. Grahamn (2009 թ․ փետրվար). «Subconjunctival Hemorrhage». emedicine.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
- 1 2 «Subconjunctival hemorrhage». PubMed Health on the National Institutes of Health website. 2011 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- 1 2 «Subconjunctival hemorrhage». Disease.com. n.d. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Bruce M. Rothschild (2008 թ․ դեկտեմբերի 17). «Scurvy». eMedicine.com. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Spitzer S. G; Luorno J.; Noël L. P. (2005). «Isolated subconjunctival hemorrhages in nonaccidental trauma». Journal of American Association for Pediatric Ophthalmology and Strabismus. 9 (1): 53–56. doi:10.1016/j.jaapos.2004.10.003. PMID 15729281.
- ↑ Robert H. Grahamn (2009 թ․ փետրվար). «Subconjunctival Hemorrhage». emedicine.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենթաշաղկապենային արյունահոսություն» հոդվածին։ |
|
| Դասակարգում | |
|---|---|
| Արտաքին աղբյուրներ |