Ենթալեզվային թքագեղձ
| Ենթալեզվային թքագեղձ | |
|---|---|
| Տեսակ | գեղձ և անատոմիական կառուցվածքների դաս |
| Ենթադաս | խոշոր թքագեղձ[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
| Զարկերակ | sublingual artery? |
| Ավշային հանգույց | submandibular lymph nodes? |
| Լիմֆատիկ դրենաժ | submandibular lymph nodes? |
| Նյարդայնացած | chorda tympani? |
| MeSH | A03.556.500.760.687, A10.336.779.687 և A14.549.760.687 |
| Անատոմիայի հիմնարար մոդել | 59791 |
| Անատոմիական տերմինոլոգիա 98 | A05.1.02.008 |
| Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Ենթալեզվային թքագեղձ (glandula sublingualis), շճալորձային, բազմածորանային արտազատական գեղձ: Տեղակայված լինելով բերանի ստոծանուց ցած՝ ենթալեզվային թքագեղձն բերանի խոռոչի երեք հիմնական թքագեղձերից ամենափոքրն ու ցրվածն է (մյուս երկուսը ենթածնոտային և հարականջային գեղձերն են):
Ենթալեզվային գեղձն ապահովում է թքի ընդհանուր ծավալի մոտավորապես 3-5%-ը[3]:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթալեզվային թքագեղձերը տեղակայված են ենթածնոտային գեղձից առաջ և վեր, լեզվից՝ ցած և կողմնայնորեն, ինչպես նաև բերանի հատակի լորձաթաղանթից ցած։ Կողմնայնորեն դրանք սահմանափակված են ստորին ծնոտի ոսկրով, իսկ ստորին-կողմնային հատվածում՝ ծնոտակորճային մկանով։
Գեղձերը կարելի է շոշափել ստորին ծնոտի յուրաքանչյուր ժանիքից հետ։ Մեկ ցուցամատը տեղադրելով բերանի ներսում, իսկ մյուս ձեռքի մատների ծայրերը՝ դրսից, սեղմված գեղձը ձեռքով շոշափվում է ներքին և արտաքին մատների միջև[4]։
Ենթալեզվային գեղձը կազմված է 1 հիմնական ծորանից և մոտ 20 փոքր արտազատիչ ծորաններից, որոնք հաճախ անվանվում են Ռիվինուսյան ծորաններ[5]։ Դրանցից ամենամեծը՝ ենթալեզվային (Բարթոլինյան) ծորանը, միանում է ենթածնոտային ծորանին և բացվում ենթալեզվային պտկիկի միջոցով։ Ենթալեզվային պտկիկը փոքրիկ բարձրություն է բերանի հատակի միջին գծի մոտ՝ լեզվի սանձիկի յուրաքանչյուր կողմում[4]։ Մնացած փոքր ենթալեզվային (Ռիվինուսյան) ծորանների մեծ մասն առանձին բացվում են բերանի խոռոչի մեջ լորձաթաղանթի բարձրացած կատարի վրա՝ ենթալեզվային ծալքի (plica sublingualis) վրա, որը ձևավորում է գեղձը և գտնվում է լեզվի սանձիկի երկու կողմերում։

Միկրոանատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթալեզվային գեղձը հիմնականում կազմված է լորձային ացինուսներից, որոնք ունեն շճային կիսալուսիններ և հետևաբար դասակարգվում են որպես խառը լորձային գեղձ՝ առավելապես լորձային արտազատուկով: Առկա են նաև հատվածավոր և ներդիր ծորաններ[6]:
Արյան մատակարարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղձն իր արյունամատակարարումը ստանում է ենթալեզվային և ենթակզակային զարկերակներից[5]: Ենթալեզվային թքագեղձից ավիշը արտահոսում է դեպի ենթածնոտային ավշային հանգույցներ[4]:
Նյարդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմբկալարը (դիմային նյարդից) խառը (սեկրետոմոտոր) նյարդ է և ապահովում է ենթալեզվային գեղձերի պարասիմպաթիկ սնուցումը: Նյարդի ուղին հետևյալն է. վարոլյան կամրջի և երկարավուն ուղեղի միացման հատվածից՝ ներքին լսողական անցքի և դիմային նյարդի խողովակի միջով դեպի թմբկալար, միջին ականջի խոռոչով, վիմաթմբկային ճեղքով դուրս է գալիս և միանում լեզվային նյարդին, լեզվային նյարդի հետ շարժվում է մինչև ընդհատումը ենթածնոտային հանգույցում, որից հետո հետհանգուցային թելերն ուղղվում են դեպի ենթալեզվային գեղձ:
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթալեզվային թքագեղձերն ի հայտ են գալիս ներարգանդային զարգացման ութերորդ շաբաթում՝ մյուս երկու հիմնական թքագեղձերից երկու շաբաթ ուշ: Դրանք զարգանում են բերանի հատակի ենթալեզվային ծալքերը շրջապատող ակոսի էպիթելային բողբոջներից, որոնք առաջանում են ենթածնոտային գեղձից կողմնայնորեն: Այս բողբոջները ճյուղավորվում են և վերածվում ձգանների, որոնք էլ առաջացնում են գեղձի ծորանները: Ձգանների կլորացած ծայրամասերը ձևավորում են ացինուսները[7]:
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռանուլաները ենթալեզվային գեղձերի ամենատարածված ախտաբանությունն են[8]:
Լրացուցիչ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ենթալեզվային գեղձ և հարակից կառուցվածքներ
- Ստորին ծնոտ, ներքին մակերես, տեսքը՝ կողքից
- Ենթալեզվային թքագեղձ
- Ենթալեզվային թքագեղձ
- Ենթալեզվային թքագեղձ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/242.html
- ↑ Fehrenbach, MJ and Popowics, T. (2026). Illustrated Dental Embryology, Histology, and Anatomy, 6th edition, Elsevier, page 153.
- 1 2 3 Illustrated Anatomy of the Head and Neck, Fehrenbach and Herring, Elsevier, 2012, p. 156
- 1 2 Ten Cate's Oral Histology, Nanci, Elsevier, 2013, page 255
- ↑ Fehrenbach, MJ and Popowics, T. (2026). Illustrated Dental Embryology, Histology, and Anatomy, 6th edition, Elsevier, page 153.
- ↑ Fehrenbach, MJ and Popowics, T. (2026). Illustrated Dental Embryology, Histology, and Anatomy, 6th edition, Elsevier, pages 154-55.
- ↑ Hupp JR, Ellis E, Tucker MR (2008). Contemporary oral and maxillofacial surgery (5th ed.). St. Louis, Mo.: Mosby Elsevier. էջեր 410–411. ISBN 9780323049030.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Anatomy diagram: 25420.000-1». Roche Lexicon - illustrated navigator. Elsevier. Արխիվացված է օրիգինալից 2015-02-26-ին.
- Թքագեղձերի վարակներ Medline Plus կայքում
- Թքագեղձի քաղցկեղ Արխիվացված 2017-01-07 Wayback Machine Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի կայքում