Ենայի օպտիկական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենայի օպտիկական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԵնա
ՀասցեCarl-Zeiß-Platz 12
Հիմնադրվել է1988
Կայքdeutsches-optisches-museum.de
Քարտեզ
Քարտեզ

Ենայի օպտիկական թանգարան (գերմ.՝ Optisches Museum Jena), գիտատեխնոլոգիական թանգարան Գերմանիայի Ենա քաղաքում[1]։

Ենայի օպտիկական թանգարանում ներկայացված են VIII դարի օպտիկական սարքերը, օպտիկական գործիքների մշակման տեխնիկական և մշակութա-պատմական հետազոտությունը։ Էռնստ Աբբեի, Կառլ Ցայսի և Օտտո Շոտի ստեղծագործությունների հետ կապված ցուցադրությամբ ներկայացվում է Ենա քաղաքի զարգացումը՝ որպես օպտիկական արդյունաբերության կենտրոն՝ սկսած 19-րդ դարի կեսերից։

Գեղարվեստական ակումբի հետ համագործակցությամբ Ենայի ոչ-օպտիկական թեմաները ներկայացված են հատուկ ցուցադրությունում։

Նախքան 2014 թվականին Օբերկոխենի Ցայսի անվան օպտիկական թանգարանի բացումը, Ենայի օպտիկական թանգարանը իր տեսակի միակ թանգարանն էր Գերմանիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մանրադիտակների արտադրությունը, Կառլ Ցայսը վերանորոգում էր նաև այլ արտադրողների օպտիկական գործիքներ։ Նա սա անում էր մրցակցության զարգացման համար։ XIX դարի վերջում XX դարում Կառլ Ցայս ընկերության աշխատակիցները սկսեցին հավաքագրել օպտիկական գործիքներ։

1922 թվականի հունիսին Կառլ Ցայս հիմնադրամը հիմնադրեց օպտիկական թանգարանը, որի ցուցահանդեսային հատվածը գտնվում էր Վոլկսհաուսում (համայնքի դահլիճ)։ Յոհաննես Շրեյթերը և Հանս Շլագը նախագծեցին 1917 թվականին հիմնադրված «ակնաբուժության քոլեջի» շենքը։ Երկաթբետոնե շինության կառուցումն իրականացվել է 1923/1924 թթ. Նյուրնբերգից Dyckerhoff & Widmann (DYWIDAG) ընկերության կողմից։ 1924 թվականի հոկտեմբերին ցուցահանդեսային տարածքը տեղափոխվեց Կառլ Ցայս պլացի 12 հասցեի նոր շենք, որտեղ այն այսօր տեղակայված է։ Հավաքածուները միայն հետազոտության նպատակով ընտրված մարդկանց խմբի համար էր և հանրության համար այն բաց չէր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 1941/1942 թթ. ցուցադրությունը տեղափոխվել է Ենայի տարածքի ստորերկրյա արտադրական օբյեկտներ։ Օպտիկական թանգարանը պահպանվել է խորհրդային օկուպացիայի 1946 թվականի ապամոնտաժման ծրագրից։ Առաջին մշտական ցուցադրությունը սկսվել է 1965 թվականին Griesbach Garden House-ում։ 1976/1977 թթ. ցուցադրությունը վերադարձել է Կառլ Ցայս պլացի 12 հասցեի շենք։ 1988 թվականի դեկտեմբերին՝ Կարլ Ցայսի մահվան 100-ամյակի կապակցությամբ Վոլկսհաուսում բացվել է պատմական Zeiss-Workshop-ը՝ որպես օպտիկական թանգարանի մաս։

Թանգարանը վերանվանվել է Ցայսի անվան թանգարան, սակայն 1991 թվականին անվանափոխվել է։ 1992 թվականի հունիսին օպտիկական թանգարանն անցել է նորաստեղծ Էռնստ Աբբեի հիմնադրամի հովանավորության ներքո։ Պատմական Zeiss-Workshop-ը 2002 թվականին Վոլկսհաուսից տեղափոխվել է օպտիկական թանգարան։

2016 թվականի սեպտեմբերի 9-ին Կառլ Ցայսի հիմնադրամի, Էռնստ Աբբեի հիմնադրամի, Carl Zeiss AG-ի, Ենա քաղաքի և Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի միացյալ ուժերով ստեղծվեց Գերմանիայի օպտիկական թանգարանի հիմնադրամը, որին հանձնարարվեց ընդլայնել առկա Օպտիկական թանգարանը և այն դարձնել Գերմանիայի օպտիկական թանգարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ЙЕНА • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենայի օպտիկական թանգարան» հոդվածին։