Եղջերատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ceratophyllales
Ընտանիք Եղինջատերևազգիներ (Ceratophyllaceae)
Ցեղ Եղջերատերև (Ceratophyllum)
L., 1753

Եղջերատերև (լատին․՝ Ceratophyllum), եղջերատերևազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Եղջերատերև ջրասույզ (լատին․՝ Ceratophyllum demersum)
  • Եղջերատերև կիսաջրասույզ (լատին․՝ Ceratophyllum submersum

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի բոլոր ցածրադիր և միջին լեռնային գոտիների լճերում ու լճակներում (Արփի, Սևան, Պարզ, ժանգոտ, Տզրուկի, Մեծամոր և այլն), նաև դանդաղահոս գետերում (Մեծամոր, Արգիճի, Հրազդան և այլն)։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատներ չունի, ցողունը հանգուցավոր է, երկարությունը՝ մինչև 1 մ։ Տերևները եղանաձև կտրտված են փնջերով և օղակաձև դասավորված ցողունների միջհանգույցներում։ Ծաղիկները մեկական են, մանր, տերևանութային, միատուն։ Արական (կանաչավուն) և իգական (սպիտակավուն) ծաղիկները տեղադրվում են բույսի տարբեր հանգույցներում։ Ծաղկում է հունիսին (փոշոտումը կատարվում է ջրի տակ)։ Պտուղը 3 փշիկներով (1-ը՝ պտղի գագաթին, 2-ը՝ հիմքում և դեպի ցած ծալված) ընկուզիկ է։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով (ծայրային ընձյուղներով՝ տուրիոններով)։ Եղջերատերևը կեր է ջրլող թռչունների և ջրային կենդանիների համար, նպաստում է ջրամբարների կենսաբանական մաքրմանը և տիղմի առաջացմանը։ Ակվարիումային բույս է։

Եղջերատերև ջրասույզ
Եղջերատերև կիսաջրասույզ

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աելի շատ տարածված տեսակները, հանդիպում են բոլո աշխարհամասերում, բացի Անտարկտիկայից։

Հոմանիշներ.
Ceratophyllum submersum
Հոմանիշներ.
Ceratophyllum llerenae
Հոմանիշներ.
Ceratophyllum cristatum
Հոմանիշներ
Ceratophyllum komarovii
Ceratophyllum pentacanthum

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. - М.։ Просвещение, 1980. - С. 188-190.
  • Ботаника. Энциклопедия «Все растения мира»։ Пер. с англ. (ред. Григорьев Д. и др.) - Könemann, 2006 (русское издание). - С. 210. - ISBN 3-8331-1621-8.
  • Иллюстрированный определитель растений Ленинградской области / Под ред. А. Л. Буданцева и Г. П. Яковлева. - М.։ Товарищество научных изданий КМК, 2006. - С. 34, 84-85. - ISBN 5-87317-260-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերատերև» հոդվածին։