Եղնախաղի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղնախաղի լեռներ
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան, Flag of Georgia official.svg Վրաստան և Flag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավորՇիրակի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)3042 մետր
Երկարություն60 կիլոմետր
Մեծագույն գագաթՄեծ Եղնախաղ

Եղնախաղի լեռներ, Ադբարա, Ադբարայի լեռներ, Աղուբա, Աղուբաբա, Աղոցք, Ղուկասյան, լեռնաշղթա Հայաստանի ծայր հյուսիս-արևմուտքում, Վրաստանում և Թուրքիայամ՝ Արփի, Ծովակ, Խոզապին, Խանչալի լճերի ջրբաժանում։

Ձգվում է Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի պետական սահմանի երկայնքով ավելի քան 60 կմ։ Բաղկացած է հրաբխային գոյացումներից։ Առավելագույն բարձրությունը 3042 մ է (Մեծ Եղնախաղ լեռ)։ Բարձր լեռնային գոտին ունի ալպյան բնույթ, կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Լանջերը մեղմաթեք են, հովիտներով մասնատված, տեղ-տեղ՝ աստիճանակերպ։ Ստորոտներին կան սառցադաշտային գոյացումներ։ Հրաբխային գագաթները պատահում են կղզիների ձնով։ Եզրամասերում տարածվում են լավային ալիքավոր սարավանդներ։ Ամառը զով է, ձմեռը՝ ցուրտ, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Ձյունածածկույթը մնում է ավելի քան 6 ամիս։ Եղնախաղի լեռնաշղթան հարուստ է աղբյուրներով։ Տիրապետում են ալպյան լեռնամարգագետնային դարչնագույն և ճմատորֆային հողերը, ցածրադիր մասերում՝ լեռնային սնահողերը։ Եղնախաղի լեռնաշղթա ծածկված է մերձալպյան և ալպյան մարգագետիններով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 586 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 508 CC-BY-SA-icon-80x15.png