Եղիշե (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղիշե (այլ կիրառումներ)
Եղիշե
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Եղիշե Նկարիչ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), X դարի հայ նկարիչ։ Անունը հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիուն նահանգին Սիսական» աշխատության մեջ, Գնդեվանքի շինարարության կապակցությամբ և վանքի տաճարի հարավային պատի արևմտյան անկյունի արձանագրությունում։ Կառույցի հովանավոր իշխանուհի Սոփիան 936 թվականին հրավիրել է Եղիշե Նկարիչին շինարարությունը ղեկավարելու։ Ենթադրվում է, որ Գնդեվանքի բարձրաքանդակների և որմնանկարների հեղինակը Եղիշե Նկարիչն է։ Որմնանկարները գրեթե չեն պահպանվել։ Արևելյան աբսիդում աղոտ նշմարելի են Քրիստոսի լուսապսակի հետքերը։ Ուշ շրջանում են ստեղծվել Գնդեվանքի ավանդատների մուտքերի վերնում պատկերված ֆիգուրները, որոնցից լավ է պահպանվել Աստվածամոր պատկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 507