Եղիշե Շամախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիշե Շամախյան
Ծնվել է1895
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1921
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց

Եղիշե Միքայելի Շամախյան (1895, Շուշի1921, Նոր Բայազետ (Գավառ)), Հայաստանում հեղափոխական շարժումների և խորհրդային կարգերի հաստատման համար մղված պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Դպրոցական տարիներին ընդգրկվել է աշակերտական մարքսիստական խմբակում։ Զբաղվել է ուսուցչությամբ։ Դիլիջանում մասնակցել է բոլշևիկյան ընդհատակյա բջջի և «Սպարտակ» երիտասարդական կազմակերպության ստեղծմանը։ 1920 թվականի հունվարին Երևանում գումարված Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների կոնֆերանսի մասնակիցներից։ 1920 թվականի փետրվարին բանտարկվել է։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո մեկնել է Բաքու, աշխատել ՀԿ(բ)Կ Արտասահմանյան բյուրոյում։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո նշանակվել է Դիլիջանի գավկոմի քարտուղար։ 1921 թվականի փետրվարյան խռովության ժամանակ դաշնակների դեմ կռվել է Նոր Բայազետի ճակատում։ Խռովությունը ճնշելուց հետո եղել է Նոր Բայազետի գավկոմի քարտուղար, ապա հայկական հրաձգային դիվիզիայի քաղաշխատող։ Շամախյանին սպանել են դաշնակցականները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png