Եղիշե Մադաթյան
Եղիշե Մադաթյան | |
---|---|
Ծնվել է | 1865[1] |
Ծննդավայր | Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1918[1] |
Մահվան վայր | Խարկով, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1] և Մոսկվայի կայսերական համալսարան (1888)[1] |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանիչ |
Աշխատավայր | Շուշիի թեմական հոգևոր դպրոց[1], Գևորգյան հոգևոր ճեմարան և Ներսիսյան դպրոց |
Եղիշե Միքայելի Մադաթյան (1865[1], Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1918[1], Խարկով, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[1]), հայ գրականագետ, թարգմանիչ։
Սովորել է Մոսկվայում՝ Լազարյան ճեմարանում, ապա՝ համալսարանում (1884-1888 թթ.), որն ավարտել է «Փավստոս Բուզանդ» (առանձին գրքով լույս է տեսել 1890 թվականին, Վիեննայում) ուսումնասիրության պաշտպանությամբ։ 1888-1889 թվականներին շրջագայել է Եվրոպայում։ 1890-1892 թվականներին եղել է տեսուչ Շուշիի հոգևոր դպրոցում։ Այնուհետև դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Հ. Տենի, Գամառ-Քաթիպայի, Ս. Շահազիզի մասին գրականագիտական հոդվածներով հանդես է եկել «Նովոյե օբոզրենիե» («Новое обозрение»), «Արարատ» և «Մուրճ» պարբերականներում։ Թարգմանել է Բայրոնի, Բերանժեի, Լերմոնտովի ստեղծագործություններից։ Հաճախ ստորագրել է «Վանգ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 126)։ |