Եղիա Մեծ Վարդապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղիա մեծ վարդապետ (ծնվելու և մահանալու թվականները անհայտ են), վանահայր Հավուց Թառի։ 12-13-րդ դարերի ամենանշանավոր վարդապետներից ու երաժիշտ արվեստագետներից մեկը։ Ժամանակակից է Խաչատուր Տարոնացուն։ Մասնակցել է Զաքարե սպասալարի գումարած եկեղեցական ժողովին (Լոռիում, 13-րդ դարում առաջին տասնամյակում)։ Բարձրացրել է վանական կյանքին կապված պաշտոներգության կատարողական մակարդակը, բարեկարգել ու կանոնավորել միայնակ (սոլո) և խմբական երգեցողությունը՝ ըստ խազավոր ընտիր մատյանների։ Վախճանվել է Հավուց Թառում, ուր և թաղվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 505