Գայանե Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եղիազարյան Գայանեից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գայանե Եղիազարյան
Ծնվել էհոկտեմբերի 11, 1975(1975-10-11) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄիջնակարգ (Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց)

Գայանե Եղիազարյան (հոկտեմբերի 11, 1975(1975-10-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, ՀՀ 8-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Եղիազարյանը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 11-ին, Երևանում[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի միջնակարգ կրթություն։ 1992 թվականին ավարտել է Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն չի ստացել[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1994 թվականներին որպես որակի պատասխանատու աշխատել է բնական քարերի արտադրամասում, այնուհետև նույն հաստիքով աշխատել է «Narek» լիակատար տնտեսական ընկերությունում, աշխատել է նաև տուրիստական գործակալությունում։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին «Իմ քայլը» խմբակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2022 թվականի մայիսին Ազգային Ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանի մանդատը վայր դնելուց հետո նրան փոխարինել է Գայանե Եղիազարյանը։

Հայտնի ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրավունք» թերթին տվաց հարցազրույցում պատգամավոր Գայանե Եղիազարյանը պատասխանելով Արցախի պատկանելիություն մասին հարցին` ասել է.

Ոչ թե ընդունում եմ, այլ փաստացի` այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է։

Այս հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է զլմ-ներով՝ արժանանալով հանրության քննադատությանը[3][4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնալուծված է, ունի երկու զավակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դա ինձ չի խոչընդոտելու որպես ԱԺ պատգամավոր ծառայել ի շահ մեր պետության․ ՔՊ–ական Գայանե Եղիազարյանը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին». www.tert.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
  2. «Ժողովրդի ձայն աշխատելու համար կարևորը ձայնն է, դիպլոմը ո՞րն է». 4rd.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  3. ««Փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է»․ ՔՊ-ական Գայանե Եղիազարյան». hayeli.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  4. Բաբաջանյան, Հասմիկ (2022 թ․ մայիսի 27). «Նա ոչ թե կրթություն, այլ ազգություն չունի». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  5. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն - Գայանե Եղիազարյան». www.civilcontract.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.