Ղանձլամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եղերորոսից)
Ղանձլամեր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Helleboreae
Ցեղ Ղանձլամեր (Helleborus)
L., 1753

Եղեբորոս, Մրտի տակ, ծննդյան վարդ, քրիստոսածաղիկ (լատին․՝ Helleboarus), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 24 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Helleborus niger

Ցողունի բարձրանում է՝ 50 սմ է։ Տերևներն արմատամերձ են, կաշեկերպ, մատնաձև կտրտված։ Ծաղիկները խոշոր են, դեղնականաչավուն, կանաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմատերևիկ է, սերմերը՝ էլիպսաձև կամ գնդաձև՝ ատամնաձև ելուստներով։

Ծաղկի բանաձև՝ [1]։

Տարածում և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 14 տեսակ, տարածված է Եվրոպայում, հատկապես Միջերկրածովյան երկրներում, Արևելքից մինչև Փոքր Ասիա։

Սովորաբար ղանձլամերը աճում է լեռներում, ստվերային վայրերում։ Հայաստանում՝ 1 տեսակ՝ Ղանձլամեր կովկասյան (H. caucasicus

Հանդիպում է Լոռու մարզի անտառներում և անտառեզրերին։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր է։ Օգտագործվում է բժշկության մեջ, ճշումը կարգավորելու համար[2]։ Մեղրատու է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Plant List տվյալների 2010 թվականին, ղանձլամերի դասը ընդգրկում է 14 տեսակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сербин А.Г. и др. Медицинская ботаника. Учебник для студентов вузов. — Харьков: Изд-во НФаУ: Золотые страницы, 2003. — С. 129. — 364 с. — ISBN 966-615-125-1
  2. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — Высш. шк., 1990. — С. 212—213. — ISBN 5-06-000085-0
  3. «Species in Helleboarm». The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org. Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղանձլամեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղանձլամեր» հոդվածին։