Եղե՞լ է արդյոք Կարոտինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղե՞լ է արդյոք Կարոտինը
ռուս.՝ А был ли Каротин?
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1989
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳենադի Պոլոկա
ԴերակատարներԲորիս Սոկոլով, Իվան Բորտնիկ[1], Լյուդմիլա Գուրչենկո[1], Սերգեյ Գարմաշ[1] և Իգոր Կվաշա[1]
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն161 րոպե[2]

«Եղե՞լ է արդյոք Կարոտինը» (ռուս.՝ «А был ли Каротин?»), խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, դետեկտիվ կատակերգություն[3][4]։ Ֆիլմը նկարահանվել է Ա. Լուկինի և Վ. Իշիմովի «Խաբուսիկ լռություն» (ռուս.՝ «Обманчивая тишина») վեպի հիման վրա և պատմում է 1933 թվականին Անդրե Մարտիի անվան գործարանի սուզանավերի արտադրության արտադրամասում դիվերսիայի փորձի մասին։ Սյուժեի գծերից մեկի հիմքում իրականում տեղի ունեցած դեպք է («Կայսրուհի Մարիա» գծանավի խորտակումը)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականների սկիզբ։ Նիժնելիմանսկի խորհրդային նավաշինական գործարանում գաղտնի տեղեկատվության արտահոսք է հայտնաբերվել, տեղացի չեկիստներն չեն կարողանում գտնել մեղավորին։

Գիտնականի անվան տակ ժամանած լեգենդար չեկիստ Կարոտինը երկու օգնականների հետ սկսում է քանդել լրտեսական ֆաշիստական կազմակերպության դավադրության թելերը։ Նրա անփորձ, բայց ակտիվ տեղական օգնականները յուրացնում են հակահետախուզության աշխատանքի հիմունքները՝ ընկնելով մեկը մյուսից ծիծաղելի իրավիճակների մեջ։ Ի դեպ, եռյակը բացահայտում է ավելի քան տասնհինգ տարի գործող հետախուզական խումբը, որը, մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դիվերսիա է իրականացրել՝ ոչնչացնելով «Սուրբ Մարիա» գծանավը (նախատիպը՝ «Կայսրուհի Մարիա» գծանավ)։ Այնուամենայնիվ, Կարոտինը գտնում է թշնամուն՝ ի դեմս տեղական մարմինների ղեկավարի։

Ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ ցարական գծանավի դեմ դիվերսիայի բացահայտումը խորհրդային հատուկ ծառայությունների մեծ հաղթանակն է, սակայն Կարոտինի անունը մոռացության է մատնվում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Սոկոլով – Ալեքսեյ Ալեքսեևիչ Կարոտին
  • Վասիլի Միշչենկո – Կիրիլ Ցիբա
  • Յուրի Պոպովիչ – Լյովա Պոնաչևնի
  • Իվան Բորտնիկ – Սեմյոն Լիսյուկ
  • Սերգեյ ԳարմաշԴենիս Սվիդերսկի
  • Լյուդմիլա ԳուրչենկոԿուրնատովա-Բորջիա
  • Իգոր Կվաշա – կինոռեժիսոր Միկիտով-Ռազումնիկ
  • Ելենա Մայորովա – դերասանուհի Անտոնինա Բարս
  • Լյուբով Մալինովսկայա – Քսենյա Ստեպանովնա Վորոբեյ
  • Օլգա Իպոլիտովա – Նատաշա Չիժիկ
  • Իգոր ԴմիտրիևՕտտո Գրյունեվալդ
  • Էռնստ Ռոմանով – Իգոր Շևցով
  • Օլեսյա Մալախովա – Վելսկայա
  • Վալենտին Նիկուլին – Սբիգնև
  • Յուրի Լազարև – Էռնստ Շտուրմ
  • Միխայիլ Ուրժումցև – Գեորգի Վերման
  • Վիկտոր Ռակով – Ֆրիդրիխ Վերման
  • Ռոմուալդ (Ռոման) Վիլդան – Գուստավ Վերման
  • Յանիս Սթրեյչ – Ռուդոլֆ Պետրովիչ
  • Ալեքսեյ Սելիվյորստով – Գեդրոյցեր, գյուտարար
  • Իվան Ռիժով – Իոհան Գորոդսկի
  • Գեորգի Տեյխ – Պֆալց
  • Սեմյոն Կրուպնիկ – դռնապան (հնչյունավորել Է Յուրի Սարանցևը)
  • Ելենա Բուշուևա-Ցեխանսկայա – Լյուսիա
  • Անում Դորհուսո Ադոտեյ – Արչի
  • Ռասմի Ջաբրայիլով – Մակգրեգորի
  • Լարիսա Պոլյակովա – Կոզլինսկայա
  • Գալինա Սեմյոնովա – Արիանդա Շևցովա
  • Ալեքսանդր Վոկաչ – Լապա-Ստրիժենովսկի
  • Վլադիմիր Սիչկար – Սիսոյ Գուգնյաև

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Գենադի Պոլոկա, Վլադիմիր Իշիմով և Վիկտոր Դյոմին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Գենադի Պոլոկա
  • Գլխավոր օպերատոր՝ Հենրի Աբրահամյան
  • Նկարիչներ՝ Միխայիլ Շչեգլով և Իրինա Կալաշնիկովա
  • Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Լեոնիդ Զավալնյուկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Եղե՞լ է արդյոք Կարոտինը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  4. «Եղե՞լ է արդյոք Կարոտինը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]